Եթերայուղ Կիտրոն

900 AMD22000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Եթերայուղ «Կիտրոն» ։ Ստանում են Լիմոնի ծառի պտուղներից։ Յուղի ստացման եղանակը՝ պտուղի կեղևի սառը մամլում։ Եթերայուղի ելքի ցուցանիշը կազմում է 0.3%:

Լիմոնի եթերայուղը համադրելի է բենզոինի, խորդենու, կաղնու մամուռի, իլանգ–իլանգի, կարդամոնի, կիպարիսի, լավանդայի, խունկի, լադաննիկի, գիհի, անանուխի․ ներոլիի, պալմարոզայի, պոմերանիայի, վարդի, երիցուկի, սանդալու ծառի, ֆենխելի, նվենու և բոլոր տեսակի ցիտրուսային եթերայուղերի հետ։
Եթերայուղ «Լիմոն»
Լիմոնի ծառը ոչ մեծ, միշտ կանաչ ծառ է, որի բարձրությունը չի գերազանցում 6 մետրը։ Այն ունի  ցրված կամ պիրամիդային պսակ և օվալ կանաչ տերևներ։ Սպիտակ կամ կրեմագույն ծաղիկները ունեն նուրբ հաճելի բույր։ Լիմոնի օվալ կամ ձվանման պտուղները ունեն կանաչա–դեղնավուն գույն և պարունակում են սերմեր։
Եթերայուղ «Լիմոն»
Լիմոնի հայրենիքն է հանդիսանում Հարավ–Արևելյան Ասիան։ Բույսը մշակվում է Միջերկրական ծովի շրջանում, ԱՄՆ–ում, Աֆրիկայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Գվինեայում և Իսրայելում։ Վայրի տեսքով լիմոնի ծառը աճում է Ավստրալիայի սուբտրոպիկ շրջանում։ Եթերայուղի հիմնական արտադրողներն են հանդիսանում Իտալիան և ԱՄՆ–ն։

Գոյություն ունեն լիմոնի ավելի քան 50 տեսակ։ Բույսը հանդիսանում է լայմի, բերգամոտի և ցիտրոնայի բարեկամը։

Ծառը ծաղկում է վաղ գարնանը, իսկ պտուղները հասունանում են աշնանը։ Լիմոնները ծառից հավաքում են կանաչ վիճակում, քանի դեռ եթերայուղի քանակությունը առավելագույնն է։

Պատմություն։

Լիմոնի անունը առաջացել է արաբական «laimon» բառից կամ պարսկական «limun» բառից։ Հովսեփոս Փլավիոսի խոսքերով՝ հրեաները լիմոններ էին նետում շրջիկ ուխտավորների վրա Երուսաղեմում փառատոնի ժամանակ։ Լիմոնը հիշատակվում է X-րդ դարի գյուղատնտեսության վերաբերյալ արաբական տրակտատում։
Եթերայուղ «Լիմոն»
Լիմոնի առաջացումը հիմնովին անհայտ է։ Համարվում է, որ լիմոնները առաջին անգամ առաջացել են Հարավային Հնդկաստանում, Հյուսիսային Բիրմայում և Չինաստանում։ Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ լիմոնը հանդիսանում է նարնջի և ցիտրոնայի հիբրիդը։
Եթերայուղ «Լիմոն»
Միջնադարյան Եվրոպա լիմոնի ծառը ներմուծել են խաչակիրները։ Լիմոնի ծառը Հնդկաստանից առաջին անգամ բերվել է Իտալիա V-րդ դարում։ XII-րդ դարի սկզբում ծառը սկսել են մշակել Պարսկաստանում և Պաղեստինում, իսկ այնուհետև Միջերկրական ծովի շուրջ բոլոր երկրներում։ ԱՄՆ լիմոնը առաջին անգամ բերել է Քրիստափոր Կոլումբոսը։ Լիմոնների արդյունաբերական արտադրությունը Եվրոպայում սկսվել է XV-րդ դարի կեսերին։ Բժիշկ Ժան Վալնեն համարում էր լիմոնի  եթերայուղը տուբերկուլյոզի, տիֆի, մալերիայի, սիֆիլիսի և գոնորիայի բուժման արդյունավետ միջոց։ Հին հնդկական բժշկությունում լիմոնը օգնում եր բարձրացնել տրամադրությունը և բուժել բորբոքումենրը, կտրվածքները և միջատների խայթերը։

Ծառը օգտագործվում էր մուսուլմանական այգիներում որպես դեկորատիվ բույս։

Լիմոնի եթերայուղի ազդեցությունը օրգանիզմի վրա․
  1. Կարգավորում է մարսողությունը։
  2. Հանում է ավելցուկային թթվայնությունը։
  3. Ազատում է սննդային խանգարումներից։
  4. Թուլացնում է սրտխառնոցային պրիստուպները։
  5. Ունի միզամուղ էֆֆեկտ։
  6. Կանխարգելում է միզային կոնկրեմենտների առաջացումը։
  7. Խթանում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։
  8. Օգտագործվում է կոկորդի ինֆեկցիաների, գրիպի և հարբուխների ժամանակ։
  9. Ազատում է լնդերի բորբոքումից։
  10. Կարգավորում է բարձր արյան շրջանառությունը։
  11. Լավացնում է արյան շրջանառությունը։
  12. Կանգնեցնում է քթից արյունահոսությունը։
  13. Կարգավորում է նյութափոխանակությունը։
  14. Մաքրում է օրգանիզմը շլակերից և տոսքիններից։
  15. Նպաստում է արյան բջիջների աճին։
  16. Լավացնում է իմուննային համակարգի աշխատանքը։
  17. Լավացնում է վերքերը, կտրվածքները, կապտուկները, միջաջների խայթերը։
  18. Ռեվմատիզմի և արտրիտի ժամանակ ազատում է ցավերից։
  19. Կիրառվում է ատեռոսկլեռոզի պրոֆիլակտիկայի ժամանակ։
  20. Վարիկոզային լայնացումների ժամանակ հեռացնում է կապիլյարների ճեղքումները։
  21. Օգնում է վեգետատիվ-անոթային դիստոնիայի ժամանակ։
  22. Կանխարգելում է թութքի առաջացումը։
  23. Ազատում է գլխացավերից։
  24. Տոնուսավորում է նյարդային համակարգը։
  25. Հանում է վախի զգացողությունը, մտավոր ծանրությունը։
  26. Բարձրացնում է ուղեղի աշխատունակությունը, հիշողությունը։
Լիմոնի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
  1. Օգնում է ազատվել պեպեներից, ֆուռունկուլներից և կետերից։
  2. Հանում է գերաճերը, մազոլները և գորտնուկները։
  3. Ազատում է սև կետերից, ցաններից և բորբոքումներից։
  4. Նպաստում է ճաքերի և կտրվածքների լավացմանը։
  5. Վերականդանացնում է գունատ մաշկը, մասնաորապես պարանոցի շրջանում։
  6. Սպիտակեցնում և հարթեցնում է դեմքի գույնը։
  7. Կանխարգելում է ծերացումը։
  8. Ազատում է ցելյուլիտից։
  9. Փափկեցնում է ձեռքերի մաշկը և ամրացնում է եղունգները։
  10. Ունի թեթև գունաթափող էֆֆեկտ, լավ է իրեն ցուցաբերում բաց գույնի մազերի հետ։
  11. Ազատում է թեփից։
  12. Նպաստում է ավելի էֆֆեկտիվ և արագ արևայրուքին։
Եթերայուղ «Լիմոն»
Լիմոնի եթերայուղի ներքին օգտագործման եղանակները։

Փորլուծությունից, գլխացավերից, գրիպպերից և հարբուխներից ազատվելու համար անհրաժեշտ է 3-5 կաթիլ լիմոնի եթերայուղը խառնել մեկ գավաթ խոտաբույսերով թեյի մեջ։ Խառնուրդը օգտագործել օրը 1-2 անգամ։

Լիմոնի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները։

Տարածքի ախտահանման համար լիմոնի եթերայուղը օգտագործում են արոմալամպերում՝ 5-8 կաթիլ 15մ2 տարածքի համար։

Հիպերտոնիայի, վախերի, մտավոր հոգնածության, նյարդային լարվածության, մկանային ցավերի դեպքում առաջարկվում մերսում՝ 4-7 կաթիլ եթերայուղ և 10մլ ճարպային յուղ։

Ռեվմատիզմի, արտրիտի, ֆիզիկական կամ մտավոր գերհոգնածության, շնչառական ուղիների հիվանդության ժամանակ անհրաժեշտ է ընդունել արոմատիկ լոգանք։ Խառնել 5-7 կաթիլ լիմոնի եթերայուղը 10մլ էմուլգատորի հետ։
Եթերայուղ «Լիմոն»
Մաշկի բորբոքումները, ցաները, տարբեր վնասվածքները հանելու համար անհրաժեշտ է տեղադրել կոմպրեսսներ վնասված վայրերի վրա՝ 6-7 կաթիլ եթերայուղը խառնել 10մլ հումք–յուղի հետ։

Ինգալյացիաները օգնում են հարբուխի, գրիպպի, ասթմայի և քթաբորբի ժամանակ։ Դրա համար անհրաժեշտ է ավելացնել 3-4 կաթիլ լիմոնի եթերայուղը տաք ջրով բաժակի մեջ։ Պրոցեդուրայի տևողությունը՝ 5-7 րոպե։

Կոսմետիկ միջոցների հարստացման համար խառնել 3-4 կաթիլ եթերայուղ 10մլ հիմքի հետ (կրեմեր, շամպուններ, լասյոններ և այլն)։

Այլ կիրառման եղանակներ։

Լիմոնի եթերայուղը օգտագործվում է որպես հոտավորիչ կոսմետիկ միջոցներում և օծանելիքում (օճառ, ատամի մածուկ, մաքրող միջոցներ և այլն)։ Բժշկական պրեպորատներում նույնպես օգտագործվում է որպես հոտավորիչ։

Լիմոնի հյութը և ցիտրուսակեղևը օգտագործվում են մարմելադների, լիմոնային լիկյորների արտադրության ժամանակ։ Կիտրոնի եթերայուղը ավելացնում են ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների մեջ։ Լիմոնի եթերայուղը օգտագործվում է որպես համեմունք տարբեր մարինադներում, մսային և ձկնային ուտեստներում, գառնիրներում և թխվածքներում։

Լիմոնի եթերայուղը ազատում է հոտից փայտե սպասքը, պայծառեցնում է պղնձե սպասքը, լուծում է ավելորդությունները, մաքրում է հետքերը։

 Հակացուցումներ

Անհրաժեշտ է ստուգել լիմոնի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։ Չի կարելի օգտագործել  12 տարեկանից փոքր երեխաներին։ Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն։ Քանի որ լիմոնը ուժեղացնում է մաշկի ֆոտոզգայությունը՝ այն չի կարելի օգտագործել արևի վաննաներ օգտագործելուց առաջ։ Ինչպես նաև, արևային եղանակի ժամանակ անհրաժեշտ է ստուգել օգտագործվող մաշկի խնամքի միջոցի բաղադրությունը՝ լիմոնի առկայություն չպետք է գերազանցի 2%-ը։

Պահպանել չոր և զով վայրում, հերմետիկ փակ տարայի մեջ՝ երեխաներին անհասանելի վայրում։ Պաշտպանել արև ուղղակի ճառագայթներից։ Ցանկալի է պահել սառնարանի թևիկի վրա։

Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

10մլ, 100մլ, 250մլ, 500մլ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։