Նկարագրություն
Գերչակի յուղ՝ բավական տարածված և հայտնի ապրանք տնային պայմաններում խնամքի համար: Այն ստանում են դեղաբույսի սառը մամլման եղանակով՝ Սովորական տզկանեփ (R․ communis): Կիրառելի է չոր և զգայուն մաշկի համար: Տիրապետում է սնուցող և փափկեցնող հրաշալի հատկություններին, վերադարձնում է մաշկի փափկությունը և ճկունությունը: Երիտասարդեցնում է դեմքի մաշկը՝ հարթեցնում է կնճիռները: Գունաթափում է պեպենները, դուրս է մղում պիգմենտային կետերը և օգնում է գորտնուկներից ազատվելու գործընթացքում: Կարող է օգտագործվել որպես թարթիչների աճի արագացնող և դրանց խնամող միջոց, արագացնում է մազերի աճը, վերադարձնում է նրանց առողջություն և լավացնում է արտաքին տեսքը: Գերչակի յուղը լուծվում է ջրում, չի թողնում յուղային օղակներ, տալիս է առատ փրփուր և լավ մաքրում է: Վերոհիշյալ կետերից ելնելով շատ հաճախ օգտագործվում է զրոյից օճառ պատրաստելիս:
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն