Ավոկադոյի յուղը դեռ շատ վաղ ժամանակներից հայտնի է որպես «Գեղեցկության յուղ»: Այն բուսական , բնական յուղ է ստացված ավոկադոյի կորիզից, սառը մամլման եղանակով:
- Ավոկադոյի յուղի կիրառումը
- Կոսմետոլոգիայում ավոկադոյի յուղը հաճախ մտնում է տարբեր կոսմետիկ միջոցների կազմի մեջ, ինչպես նաև օգտագործվում է տնային դիմակների պատրաստման համար:
- Համապատասխանում է մաշկի մերսման’ ինչպես աչքերի շուրջ գտնվող մաշկի, այնպես էլ ամբողջ մարմնի համար:
- Ավոկադոյի յուղը լրացնում է խոնավության պակասը,
- նվազեցնում է կնճիռները,
- Ազատում է շրթունքների չորությունից,
- Ավոկադոյի յուղը օգտակար է մազերի առողջության համար: Այն նպաստում է մազերի կառուցվածքի վերականգնմանը և սնուցում է մազերի արմատները, ինչը և նվազեցնում է մազերի կորուստը: 🥑Յուղը մազերի մակերևույթին ձևավորում է անտեսանելի շերտ, որը պաշտպանում է մազերը ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից, ինչի պատճառով մազերը հաճախ “այրվում են” և փշրվում։
- Ավոկադոյի յուղի կանոնավոր օգտագործումը նպաստում է եղունգների ամրապնդմանը, և կուտիկուլների սնուցմանը,
- Ավոկադոյի յուղը ունի հակաբակտերիալ ազդեցություն և օգնում է վերականգնել մաշկը բորբոքային պրոցեսներից հետո,
- Ավոկադոյի յուղը ունիվերսալ միջոց է ամբողջ մարմնի մաշկի սնուցման համար:
- Կարող եք օգտագործել ավոկադոյի յուղը խոնավեցնող կամ սնուցող կրեմի փոխարեն, այն կպաշտպանի մաշկը արտաքին բացասական ազդեցություններից։
- Այն դրական ազդեցություն է թողնում այրվածքներով մաշկի վրա,
- Օգտագործում են նաև ցրտահարության դեպքում
- Պայքարում է մաշկաբանական հիվանդությունների դեմ, ինչպիսիք են դերմատիտ, էկզեմա, ցան։
❌ Հակացուցումները`Անհատական անհանդուրժողականություն։
Նյութի հեղինակ՝ Աննա Սեմերջյան