Հիդրոլատ Իլանգ-իլանգ

2600 AMD20000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Հիդրոլատ «Իլանգ-իլանգ»: Իլանգ-իլանգ՝ ծաղկային ջուր, հիդրոլատ՝ շատ փափուկ պրոդուկտ, որը առաջարկվում է օգտագործել աչքերի շրջանի մաշկի խնամքի համար:

Իլանգ-իլանգի հիդրոլատը լայն կիրառություն է գդել օծանիլիքի և կոսմետիկայի արտադրություններում: Այն տիրապետում է փափկեցնող և անտիսեպտիկ հատկությունների: Օգտագործվում է դեմքի մաշկի և մարմնի համար՝ ճարպագեղձերի աշխատանքի կարգավորման համար, ակնեի և ցանի հեռացման համար, դեմքի գույնի լավացման համար: Իլանգ-իլանգի ջուրը կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը: Խթանում է բջիջներում նյութափոխանակությանը և տիրապետում է հակաբորբոքային ազդեցության:

Սա շատ արդյունավետ միջոց է մազերի խնամքի համար՝ տալիս է մազերին փայլ և մետաքսյա շղարշ, պայքարում է մազերի անկման դեմ:

Իլանգ-իլանգի ջրով կոմպրեսները հանգստացնում են լարված մկանները, կարգավորում են մենստրուալ ցիկլը (կոմպրեսսը պետք է գտնվի փորի կամ մեջքի ստորին հատվածում), հանում է ցածր զարկերակային ճնշման արդյունքում առաջացած գլխացավը:

Օգտագործվում է եղունգների խնամքի միջոցներում:

Նուրբ էկզոտիկ ծաղկային բույրը կարող է հանել ծանր աշխատանքային օրվա էմոցիոնալ լարվածությունը, առավոտյան օգտագործումից հետո տրամադրվել պոզիտիվ: Քաղցր և միաժամանակ «չզզվացնող» իլանգ-իլանգ ծաղկային ջրի հոտը հաճախ օգտագործվում է օծանելիքի արտադրությունում և ավելի հաճախ համատեղվում է լավանդայի և ներոլիի ջրերով: Լավանդայի հիդրոլատի հետ համատեղ կիրառվում են ակնեի բուժման համար և զգայուն և ծերացող մաշկի խնամքի համար: Ներոլիի հիդրոլատի հետ համատեղ ստեղծվում է անկրկնելի հագեցած ծաղկային կոմպոզիցիա, որը թողնում է թանկարժեք օծանելիքի բույր և տիրապետում է բազմաթիվ երանգների: Այս համադրումը ուժեղացնում է մազերի և եղունգների նկատմամբ դրական ազդեցությունը:

Կոսմետիկ առանձնահատկությունները: Հիդրոլատ «Իլանգ-իլանգ»

Իլանգ-իլանգը նախ և առաջ ցուցված է յուղոտ և համակցված մաշկի խնամքի համար․

  1. Տոնսուսավորում է,
  2. Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը,
  3. Հարթեցնում է մաշկի կառուցվածքը, կարգավորում է նրա գույնը,
  4. Սնուցում և խոնավեցնում է մաշկը,
  5. Ակտիվացնում է արյան շրջանառությունը և օդով հագեցնում է մաշկը,
  6. Հանում է գրգռվածությունը և չորացումը,
  7. Պաշտպանում է վաղաժամ ծերացումից:

Հակացուցումներ․

Ալերգիկ ռեակցիայի դեպքում (“տաքացում”, կարմրեցում) անհրաժեշտ է օգտագործել ավելի թույլ խառնուրդ (բացել ջրի հետ 1:3 կամ 1:4 հարաբերակցությամբ):

Կարելի է օգտագործել որպես մաքուր տեսքով տոնիկ, սակայն, առանց նախապես մաշկի մաքրման օճառային միջոցներով: Հիդրոլատը վերձնել բամբակյա տամպոնի միջոցով և նրբորեն սրբել մաշկը: Հիդրոլատը տիրապետում է թթվային pH, իսկ օճառը՝ ալկալային: Ձեր մաշկը գոհ չի լինի նման կտրուկ փոփոխություններից: Կարելի է օգտագործել սփրեյի տեսքով մազերի համար՝ սանրման դյուրինության համար:

Այլ հիդրոլատներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

100մլ, 250մլ, 500մլ, 1լ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։