Եթերայուղ Մելիսսա

1500 AMD39000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Եթերայուղ «Մելիսսա» – ստանում են բուժական Մելիսսայի տերևներից, ճյուղերի վերջույթներից և ծաղիկներից։ Եթերայուղը ստանում են բույսի ջրային գորլորշով դիստիլյացիայի միջոցով։ Եթերայուղի ելքի տոկոսը կազմում է 0.01-0.13%:

Բույսի այլ անվանումներն են․ կիտրոնային անանուխ, կիտրոնային բալզամ և քաղցր բալզամ։ Մելլիսայի եթերայուղը հաճախ «կեղծում» են խառնելով մելիսսային կիտրոն, կիտրոնի խոտ և վերբեն։ Սակայն բուժական հատկությունները գրեթե չեն փոխվում։
Եթերայուղ «Մելիսսա»
Համադրելի է ռեհանի, բերգամոտի, խորդենու, լավանդայի, վարդի ծառի, ցիտրոնելլայի, նվենու, ինչպես նաև շատ ծաղկային և ցիտրուսային եթերայուղերի հետ։

Մելիսսա՝ բազմամյա խոտային թուփ, որը հասնում է 120 սմ բարձրության։ Բույս ունի քաղցր կիտրոնի բույր։ Մելիսսան ունի վառ–կանաչ տերևներ ատամային վերջույթներով, ուղիղ քառակողմ ճյուղավորված ցողուն, սպիտակ, դեղին և բաց–լիլիայի գույնի ծաղիկներ։ Խոշոր սև պտուղը բաղկացած է չորս ընկույզներից։
Եթերայուղ «Մելիսսա»
Մելիսսայի Հայրենիքը համարվում է Միջերկրական ծովի արևելյան շրջանը։ Տվյալ պահին բույսը մշակվում է Արևմտյան Ասիայում, Ամերիկայում, Հյուսիսային Աֆրիկայում, Սիրիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Վայրի տեսքով աճում է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Բալկաններում, Կովկասում, Իրանում և Ուկրաինայում։

Բույսը ծաղկում է հունիսից օգոստոս, պտուղները հասունանում են օգոստոսից սեպտեմբեր ամիսներին։

Պատմություն։

«Մելիսսա» բառը առաջանում է հուներենից, որը թարգմանվում է որպես «մեղու»։ Հայտնի է, որ այս բույսից ստացվում է բարձր որակի հրաշալի մեղր։
Եթերայուղ «Մելիսսա»
Առաջին անգամ մելիսսան նկարագրվել է Տեոֆրաստի կողմից իր «Historia Plantarum» աշխատությունում, ավելի ուշ Ավագ Պլինիեմի կողմից «Naturalis historia» աշխատությունում և Դիոսկորիդի կողմից «Materia medica»: Այս բույսով շատ բաղադրատոմսեր հիշատակվում են կարմելիտների միջնադարյան գրություններում, Ավիցենի և Ջոն Ջեռարդի աշխատություններում։ Ավիցենան ասում էր, որ մելիսսան կարող է օգնել ուղեղի խնդիրների ժամանակ։ Նա անվանում էր այս բույսը «սրտի քաղցրություն», քանի որ մելիսսան լավացնում է ընդհանուր վիճակը, ամրեցնում է հոգին և բարձրացնում է տրամադրությունը։

Շվեյցարական բժիշկ և ալքիմիկ Պարացելսը անվանում էր մելիսսան «կյանքի էլիկսիր»։ Նա համարում էր, որ բույսը կարող է երիտասարդեցնել միտքը և մարմինը, նվիրել երկար տարիների կյանք և բուժել տարբեր սրտային, մարսողական, շնչառական և նյարդային խանգարումներ։
Եթերայուղ «Մելիսսա»
Մելիսսայի եթերայուղը արդեն ավելի քան 2000 տարի հաջողությամբ կիրառում են շատ երկրների ավանդական և գիտական բժշկություններում։ Նրա հրաշալի հատկությունների մասին խոսում է նաև նրա անվանումը «officinalis»` «բուժական»։

Անգլիա մելիսսան ներմուծել են դեռ հին հռոմեացիները։ Ֆրանսիայում մելիսսայի տերևները օգտագործում էին դեղագործական և տերևային խառնուրդներում։

Ֆրանսիացի գիտնական և բժիշկ Մենից Օդոն «Բույսերի հատկություների մասին» պոեմում նկարագրում էր մելիսսայի շների և միջատների խայթերի հանման հատկությունները, քչացնում էր ստամոքսի ցավերը և բուժում էր ասթման։

Մելիսսայի եթերայուղի ազդեցությունները օրգանիզմի վրա։
  1. Հանում է մարսողական խանգարումները, փքվածությունը։
  2. Լավացնում է լյարդի և լեղապարկի ֆունկցիաները։
  3. Խթանում է ուրցագեղձի աշխատանքը և նպաստում է լիմֆայի արտահոսքին։
  4. Նվազեցնում է բարձր այրան ճնշումը։
  5. Նվազեցնում է արագ սրտի զարկերը։
  6. Ամրեցնում է սրտ–անոթային համակարգը։
  7. Նվազեցնում է ջերմությունը։
  8. Օգնում է գրիպպերի, հարբուխների, բրոնխիտների և ասթմաների ժամանակ։
  9. Ազատում է բերանի խոռոչի վատ հոտից։
  10. Հանում է տարբեր տեսակի ցավերը՝ գլխի, ատամի, հոդերի և մկաների։
  11. Օգնում է անեմիայի, թուլության, ուշագնացությունների ժամանակ։
  12. Թեթևացնում է ակլիմատիզացիան։
  13. Հանում է ցնցումները։
  14. Լիքվիդացնում է մեղվի խայթոցների, այլ միջատների և կենդանիների խայթոցների հետևանքները։
  15. Կարգավորում է մենստրուացիան։
  16. Օգնում է կանանցի անպտղության հետ կապված խնդիրների լուծման գործում։
  17. Կարգավորում է հորմոնալ ֆոնը։
  18. Բարձրացնում է իմունիտետը։
  19. Հանգստացնում է նյարդերը, հեռացնում է դեպրեսիան, հիստերիան, անհանգստությունը և մելանխոլիան։
  20. Հանում է շոկային վիճակից։
  21. Բարձրացնում է տրամադրությունը և լավացնում է հիշողությունը։
  22. Կարգավորում է քունը։
Մելիսսայի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները։
  1. Կիրառվում է յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի խնամքի ժամանակ։
  2. Հեռացնում է ցանը, ինֆիլտրատները, ֆուռունկուլները, սև կետիկները, էկզեմաները և այլն։
  3. Վերականգնում է շուրթերի բնական գույնը։
  4. Կարգավորում է յուղոտ մազերի սեկրեցիան։
  5. Լավացնում է մազերի կառուցվածքը։
  6. Ազատում է թեփից։
  7. Բարձրացնում է քրտնարտադրությունը։
Մելիսսայի եթերայուղի ներքին օգտագործման եղանակները։

Մելիսսայի եթերայուղը իջեցնում է ջերմությունը գրիպպի ժամանակ։ Դրա համար 2-3 կաթիլ եթերայուղը անհրաժեշտ է խառնել մեկ բաժակ տաք թեյի հետ և 1 թեյի գդալ մեղրի հետ։ Օգտագործել օրը 2-3 անգամ։
Եթերայուղ «Մելիսսա»
Գլխացավը հանելու համար 2-3 կաթիլ մելիսսայի եթերայուղը անհրաժեշտ է խառնել կես բաժակ թարմ եփած թեյի հետ։

Մելիսսայի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները։

Մելիսսայի եթերայուղը կարելի է օգտագործել արոմալամպերում՝ տրամադրությունը բարձրացնելու, հիշողությունը լավացնելու, վախերից ազատվելու համար՝ 2-3 կաթիլ եթերայուղ 15մ2 տարածքի համար։

Մերսման խառնուրդներում (4-5 կաթիլ եթերայուղ 15 մլ յուղ–հիմքի համար) մելիսսայի եթերայուղը օգնում է հիստերիայի, նյարդային լարվածության լարվածությունների, շոկային վիճակների և վախերի ժամանակ, առեթմիայի, հիպերտոնիայի, անքնության և տարբեր տեսակի ցավերի ժամանակ։
Եթերայուղ «Մելիսսա»
Մելիսսայի եթերայուղը կարելի է օգտագործել արոմատիկ լոգանքներում՝ սնկային հիվանդությունների, ինֆեկցիաների, մաշկի բորբոքումների համար, ինչպես նաև շնչուղիերի հիվանդությունների համար։ Անհրաժեշտ է խառնել 3-5 կաթիլ եթերայուղ 10մլ էմուլգատորի հետ և խառնել տաք վաննայի մեջ։

Մաշկի խայթումներից և գրգռումների բուժման համար անհրաժեշտ է օգտագործել կոմպրեսսներ բորբոքված շրջաններում՝ 2-3 կաթիլ եթերայուղը խառնել 200 գրամ ջրի հետ։

Մելիսսայի եթերայուղը կարելի է օգտագործեկ ինգալյացիաների տեսքով՝ նյարդային խանգարումների և կոկորդի ինֆեկցիաների բուժման նպատակով։ Դրա համար անհրաժեշտ է մեկ բաժակ սառը ջրին ավելացնել 2-3 կաթիլ մելիսսայի եթերայուղ և շնչել 5-7 րոպե։

Կոսմետիկ միջոցների հարստացման համար անհրաժեշտ է 3-5 կաթիլ մելիսսայի եթերայուղը խառնել 15 մլ հիմքի հետ (շամպուն, կրեմ, յուղ, տոնիկ և այլն)։

Այլ կիրառություն։

Մելիսսայի եթերայուղը օգտագործում են օծանելիքների և կոսմետիկ միջոցների արտադրության ժամանակ։ Մելիսսայի եթերայուղը բազմաթիվ դեղագործական պրեպորատների բաղկացուցիչ մասն է։ Օրինակ՝ «Սանիտաս», «Նովոպասիտ», «Պերսեն», «Ներվոֆլուկտ» և այլ միջոցներ։
Եթերայուղ «Մելիսսա»
Մելիսսայի եթերայուղը օգտագործվում է որպես հոտավորիչ սննդային արդյունաբերությունում, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունում։

Տերևները և երիտասարդ ծլերը օգտագործում են որպես համեմունք, որոնք ունեն կիտրոնային համար, սալատներում, սուպերում, մսային, սնկային և ձկնաձյին ուտեստներում, դեսերտներում և պահածոյեցված բանջարեղենում։ Չորացված տերևեները հաճախ օգտագործում են պոպուրրիի մեջ։

Մելիսսան հանդիսանում է հրաշալի մեղրակիր։ Մեղրը ունի հրաշալի բույր և համ։ Դասում են լավագույն որակ ունեցող մեղրների խմբին։ Մելիսսան հաճախ կարելի է հանդիպել այգիներում։

 Հակացուցումներ։

Անհրաժեշտ է ստուգել մելիսսայի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։  Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն։

Չի առաջարկվում օգտագործել հղի կանանց և «ձայնային» մասնագիտություններով մարդկանց՝ դասախոսներ, դիկտորներ, երգիչներ և այլն, քանի որ եթերայուղը կարող է առաջացնել կարճաժամկետ լարինգիտ, խռպոտություն։

Չի կարելի օգտագործել  12 տարեկանից փոքր երեխաներին։

Պահպանել չոր և զով վայրում, հերմետիկ փակ տարայի մեջ՝ երեխաներին անհասանելի վայրում։ Պաշտպանել արև ուղղակի ճառագայթներից։ Ցանկալի է պահել սառնարանի թևիկի վրա։

Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

10մլ, 100մլ, 250մլ, 500մլ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։