Նկարագրություն
Կոկոգլիկոզիդ – բնական ոչ իոննային մակերևույթային ակտիվ նյութ, որև ձևավորում է կայուն, փափուկ, փոքր գնդիկավոր փրփուր:
Այն ստանում են ամբողջովին վերականգնվող հումքից: Սա կոկոսի սպիրտի ճարպերի և գլյուկոզայի (եգիպտացորենի օսլայի) համադրման արդյունքն է:
Տիրապետում է լավ խոնավեցնող հատկությունների: Համատեղելի է այլ բաղադրիչների հետ, ինչպես նաև տիրապետում է այլ մակերևույթային ակտիվ նյութերի հետ սիներգետիկ էֆֆեկտի: Շատ փափուկ սուրֆականտ է, առավել նուրբ լվացող միջոցներից մեկն է, որը դարձնում է նրան հրաշալի բաղադրիչ փափուկ փրփրալվացող միջոցների համար՝ ցածր գրգռիչ ազդեցությամբ, հատկապես զգայուն մաշկի համար: Չի չորացնում մաշկը:
Կոկոգլիկոզիդը ձևավորում է հրաշալի փրփուր գրեթե ցանկացած պայմաններում: Փրփրաձևավորման մակարդակը համեմատելի է անիոնային սուրֆականտների հետ: Ձևավորվող փրփուրը կայուն է, որը հանդիսանում է առավելություն լոգանքի համար միջոցներ արտադրելիս: Փրփուրի փափկության լավացման համար առաջարկվում է օգտագործել կոկամիդոպրոպիլբետաինի հետ, չնայած, որ կոկոգլիկոզիդը համատեղելի է բոլոր տեսակի սուրֆականտների հետ՝ չնվազեցնելով փրփրարտրադրության կամ դրա կայունության մակարդակը:
Կոկոգլիկոզիդը օգտագործվում է որպես համասուրֆականտ, կարող է նվազեցնել այլ փրփրարտադրող բաղադրիչների անհրաժեշտ քանակը՝ չփչացնելով մաքրման արդյունավետությունը, փրփուրի ծավալը և խտացման դյուրինությունը: Բոլոր հատկությունները պահպանվում են փափկության և նրբության հետ համատեղ:
Հեշտ լուծվում է ջրում: Էկոլոգիապես մաքուր է և ամբողջովին բիոլուծվող պրոդուկտ է:
Մազերի համար նախատեսված պրոդուկտներում հարթեցնում է մազերի կառուցվածքը և լավացնում է սանրման հնարավորությունը: Համատեղելի է բոլոր տեսակի մաշկերի հետ և շատ փափուկ է երեխաների համար նախատեսված պրոդուկտներում: Ելնելով «Duhring Chamber Test»-ի բոլոր հանրայնորեն կիրառվող սուրֆականտներից տիրապետում է ամենացածր գրգռող պոտենցիալը:
Կիրառման ոլորտները․
- Շամպուններ,
- Լոգանքի փրփուրներ,
- Մաշկի խնամքի մաքրող լասյոններ,
- Մազերի ներկման միջոցներ,
- Հեղուկ օճառ,
- Սափրվելու փրփուր,
- Լոգանքի յուղեր,
- Մազերի ուղիղացման միջոցներ,
- Կրեմեր (էմուլգատորի տեսքով):Կոկոգլիկոզիդ
Թույլատրված է երեխաների և կենդանիների համար պրոդուկտներում:
Այս պրոդուկտի հիմնական առավելություններն են․
- Ստացվում է 100%-ով վերականգնվող բուսական ծագման հումքից,
- Կայուն է հզոր էլեկտրոլիտների նկատմամբ (ալոե),
- Մաշկի կողմից պրոդուկտի ընկալման մակարդակի բարձրացում,
- Ամբողջովին համատեղելի է այլ սուրֆականտների հետ,
- Հեշտությամբ խտացվում է այլ բնական պոլիմերներով,
- Բիոքայքայվող է,
- Լավ փրփրարտադրություն,
- Փափուկ:
Ներմուծել խառնուրդի մեջ՝ խուսափելով ավելորդ փրփրարտադրությունից: Վերջնական պրոդուկտի pH-ի մակարդակ՝ 3.0 – 5.0:
Ներմուծման տոկոս՝ 2-30%:
Պահել փակ վիճակում, թույլ չտալ տաքացում և սառեցում:
Ակտիվ նյութերի քանակ՝ 51.2%:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն