Եթերայուղ Լայմ

2000 AMD70000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Եթերայուղ «Լայմ» ՝ ստացվում է Լայմի ծառի պտուղների կեղևներից։ Ստացման եղանակը՝ ջրային գոլորշով դիստիլյացիա կամ կեղևների սառը մամլում։ Եթերայուղի ելքը կազմում է 0.4%:

Լայմի եթերայուղը հաճախ շփոթում են կիտրոնի եթերայուղի հետ, սակայն, դա ճիշտ չէ։ Այս երկու եթերայուղերը շատ նման են իրենց առանձնահատկություններով, բայց միևնույն է, դրանք տարբեր են։ Լայմի ծառի այլ անուններն են․ իսկական լայմ, թթու լայմ, մեքսիկական լայմ, վեստ–հնդկական լայմ, արևմտյան հնդկական լայմ։ Եթերայուղ «Լայմ»

Համատեղելի է բերգամոտի, վետիվեռի, խորդենու, իլանգ–իլանգի, կեդռի, լավանդայի, կիտրոնի, մշկընկույզի, ներոլիի, պալմառոզայի, պաչուլիի, պետիտգրեինի, պոմերանեցի, հազրեվարդի, ցիտրոնելլայի, թեյի ծառի, եղեսպակի, բոլոր ցիտրսուսային եթերայուղերի հետ։

Լայմի ծառը միշտ կանաչ ծառ է կամ թուփ՝ 5 մետր բարձրությամբ։ Այն ունի խիտ պսակ, ճյուղեր, որոնք ծածկված են փշերով, հարթ օվալ տերևներով և փոքր սպիտակ ծաղիկներով։ Բաց կանաչ կամ դեղնականաչ պտուղներ։ Դրանք նման են փոքր կիտրոններին, բայց համով՝ թթու են։ Եթերայուղ «Լայմ»

Պտուղների ծաղկումը և հասունացումը տեղի է ունենում կլոր տարի։ Եթերայուղի համար նախատեսված բերքահավաքը տեղի է ունենում օգոստոսից մինչ հոկտեմբեր։

Գոյություն ունեն լայմի ծառի մի քանի տեսակ։ Օրինակ, կաֆիր–լայմ, իտալական քաղցր լայմ։ Հանդիպում են նաև հիբրիդներ՝ կիտրոնալայմեր (լայմի և կիտրոնի խառնուրդ), լայմկվատ (լայմի և կումկաթի խառնուրդ) և այլն։

Լայմի հայրենիքն է համարվում Հարավային Ասիա։ Ծառը մշակվում է Հնդկաստանում, ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Աֆրիկայում, Իտալիայում, Վեստ–Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Մյանմայում, Կուբայում, Անտիլյան կղզիներում։ Բույսը սիրում է տրոպիկ և սուբտրոպիկ գոտիները մինչ 1000 մետր ծովի մակարդակից բարձրության վրա։ Եթերայուղ «Լայմ»

Պատմություն

Իր անվանումը լայմը ստացել է պարսկական «լիմու» բառից։ Մի շարք տեղեկություններով, նրա հայրենիքն է հանդիսանում Մալակկա թերակղզին, որը գտնվում է Հարավ–Արևելյան Ասիայում։

Լայմը բերվել է միջերկրական երկրներ մ․թ․ Առաջին հազարամյակի երկրորդ կեսին, այնուհետև այն տարածվեց Եվրոպայում, իսկ այնտեղից՝ ԱՄՆ։ Արդյունաբերական նպատակով լայմը սկսել են մշակել XIX–րդ դարի վերջին Մոնտսերրատ կզղում (Մեծ Բրիտանիա)։ Այնուհետև սկսեցին բազմացնել Հնդկաստանում, Շրի Լանկայում, Ինդոնեզիայում, Մյանմայում, Բրազիլիայում, Վենեսուելայում և Արևմտյան Աֆրիկայում։ Եթերայուղ «Լայմ»

Ծովահենները հաճախ էին օգտագործում այս միրգը, քանի որ այն կանխարգելում էր ցինգի զարգացումը՝ մեծ քանակությամբ վիտամին C-ի շնորհիվ։ Ֆոլկլորում լայմը հիշատակվում էր իր մաքրման, թարմեցման, հոգու և խելքի վերածննդի  հատկությունների շնորհիվ։ Հին բուժիչները համարում էին, որ այս բույսը լավացնում է մարդու աուրան։

Լայմի եթերայուղի ազդեցությունը օրգանիզմի վրա։
  1. Կարգավորում է մարսողությունը։
  2. Խթանում է ախորժակը։
  3. Ազատում է ստամոքսի տարբեր պրոբլեմներից։
  4. Հանում է աղիքների բորբոքումը։
  5. Հանդիսանում է ջերմիջեցնող միջոց։
  6. Հանում է հազը։
  7. Հեռացնում է հարբուխը։
  8. Ազատում է վերին շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդություններից։
  9. Ունի հրաշալի անտիսեպտիկ էֆֆեկտ։
  10. Արագացնում է հիվանդությունից հետո օրգանիզմի վերականգման պրոցեսը։
  11. Լավացնում է վերքերը, կտրվածքները, կապտուկները և գեմատոմաները։
  12. Զգուշացնում է ուռուցքների առաջացման մասին։
  13. Օգնում է ալկոհոլի հետ կապված խնդիրների ժամանակ։
  14. Հանգստացնում է սրտի զարկերը։
  15. Կարգավորում է բարձր ճնշումը։
  16. Հանում է ցավային ազդեցությունները ռեվմատիզմի, առտրիտի, գլխացավերի ժամանակ։
  17. Օգտագործվում է ներքին ճիճուների բուժման և հեռացման նպատակով։
  18. Ամրեցնում է իմունիտետը։
  19. Խթանում և տոնուսավորում է օրգանիզմը։
  20. Հանում է ցանկացած սթրեսեր, վախեր և անհանգստություններ։
  21. Լավացնում է տրամադրությունը։
  22. Նպաստում է ստեղծագործական մտքին։
Լայմի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
  1. Երիտասարդեցնում է օրգանիզմը։
  2. Քչացնում է կնճիռները։
  3. Սպիտակեցնում է մաշկը, հատկապես պարանոցը և մեջքը։
  4. Խթանում է նոր բջիջների աճը։
  5. Լավացնում է մաշկի գույնը հղիությունից, սթրեսսերից, հիվանդություններից հետո և ծխողների մոտ։
  6. Առաջարկվում է յուղոտ մաշկի համար։
  7. Հեռացնում է բշտիկները, էկզեմաները, ակնեն, կարմրացումը, մաշկի եղջերավորումները և բորբոքումները, ազատում է սև կետիկներից։
  8. Վերականգնում է վնասված մաշկը և կապիլյարները։
  9. Օգնում է հերպեսների, աբսիդների, գորտնուկների, պապիլլոմաների, կոմեդոնների բուժման ժամանակ։
  10. Հանդիսանում է լավ դեզոդորանտ։
  11. Ձգում է մաշկը, դարձնում է ամուր։
  12. Ազատում է ցելյուլիտից։
  13. Ամրեցնում է բարակ մազերը, լավացնում է դրանց կառուցվածքը։
  14. Խթանում է մազերի աճը։
  15. Լավացնում է բարակ, կոտրտվող եղունգների վիճակը։
Լայմի եթերայուղի ներքին օգտագործման եղանակները։

Մինչ լայմի եթերայուղի ներքին օգտագործումը անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ։

Լայմի եթերայուղը կարող է օգնել թուլացնել կոկորդի ցավը։ Դրա համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ խնձորի քացախը և մեկ կաթիլ լայմի եթերայուղը խառնել մեկ բաժակ տաք ջրի հետ և ողողել կոկորդը այս խառնուրդով օրը երկու անգամ։

Լայմի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները։

Հարբուխի բուժման, քթաբորբի կամ հազի հանման համար անհրաժեշտ է կատարել լայմի եթերայուղով ինգալյացիաներ։ Դրա համար անհրաժեշտ է մեկ բաժակ տաք ջուրը խառնել 2-3 կաթիլ լայմի եթերայուղի հետ։ Գործընթացի տևողությունը 5-7 րոպե։ Եթերայուղ «Լայմ»

Ինչպես նաև, վերին շնչառական ուղիների բուժման ժամանակ, տարբեր տեսակի ցավերի հանման համար, վատ տրամադրության համար առաջարկվում է կատարել արոմատիկ լոգանքներ՝ 5-7 կաթիլ եթերայուղը խառնել 10մլ  էմուլգատորի հետ և լուծել ջրում։ Առավել արդյունավետ է լայմի, եղևնիի և հազրեվարդի խառնուրդը։

Վերոհիշյալ պրոբլեմներից ազատվելու համար շատ լավ համապատասխանում է նաև մերսումը․ 7-8 կաթիլ լայմի եթերայուղը խառնել 10մլ բուսական կամ ճարպային յուղի հետ։ Թեթև պտտվող շարժումներով կատարել մերսում ամբողջ մարմնով։

Տրամադրության բարձրացման և սթրեսի հանման համար հրաշալի տարբերակ է արոմալամպը՝ 4-6 կաթիլ լայմի եթերայուղ 15մ2 տարածքի համար։

Կոսմետիկ նպատակների համար ավելացրեք 5-7 կաթիլ եթերայուղ 15մլ կրեմի, շամպունի կամ լասյոնի մեջ։

Այլ կիրառություն։

Լայմի եթերայուղը լայնորեն կիրառվում է կոսմետիկ և օծանելիքային արդյունաբերությունում որպես հոտավորիչ։

Լայմը օգտագործում են խոհանոցում որպես համեմունք, որպես միրգ կամ հյութի պատրաստման համար։ Հյութից ստանում են կիտրոնաթթու։ Լայմը ավելացնում են ոչ ալկոհոլային խմիչքնեի մեջ որպես բուրավետիչ։ Օրինակ, կոկա կոլայի կամ կոճապղպեղի Էլ։ Երբեմն, սրանով փոխարինում են կիտրոնը։ Եթերայուղ «Լայմ»

Տնային տնտեսություններում լայմով հոտավորում են տարածքները՝ խոհանոց, լոգասենյակ և այլ սենյակներ։

Հակացուցումներ

Անհրաժեշտ է ստուգել լայմի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։ Չի կարելի օգտագործել  12 տարեկանից փոքր երեխաներին։ Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն։ Քանի որ լայմը ուժեղացնում է մաշկի ֆոտոզգայությունը՝ այն չի կարելի օգտագործել արևի վաննաներ օգտագործելուց առաջ։ Ինչպես նաև, արևային եղանակի ժամանակ անհրաժեշտ է ստուգել օգտագործվող մաշկի խնամքի միջոցի բաղադրությունը՝ լայմի առկայություն չպետք է գերազանցի 2%-ը։

Պահպանել չոր և զով վայրում, հերմետիկ փակ տարայի մեջ՝ երեխաներին անհասանելի վայրում։ Պահպանել արև ուղղակի ճառագայթներից։ Ցանկալի է պահել սառնարանի թևիկի վրա։

Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

 

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

10մլ, 100մլ, 250մլ, 500մլ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։