Նկարագրություն
Պրոտելան ՝ հիդրոլիզացված ցորենի սպիտակուց, բարձրամոլեկուլային, ֆիտոկերատին՝ ստացված ցորենի սոսնձանյութի ֆերմենտատիվ հիդրոլիզով:
Լուծելիություն՝ պրոտելանը լուծվում է ջրում:
Ցորենի պրոտեինի բաղադրության մեջ մտնում են՝ գլուտամին, սերին, պրոլինան և այլ ամինաթթուներ: Ցորենի պրոտեիների օգտագործումը կոսմետիկայում գերազանց կխոնավեցնի և կփափկեցնի մաշկը՝ ձևավորելով մաշկի մակերևույթին պաշտպանիչ շերտ, ինչով կպայքարի խոնավության կորստի դեմ, կհարթեցնի մաշկային ռելիեֆը, կհարթեցնի առկա կնճիռները, բարձրացնում է մաշկի տուռգոռը (նվազեցնում է փխրունությունը):
Ցորենի պրոտեինները ակտիվ մասնակցում են փոխանակման պրոցեսսներին և մաշկի թթվային բալանսի կարգավորման պրոցեսսներին:
Ազդեցությունը մազերի վրա․ ամրեցնում է մազերի սոխուկները, դարձնում է մազերը ճկուն և փայլուն, ինչպես նաև հաստացնում և պաշտպանում է մազերը, ինչպես ներսից, այնպես էլ դրսից:
Պրոտելան – կիրառելիությունը․
- Հակատարիքային կոսմետիկա,
- Երեխաների համար կոսմետիկայի արտադրություն,
- Եղունգների և մազերի խնամքի միջոցների արտադրություն (շամպուն, բալզամ, եղունգների խնամքի միջոցներ),
- Մազերի կոնդիցիոներ,
- Մարմնի կոսմետիկա,
- Դեմքի խնամքի միջոցներ,
Առաջարկվող չափաքանակը․
- Մաշկի խնամք՝ մինչև 2%,
- Մազերի խնամք՝ մինչև 5%:
Պահել չոր և զով պայմաններում:
Արտադրող՝ Իտալիա
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն