Կամելիայի յուղը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով՝ A, B, C, E, ճարպային թթուներով և հանքային նյութերով : Այն պարունակում է Q10 կոենզիմ, որն արդյունավետ կերպով պայքարում է ծերացման նշանների դեմ : Ակտիվ նյութերի շնորհիվ, կամելիայի յուղը օգտագործում են մաշկն և մազերը խնամելու նպատակով: Այն կարող եք կիրառել ինչպես մաքուր վիճակում , այնպես էլ կոսմետիկ միջոցների կազմում:
🆗Կամելիայի յուղը
✅Վերականգնում, սնուցում , և խոնավեցնում է մաշկը,
✅ Կանխում է կնճիռների առաջացումը,
✅Պաշտպանում է մաշկը արտաքին բացասական ազդեցություններից,
✅ Ունի փափկեցնող և հանգստացնող հատկություններ,
✅ Հակաբորբոքային միջոց է ,
✅Վերականգնում ջրազրկված մաշկը, և հետագայում կանխում նման խնդիրների առաջացումը,
✅ Հանգստացնում է մաշկը, կանխում բորբոքային պրոցեսները,
✅ Վերացնում է մաշկի գրգռվածությունը,
✅ Բուժում է ակնեն, Վերացնում է ալերգիկ դրսևորումները
✅Մաշկին վերադարձնում է փայլը,փափկությունն ու հարթությունը
🆗 Կարող եք օգտագործվել այրվածքների, խայթոցների, ցաների, բշտերի ժամանակ
✅ Վերացնում է աննշան սպիները
✅Պաշտպանում է մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից ✅Կամելիայի յուղը կարող եք օգտագործվել նույնիսկ մանկական մաշկի խնամքի համար:
✅
🆗Հղիության ընթացքում կամելիայի յուղի օգտագործումը նպաստում է մաշկի առաձգականության պահպանմանը, և արդյունավետորեն պաշտպանում է մաշկը հետծննդաբերական բծերից:
✅ Վերականգնում է չոր և փխրուն մազերը
✅Մազերին հաղորդում է փայլ
✅Մազերը դարձնում է ավելի հնազանդ և օգնում է հեշտությամբ սանրել խճճված վարսերը.
✅ Վերացնում է գլխամաշկի թեփն ու քորը,
✅ Բուժում է եղունգների շերտավորվածությունը:
⛔️❌🚫 Հակացուցումները Անհատական անհանդուրժողականություն
Նյութի հեղինակ՝ Աննա Սեմերջյան