Եթերայուղ Իլանգ–իլանգ

1500 AMD36000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Եթերայուղ «Իլանգ-իլանգ» – ստանում են բուրավետ Կանանգի կամ Իլանգ–Իլանգի ծաղիկներից։ Ստացման եղանակը՝ ջրային գոլորշով դիստիլյացիա։ Դուրս է գալիս 2% եթերայուղ։ 1կգ եթերայուղ ստանալու համար անհրաժեշտ է 60կգ թարմ հումք։

Իլանգ–իլանգի եթերայուղը թափանցիկ է, բաց դեղին։ Բույրը՝ ինտեսիվ, քաղցր, համեմունքային, ծաղկա–ծառային, նման է լիլիայի բույրին։ Եթերայուղ «Իլանգ-իլանգ»

Համատեղելի է բերգամոտի, վետիվեռի, ժասմինի, կեդրի, կոստուսի, կիտրոնի, միմոզայի, վարդի, տուբերոզայի եթերայուղերի հետ։

Բուրավետ Կանանգան կամ Իլանգ–իլանգը դա մշտականաչ ծառ է՝ 10-40 մետր բարձրությամբ։ Իլանգ–իլանգի ծաղիկները լինում են բազմագույն՝ վարդագույն, մանուշակագույն և դեղին։ Լավագույն եթերայուղերը ստանում են դեղին ծաղիկներից։

Իլանգ–իլանգը աճում է Բիրմայում, Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում։ Ծառը մշակվում  է ասիական տրոպիկների ամբողջ տարածքում ՝ Մադագասկարում, Կոմորյան կղզիներում և Ռեյունիոն կղզում։ Եթերայուղ «Իլանգ-իլանգ»

Իլանգ–իլանգը ծաղկում է գրեթե ամբողջ տարի։ Եթերայուղի համար նախատեսված ծաղիկները հավաքում են ամռան սկզբին, վաղ առավոտյան, երբ իլանգ–իլանգի ծաղիկները իրենց մեջ պարունակում են եթերայուղի առավելագույն քանակություն։

Պատմություն

Իլանգ–իլանգ բառը ֆիլիպինյան լեզուներից տագալոգից թարգմանվում է որպես «ծաղիկների ծաղիկ»։

Գոյություն ունի «իլանգ–իլանգ» անվանման ստեղծման ֆիլիպինյան լեգենդ։ Մեկ ընտանեկան զույգ կյանքում ուներ ամեն ինչ, բացի երեխաներից։ Իրանք խնդրեցին աստվածներին նվիրել իրենց դուստր և աստվածները համաձայնվեցին, սակայն, դրեցին մեկ պայման․ աղջկան երբեք չպետք է դիպչի տղամարդու ձեռք։ Ծնողները աղջկան անվանեցին Իլանգ՝ «ծաղիկ»։ Նա մեծացավ իրական գեղեցկուհի, այդ իսկ պատճառով շատ պատանիներ տենչում էին կապել իրենց կյանքը այդ աղջկա հետ։ Ծնողները սկսեցին փակել աղջկան տանը, որպեսզի չխաղտեն աստվածների պարգամը։ Մի օր Իլանգը դուրս եկավ այգի, որպեսզի հավաքի մեկ փունջ ծաղիկ։ Մեկ սիրահարված պատանի բռնեց Իլանգի ձեռքը և խնդրեց նրան դառնալ իր կինը։ Այդ պահին աղջիկը անհետացավ՝ դառնալով գեղեցիկ ծառ։ Այդ օրվանից երիտասարդը շրջում է մոգական այգով և կանչում է իր սիրելիին անունով՝ «Իլանգ։ Իլանգ։․․․»։
Եթերայուղ «Իլանգ-իլանգ»
Դեռ հին ժամանակներում Ֆիլիպիններում աղջիկները զարդարում էին իրենց իլանգ–իլանգի ծաղիկներով, որոնցից պատրաստում էին ապարանջաներ։ Համարվում էր, որ իլանգ–իլանգի ծաղիկը վանում էր չար հոգիներին տներից։ Մանրեցված ծաղիկներից սարքում էին պաստա, որը քսում էին մաշկին՝ միջատների և օձերի խայթերից հետո։ Ինդոնեզիայում իլանգ–իլանգով զարդարում էին հարսանեկան արարողությունները, ծածկում էին նորապսակների մահճակալը, օգտագործում էին կրոնական ծեսերի ժամանակ։ Մոլոկկան կզիներում սարքում էին քսուքներ իլանգ–իլանգի յուղի կիրառությամբ։ Այն օգտագործվում էր ինֆեկցիոն հիվանդությունների և մաշկային բորբոքումների ժամանակ։ Իլանգ–իլանգը օգտագործվում էր նաև որպես տարածքները ծխեցնելու միջոց։ Արաբական աշխարհում իլանգ–իլանգի եթերայուղը օգտագործում էին հարեմում գտնվող կանայք՝ իրենց գրավչությունը բարձրացնելու նպատակով։ Չինաստանում այն շորերը, որոնք անհրաժեշտ էր պահել փակ տեղում՝ ցողում էին իլանգ–իլանգով։ Եթերայուղ «Իլանգ-իլանգ»

XIX-րդ դարում իլանգ–իլանգի եթերայուղը սկսվեց օգտագործվել մազերի բալզամների մեջ, օրինակ, «Մակասարի յուղ» բալզամի մեջ։ Այս միջոցը դարձել էր շատ հանրահայտ։ Սակայն, կանանց անհրաժեշտ էր բազկաթոռները և կահույքը ծածկել անձեռոցիկով, որպեսզի դրանց վրա չմնային յուղային հետքեր։

Մինչ Առաջին Համաշխարհային Պատերազմը Ֆիլիպինները հանդիսանում էին իլանգ–իլանգ յուղի արտադրության կենտրոն։ Գերմանական դեղագործ Ֆ․ Շտեկը, ով հանդիսանում էր Ֆիլիպիններում առաջին դեղատան սեփականատերը, առաջին անգամ ստացավ իլանգ–իլանգի եթերայուղը XIX դարի երկրորդ կեսին։ Պատերազմից հետո յուղի հիմնական արտադրողը սկսեց հանդիսանալ Կոմորյան կղզիները։

Իլանգ–իլանգը տեղ է գդել Հյուսիսային Մարիանական կղզիների ազգային դրոշի վրա և Մաիյոտտայի զինանշանի վրա։

Իլանգ–իլանգ եթերայուղի ազդեցությունը օրգանիզմի վրա․
  1. Կարգավորում է սրտի աշխատանքը՝ նվազեցնում է սրտի զարկի ամպլիտուդան, հաճախ սրտային զարկերը, հաճախ շնչառությունը։
  2. Օգնում է ցանկացած սրտային պրոբլեմների դեպքում, որոնք առաջացել են սթրեսի պատճառով։
  3. Նվազեցնում է արյան ճնշումը։
  4. Գաստրո հիվանդությունների ժամանակ տրամադրում է դրական ազդեցություն։
  5. Օգտագործվում է ախորժակի կորստի և ստամոսքի փքման ժամանակ։
  6. Կարգավորում է ճնշումը։
  7. Իրականացնում է հակասկլերոտիկ ազդեցություն։
  8. Հեռացնում է սպազմատիկ գլխացավը։
  9. Ունի հակացնցումային ազդեցություն։
  10. Օգնում է բուժել բերանի խոռոչի ինֆեկցիաները և խոցերը։
  11. Օգնում է սեքսուալ ոլորտում շեղումների կարգավորման գործում։
  12. Հանդիսանում է աֆրոդիզիակ։
  13. Հանգստացնում է, հեռացնում է անհանգստությունը, լարվածությունը, վախը և կատաղությունը։
  14. Բարձրացնում է տրամադրությունը։
  15. Ազատում է երեխաներին գիշերային վախերից։
  16. Խթանում է ստեղծագործական սկիզբը։
  17. Օգնում է անքնության ժամանակ։
Իլանգ–իլանգ եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
  1. Համապատասխանում է չոր և յուղոտ մաշկերին։
  2. Կանխարգելում է մաշկի վաղաժամ ծերացմանը։
  3. Մաշկի խորը շերտերում խթանում է նոր բջիջների աճին։
  4. Օգտագործվում է զգայուն և ծակոտկեն մաշկի խնամքի ժամանակ։
  5. Կարգավորում է մաշկային ճարպի արտադրությունը։
  6. Տալիս է մաշկին ձգություն և շղարշություն։
  7. Թեթևացնում է իրավիճակը էկզեմաների և դերմատոզաների ժամանակ։
  8. Հանում է բորբոքումը և գրգռվածությունը։
  9. Հեռացնում է սև կետիկները։
  10. Դեզոդորացնում և բուրավետում է մաշկը։
  11. Ամրեցնում է մազերը, ազատում է դրանք կոտրվածքներից։
  12. Քչացնում է գլխամաշկի յուղայնությունը։
  13. Կանգնեցնում է մազերի անկումը։
  14. Նպաստում է արևայրուքի հաստատմանը և պահպանմանը։
  15. Ամրեցնում է եղունգները, հեռացնում է շերտավորումը և դրանց կոտրվելիությունը։
Իլանգ–իլանգ եթերայուղի ներքին օգտագործման եղանակները։

