Նկարագրություն
Գուար մաստիկ: Սա E412 հավելումն է, որը կիրառվում է սննդային արդյունաբերությունում որպես կարգավորիչ, խտացուցիչ: Ինչպես նաև որպես նյութ, որը պրոդուկտին տալիս է մածուցիկություն:
Գուար մաստիկը արտադրվում է Գուար բույսի սերմերից: Ըստ բնույթի, մաստիկը դա ծառի սոսիձն է, որը ստացվում է ծառի վնասված կեղևից: Գուար մաստիկի երկրորդ տարածված անվանումն է «Գուարան», որը շատ հաճախ կարելի է նկատել սննդային պրոդուկտների պիտակների վրա: Բաղադրությունով գուարը նման է Կարոբ ծառի մաստիկին (Е410 հավելում), բայց գերազանցում է դրան իր հատկություններով: Գուար մաստիկը լավ լուծվում է ջրում, այն էլաստիկ է և ամուր, դիմանում է սառեցմանը և հակասառեցմանը:
Առավել հաճախ գուար մաստիկը օգտագործվում է պաղպաղակների և թխվածքների ատրադրությունում, որոնք մատուցվում են սառը վիճակում: Այս հավելումը նպաստում է սառույցի բյուրեղացման գործընթացի դանդաղեցմանը: Որպես կարգավորիչ մաստիկը օգտագործվում է մսային պրոդուկտների, կաթնային պրոդուկտների, պանիրների, ժելեների, ջեմերի և տոպինգների արտադրությունում: Որպես ալյուրի լավացնող հատկություն մաստիկը օգտագործվում է հացաբուլկեղենի արտադրության ժամանակ: Որպես պրոդուկտների բաղադրիչների միմյանց կպչունությունը ապահովող՝ գուարանը օգտագործում են յուղերի և ճարպերի արտադրությունում: Մաստիկը ավելացնում են սոուսների, կետչուպների մեջ՝ դրանց տալով խիտ կոնսիստենցիա: Հաճախ արտադրողները օգտագործում են գուար մաստիկը կարոբի մաստիկի հետ, ագառի, մեթիլցելյուլոզայի, կառռագանինի, պեկտինի և այլ նյութերի հետ՝ լավացնելով պրոդուկտի կառուցվածքը։ Դրանք ուժեղացնում են մեկը մյուսի ազդեցությունը:
Գուար մաստիկի կիրառումը սննդային արդյունաբերությունում թույլատրված է գրեթե բոլոր երկներում:
Քիմիական տեսանկյունից գուար մաստիկը հանդիսանում է գալակտոմաննան՝ իրեն բնորոշ մակրոմոլեկուլյար կառուցվածքով: Գուարի մակրոմոլեկուլյար կառուցվածքը հանդիսանում է սֆերոկոլլոիդների և գծային հիդրոկոլլոիդների միջինը։
Գուար մաստիկը հրաշալի բուսական պրոդուկտ է կոսմետիկ արդյունաբերությունում օգտագործելու համար:
Գուար մաստիկի առանձնահատկություններն են․
- Մածուցիկության բարձրացում,
- Սառը պրոցեսի հնարավորություն,
- Լուծիչների նկատմամբ կայուն է,
- Թաղանթաձևավորիչ,
- Պաշտպանիչ կոլլոիդ կայուն pH-ի փոփոխությունների նկատմամբ,
- Բուսական ծագում,
- Անվտանգ և մատչելի:Գուար մաստիկ
Էմուլսիաներում գուար մաստիկը օգտագործվում է հետևյալների համար․
- Պրոդուկտի մեջ շերտավորման կանխում:
- Էմուլսիայի կայունության բարձրացում:
- Սիներեզիսից պաշտպանություն:
- Ջրի կորստի կանխում:
- Կիրառում որպես պաշտպանիչ կոլլոիդ:
- Սառեցման և հալեցման պրոցեսում կայունացնում է էմուլսիան:
- Լասյոններում այն հավելյալ ապահովում է ծորունությունը և քսելուց հետո հաճելի զգացումը:
- Աերոզոլ խառնուրդներում մաստիկը փոքրացնում է փչվող ամպիկի միգրացիան:
Այս մաստիկի իներտությունը և համադրելի բնավորությունը այլ ՄԱՆ-երի հետ դարձնում է հնարավոր դրա կիրառումը շամպուններում և լվացող միջոցներում: Մազերի ներկերը պարունակում են գուար մաստիկ՝ խտացման նպատակով: Գուար մաստիկը կարող է կիրառվել դեմքի համար չոր դիմակներ արտադրելու համար:Գուար մաստիկ
Գուար մաստիկը օգտագործվում է ատամի մածուկներում՝ տարայից դուրս գալու հատկությունները լավացնելու նպատակով: Սափրվելու միջոցներում կիրառվում է նույն նպատակով, բացի դա, կարգավորում է համակարգը, լավացնում է սողունությունը և մաշկի վրա զգացումը օգտագործելուց հետո:
Վերջնական մածուցիկությունը կախված է կոնցետրացիայից, pH-ից, ջերմաստիճանից և այլ նյութերի առկայությունից: Գուար մաստիկի առավել հետաքրքիր հատկությունն է համարվում դրա կայունությունը pH-ի լայն սպեկտրում, որը ապահովում է դրա ոչ իոնային բնույթը: Սական, pH-ի էքստրեմալ ցուցանիշների ժամանակ, ինչպիսիք են 4-ից ցածր և 10.5-ից բարձր՝ բերում են մածուցիկության անկման՝ պայմանավորված սպիտակուցների քայքայմամբ: Այնուամենայնիվ, համարվում է, որ գուար մաստիկը կարող է կիրառվել pH-ի 1-10 ցուցանիշների դեպքում: Ջերմաստիճանի բարձրացումը հանգում է նրան, որ ջրի մոլեկուլները կորցնում են իրենց դիրքը գուար մաստիկի մոլեկուլների շուրջը, որը բերում է մածուցիկության անկման: Հիդրոտացման լավագույն ջերմաստիճան է համարվում 25-40*C:Գուար մաստիկ
pH-ի բարձր կամ ցածր ցուցանիշների դեպքում գուար մաստիկի կիրառումը առաջարկվում է հիդրոտացնել սկզբից ջրում՝ pH-ի 8-9 ցուցանիշների պայմաններում: Այնուհետև pH-ի ցուցանիշը կարգավորել մինչ ցանկալի մակարդակը: pH-ի 4-ից ցածր և 10-ից բարձր ցուցանիշների դեպքում հիդրատացման պրոցեսը կլինի առավել դանդաղ:
Գուար մաստիկը խառնուրդում 1%-ից ավել կոնցետրացիայի դեպքում շատ տիքսատրոպ է:
Առանձնահատկություններ․
- Լուծվում է տաք և սառը ջրում,
- Ջրի մածուցիկության բարձրացման ուժեղ հնարավորություններ,
- Հրաշալի խտացուցիչ, էմուլգատոր և կայունացնող,
- Թաղանթ ստեղծող,
- Ոչ իոնային բնույթ, ապահովում է բարձր մածուցիկություն pH-ի լայն սպեկտրում,
- Համատեղելի է մեծ քանակության օրգանական և ոչ օրգանական նյութերի հետ,
- Այլ մաստիկների և օսլաների հետ լավ սիներգիա:
Առաջարկվող ներմուծման տոկոս՝ 0.1-1% և ավելի:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն