Նկարագրություն
Եթերայուղ «Կոճապղպեղ» (Имбирь). Այս եթերայուղը ստանում են Zingiber officinalis Roscoe բույսի չորեցված պալարներից։ Ստացվում է բնական եղանակաով՝ հումքի գոլորշիով դիստիլյացիայի եղանակով։
Այս եթերայուղի առավելություններն են․
- Կայուն բաղադրություն, քիմիկա–ֆիզիկական և օրգանոլեպիտկ ցուցանիշներ,
- Ալերգենների քիչ քանակություն։
Կոճապղպեղը՝ դա բազմամյա բույս է, որը ունի մինչ մեկ մետր բարձրությամբ խոտանման ցողուններ և պալարային արմատներ, որոնք էլ հանդիսանում են հարուստ բույրով եթերայուղի հիմքը։
Կոճապղպեղի ջերմ տաքացնող բույրը ավանդապես համարվում է տղամարդկային, տալիս է ուժ, ոգևորում է, օգնում է հաղթահարել ալարկոտությունը և ապատիան։ Համարվում է ուժեղ աֆրոդեզիակ։
Կոճապղպեղի բուժիչ հատկությունները հայտնի են շատ հարյուրամյակներ, ունի ուժեղ անտիսեպտիկ և հակավիրուսային հատկություններ։ Սնուցող միջոցների, վիտամինների և միկրոէլեմենտների յուրահատուկ համախումբը, որը պարունակվում է յուղում, բարձրացնում է իմունիտետը, բարձրացնում է օրգանիզմի կենսագործունեության տոնուսը, կարգավորում և պահպանում է ուժերի բնական հավասարակշռությունը։ Օգնում է պայքարել սև կետիկների դեմ, հարթեցնում է մաշկի գույնը, նեղացնում է ծակոտիները։ Նպաստում է ստրիաների ներծծմանը։ Օգտագործվում է մազերի անկման ժամանակ՝ սնուցում և ամրեցնում է դրանց ամբողջ երկայնքով։
Արտաքին տեսքը․ բուրավետ թեթև դեղնավոն հոսուն հեղուկ։
Լուծվում է ճարպերում և յուղերում։ Եթերայուղ «Կոճապղպեղ» (Имбирь)
Համադրելի է հետևյալ եթերայուղերի հետ՝ մեխակ, գիհ, մելիսսա, անանուխ, լեմոնգրասս, ներոլի, ռեհան, լավանդա, բերգամոտ, պաչուլի։
Ներմուծման տոկոս՝ կախված պրոդուկտի տեսակից, սակայն, ոչ ավել քան 3%:
Օգտագործման ոլորտները․
- Մտնում է մերսման յուղերի բաղադրության մեջ,
- Օծանելիք, արոմամեդալյոններ,
- Հակացելյուլիտային կոսմետիկա,
- Հասուն մաշկի կոսմետիկա,
- Մազերի խնամքի միջոցներ,
Կոճապղպեղի եթերային յուղի ազդեցությունը օրգանիզմի վրա․
-
- Օգնում է սննդային թունավորումների, սնկերով թունավորումների ժամանակ։
- Ազատում է սրտխառնոցից, մետեորիզմից, ստամոքսում ծանրության զգացումից։
- Լավացնում է ախորժակը։
- Կարգավորում է շագանակագեղձի աշխատանքը։
- Լավացնում է մետաբոլիզմը, մաքրում է արյունը։
- Նպաստում է շլակների և տոքսինների արտահանմանը օրգանիզմից։
- Խթանում է վահանագեղձի աշխատանքը։
- Ակտիվացնում է ուղեղի արյան շրջանառությունը։
- Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակությունը։
- Օգտագործվում է երակների լայնացման բուժման ժամանակ։
- Օգնում է արտրիտի, ռևմատիզմի, մկանային գերլարվածության ժամանակ։
- Հանում է տարբեր տեսակի սպազմերը։
- Օգնում է անգինայի, բրոնխիտի, գրիպի, սուր ռեսպիրատոր հիվանդությունների ժամանակ։
- Օգտագործվում է ալկոգոլիզմի բուժման ժամանակ։
- Ազատում է իմպոտենցիայից։
- Տոնուսավորում է նյարդային համակարգը, օգնում է վերականգնել ֆիզիկական և հոգեբանական ակտիվությունը։
- Բարձրացնում է կենտրոնացումը և լավացնում է հիշողությունը։
Եթերայուղ «Կոճապղպեղ» (Имбирь)
Կոճապղպեղի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
-
- Ազատում է սև կետիկներց, մաշկային խոցերից և ֆուրունկուլներից։
- Բարձրացնում է էպիդերմիսի վերին շերտերի տոնուսը, նվազեցնում է ծակոտինները և կարգավորում է մաշկի ջրային բալանսը։
- Ակտիվացնում է նյութափոխանակության պրոցեսները, ուժեղացնում է մաշկի արյան շրջանառությունը։
- Տալիս է երիտասարդեցնող էֆֆեկտ։
- Օգնում է ցելյուլիտից ազատման գործում։
- Կանխարգելում է ստրիաների առաջացումը։
- Կանխարգելում է մազերի անկումը։
- Ազատում է թեփից։
- Սնուցում և ամրեցնում է մազարմատները։
Եթերայուղ «Կոճապղպեղ» (Имбирь)
Հակացուցումներ․ չի առաջարկվում օգտագործել զգայուն մաշկի դեպքում, հղիներին և կերակրող մայրերին, ինչպես նաև հիպերտոնիկներին։
Ցանկացած եթերայուղ դա ուժեղ կոնցետրացված նյութ է, որը չի կարելի օգտագործել մաքուր վիճակում։ Եթերայուղով միջոցներ օգտագործելուց առաջ առաջարկվում է կատարել տեղային նմուշառում՝ արմունգի վրա քսելով մեկ կաթիլ պրոդուկտ և հետևել ռեակցիային։
Պահպանել չոր և զով վայրում, ամուր փակ տարայում՝ երեխաների համար անհասանելի վայրում։ Հեռու պահել լույսից։ Առաջարկվում է պահել սառնարանի թևիկին։
Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն