Կոկոսի յուղը հարուստ է միկրոէլեմենտներով, ճարպային թթուներով և վիտամիններով , ուստի այն հիանալի կերպով խոնավեցնում է մաշկը, դարձնելով այն ավելի առաձգական։
✅ Կոկոսի յուղը պաշտպանում է մաշկը շոգից, սառը օդից և քամուց։
✅ Օգնում է պայքարել պիգմենտային բծերի դեմ։
✅Հարթում է կնճիռները, ձգում դեմքի օվալը։
✅ Կոկոսի յուղը հիանալի խոնավեցնող միջոց է նաև աչքերի շուրջ գտնվող մաշկի համար։
✅Այն կարող եք օգտագործել սափրվելու գելի փոխարեն։
✅ Այն խոնավեցնում է մազերը, փայլ է հաղորդում, և կարգավորում անկանոն շերտերը, հատկապես գանգուրները։ Պարունակում է բնական ուլտրամանուշակագույն ֆիլտր, որն էլ պաշտպանում է մազերը արևի վնասակար ճառագայթներից։ Վերացնում է մազերի թեփը, չորությունն ու փխրունությունը։
✅ Բուժում է արևային այրվածքները։
✅ Այն ծանր յուղ է մաշկի համար։ Հետևաբար մաքուր կերպով այն պետք չէ կիրառել։ Այն խցանում է ծակոտիները և առաջացնում բորբոքային պրոցեսներ։
✅ Յուղը գլխամաշկին քսել շաբաթը մեկ անգամ, հաճախակի կիրառման դեպքում կարող են թուլանալ մազարմատները։
Հակացուցումները՝ Ակնեի հակում ունեցող մաշկ, յուղոտ մաշկ, անհատական անհանդուրժողականություն, և կոկոսից ալերգիկ ռեակցիա ունենալու դեպքում։
Նյութի հեղինակ՝ Աննա Սեմերջյան