Ժոժոբայի յուղի մասին

Ժոժոբայի յուղի մասին

Ժոժոբայի յուղն օգնում է հարթել կնճիռները և արդյունավետ կերպով պայքարում է մաշկի չորության դեմ ։ Յուղի կազմում կան ամինաթթուներ, որոնք նման են կոլագենին ։ Մեծ քանակությամբ վիտամին E է պարունակում, որը հանդիսանում է հակաօքսիդանտ, այսինքն պաշպանում է մաշկը վնասակար ազդեցություններից: Այն իր բաղադրությամբ նման է մարդկային ճարպին , այդ պատճառով էլ յուղը հեշտությամբ է ներծծվում մաշկի մեջ:

✅Արդյունավետ կերպով պաշտպանում է մաշկը և մազերը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից,ինչպես նաև օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունը :

✅ Ժոժոբայի յուղը, ընդհանուր առմամբ, շատ օգտակար է մազերի համար:Այն նվազեցնում է մազերի փխրունությունը:

✅Յուղն ունի հակաբակտերիալ ազդեցություն և վերականգնում է մաշկը, ինչպես նաև օգնում է մաշկային բորբոքումների դեպքում: ժոժոբայի յուղը հաճախ են օգտագործում բուժիչ բալզամների կազմի մեջ, որոնք նշանակվում են մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ:

Հակացուցումները`

Ժոժոբայի յուղից շատ հազվադեպ է լինում անհատական անհանդուրժողականություն։ Այնուամենայնիվ, եթե յուղը օգտագործում եք առաջին անգամ ավելի լավ է մի կաթիլ քսել դաստակին, և թողնել կես ժամ: Եթե կարմրություն չի առաջացել, ուրեմն ալերգիկ ռեակցիա չկա։ Այն հակացուցված է յուղոտ մաշկ ունենալու դեպքում: Յուղի հաճախակի օգտագործումը խցանում է ծակոտինները,ակտիվացնում ճարպագեղձերի աշխատանքը, որի հետևանքով էլ կարող է առաջացնել բորբոքային պրոցեսներ:

Ի տարբերություն շատ այլ բուսական յուղերի, ժոժոբայի յուղը պահպանվում է մի քանի տարի, քանի որ այն պարունակում է զգալի քանակությամբ կերամիդներ, որոնք էլ թույլ չեն տալիս, որպեսզի յուղը արագ օքսիդանա:

Նյութի հեղինակ՝ Աննա Սեմերջյան

Յուղի գներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորև նշված հղումով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բաժանորդագրվեք մեր էլ–հաղորդագրություններին

Միացեք մեզ և պարբերաբար ստացեք առաջարկություններ և զեղչեր

Հասցե

ք․ Երևան, Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․

Whatsapp կապ մեզ

+(374)77-277-130

[email protected]

Շուտով․․․

“Lab of Soap”– կոսմետիկ միջոցներ արտադրելու համար անհրաժեշտ բաղադրիչների մասնագիտացված խանութ

Մեր Վճարային գործընկերներ

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2023 LabofSoap
Կայքը պատրաստել և սպասարկում է LOB International

error: Բովանդակությունը պաշտպանված է !!
X
Ավելացնել զամբյուղ