Իլանգ–իլանգ եթերայուղը կարող է օգտագործել ներս։ Դրա համար անհրաժեշտ է 1-2 կաթիլ եթերայուղը խառնել մեղրի, ջեմի, գինու հետ, այնուհետև խառնուրդից հետո խմել թեթև թթու թեյ, հյութ կամ կեֆիր։ Չի կարելի օգտագործել օրվա ընթացքում ավելի քան երկու անգամ։ Եթերայուղ «Իլանգ-իլանգ»

Իլանգ–իլանգ եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները։

Արոմալամպ՝ 3-4 կաթիլ 15մ2 տարածքի համար։ Եթերայուղ «Իլանգ-իլանգ»

Արոմամեդալյոն՝ 2-3 կաթիլ։

Լոգանք՝ 4-7 կաթիլ 15մլ էմուլգատորի համար (սերուցք, կաթ, փրփուր և լոգանքի աղեր)։

Մերսում՝ 5-7 կաթիլ 15գ բուսական կամ ճարպային յուղի համար։

Տաք կոմպրեսսներ՝ 4-5 կաթիլ 10մլ յուղի համար։

Եղունգների փայլեցում՝ 10 կաթիլ եթերայուղը խառնել 10 կաթիլ ժոժոբայի յուղի հետ, քսել եղունգներին և մերսել։

Կոսմետիկ միջոցների հարստացում՝ 3-5 կաթիլ 15գ հիմքի համար (կրեմեր, շամպուններ, լասյոններ)։

Այլ կիրառություն

Իլանգ–իլանգի եթերայուղը օգտագործվում է օծանելիքային արդյունաբերությունում արևելյան և ծաղկային կոմպոզիցիաներում։ Առավել հայտնի օծանելիքները, որոնցում առկա է Իլանգ–իլանգ՝ «Chanel No.5», «Acqua di Gio» of Giorgio Armani, «Poison» of Christian Dior, «Champ Elysee» of Guerlain։

Իլանգ–իլանգը օգտագործում են որպես սննդային պրոդուկտների հոտավորիչ, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներում։ Իլանգ–իլանգի պտուղները չեն օգտագործում սննդի մեջ, սակայն, դրանք կարելի է ուտել և ունեն տտիպ հաճելի բույր՝ փշատերևների և գիհերի նշաններով։
Եթերայուղ «Իլանգ-իլանգ»
Հակացուցումներ։

Մեծ կոնցետրացիաներով կամ երկարաժամկետ օգտագործումը կարող է նպաստել սրտխառնոց, գլխացավ և ալերգիկ ռեակցիաներ։

Անհրաժեշտ է ստուգել իլանգ–իլանգի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։ Չի կարելի օգտագործել  12 տարեկանից փոքր երեխաներին։ Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն։ Պարտադիր է կատարել տեղային նմուշառում։

Պահպանել չոր և զով վայրում, արևի ուղղակի ճառագայթներից հեռու։ Ցանկալի է պահել սառնարանի թևիկի վրա։

Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

10մլ, 100մլ, 250մլ, 500մլ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։