Շամպունի հումք Lab of Soap

1900 AMD2800000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Սա ունիվերսալ բազա է, որը հեշտությամբ ընդունում է տարբեր յուղեր և էքստրակտներ։ Կարելի է գունավորել և հոտավորել այն։ Բազան համապատասխանում է բոլոր տիպի մազերին` կախված ավելացվող յուղերից կամ եթերայուղերից կարող եք ստանալ շամպուն տարբեր տիպի գլխամաշկի և մազերի համար։
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
🧴🧖⚗️Շամպունի մեջ ավելացվող որոշ բազային յուղեր.
Չոր, վնասված,ներկած մազերի համար.
⚗️Մակադամիա
⚗️Խաղողի կորիզ
⚗️Ժոժոբա
Նորմալ և յուղոտ մազերի համար.
⚗️Նուշ
⚗️Խաղողի կորիզի
Թեփի դեմ .
⚗️Ժոժոբա
⚗️Գերչակ
⚗️Խաղողի կորիզ
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
🧫🧴🧖Շամպունի մեջ ավելացվող եթերայուղեր.
Յուղոտ և նորմալ մազերի համար.
🧫Իլանգ-իլանգ
🧫Բերգամոտ
🧫Թեյի ծառ
🧫Նարինջ
🧫Վարդ
🧫Ներոլլի
🧫Լիմոն
🧫Ռոզմարին
🧫Անանուխ
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Չոր մազերի համար
🧫Լավանդա
🧫Իլանգ-իլանգ
🧫Նարինջ
🧫Միրրա
🧫Ժասմին
🧫Վարդ
🧫Ներոլլի
🧫Ռոզմարին
🧫Խորդենի(Герань)
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Մազերի ամրացման համար
🧫Էվկալիպտ
🧫Իլանգ-իլանգ
🧫Լավանդա
🧫Ռոզմարին
🧫Շալֆեյ
🧫Լիմոն
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Թեփի դեմ յուղոտ մազերի դեպքում`
🧫Էվկալիպտ
🧫Թեյի ծառ
🧫Ռոզմարին
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Թեփի դեմ չոր մազերի դեպքում
🧫Լավանդա
🧫Երիցուկ
🧫Կիպարիս
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Շամպունի պատրաստման եղանակը շատ պարզ է։ Հումքը կոնցենտրատ չէ` հարկ չկա ավելացնել ջրային մաս։
✳️Պետք է պարզապես տաքացնել այն մոտ 50 աստիճան (միկրոալիքային վառարանով շուրջ 20 վայրկյան) ավելացնել անհրաժեշտ հավելումներն ու խառնել։
✳️Բացի յուղերից, եթերայուղերից, էքստրակտներից կարելի է ավելացնել նաև վիտամիններ` օր. B-կոմպլեքս կամ E վիտամին։
Կերատին` այն հատկապես արդյունավետ կլինի սալոնային կերատին արված մազերի համար, մյուս դեպքերում ևս արդյունքը նկատելի կլինի արդեն առաջին օգտագործումից։
✳️Եթե ստացված շամպունը ձեզ համար բավական պինդ չլինի, կարող եք ավելացնել աղ մինչև 1տոկոսի չափով (աղը հանդիսանում է բնական խտացուցիչ)
Աղի հետ չափն անցնելու դեպքում կարող եք ստանալ հակառակ արդյունք, այնպես որ, ավելացրեք այն իսկապես անհրաժեշտության դեպքում և աստիճանաբար։
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Շամպունի հումքի բաղադրությունը` ջուր, կոկոսի յուղի դիէթանոլամիդ կոկամիդոպրոպիլ բետային, պոլիկվատերիում-7, նատրիումի լաուրետսուլֆատ, նատրիումի քլորիդ, կիտրոնաթթու, կոնսերվանտ

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

0.5լ, 1լ, 10լ, 100լ, 1000լ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։