Նկարագրություն
Եթերայուղ Ներոլի – ստացվում է Փոթոթահամի ծառից (Помера́нец): Այլ անվանումներն են թթու Նարինջ, դառը Նարինջ, դառը փոթոթահամ, Չինոտտո, Բիգարադիա։ Ստացման եղանակ՝ ջրային գոլորշով դիստիլյացիա կամ լուծիչի միջոցով էկստրակցիա։ Եթերայուղի ելքի տոկոսը կազմում է 0.1%:
Համատեղելի է բենզոինի, բերգամոտի, անմահի, խորդենու, ժասմինի, իլանգ–իլանգի, կարդամոնի, կիպարիսի, լավանդայի, միրրայի, պետիգրեինի, վարդի, վարդի ծառի, երիցուկի և գրեթե բոլոր ծաղկային և ցիտրուսային եթերայուղերի հետ։
Եթերայուղ Ներոլի
Փոթոթահամի ծառը միշտ կանաչ ծառ է, որի բարձրությունը հասնում է 2-10 մետրի։ Փոթոթահամի ծառը ունի երկար և բարակ ճյուղեր՝ սույր վերջույթներով, հերթականությամբ փայլուն տերևներ՝ վերևից կանաչ, իսկ տակից բաց կանաչ գույնի։ Ծառը ունի խոշոր բուրավետ սպիտակ ծաղիկներ՝ մի հատով կամ հավաքված փնջերում 2-7 ծաղիկ։ Պտուղը՝ հատապտղային, գնդաձև կամ թեթև սեղմված՝ հաստ կեղևով։
Ներոլիի հայրենիքը համարվում է Հարավ–Արևելյան Ասիան։ Բույսը մշակվում է Միջերկրական ծովի շրջանում, Հաիթի կղզում, Չինաստանում, Պարագվայում, Վեստ–Ինդիայում, Կովկասում։
Եթերայուղ Ներոլի
Ծաղիկները հավաքում են ապրիլի վերջին և մայիսի սկզբին։ Պտուղները հասունանում են նոյեմբեր–հունվար ամիսներին։
Պատմություն։
Առաջին անգամ Փոթոթահամ ծառի մասին հիշատակվել է IX-X դարերին արաբական երկրներում։ Այս բույսից այստեղ սիրում էին պատրաստել քաղցրավենիք, ինչպես նաև, օգտագործում էին դեղամիջոցների պատրաստման ժամանակ (հանգստացնող, ցավազրկող և այլն)։ Համարվում է, որ արդեն այդ ժամակներում բուրավետ «նարենգայի» ծաղիկցներից, այդպես էին անվանում արաբները փոթոթահամը, ստանում էին եթերայուղ։
Հին Հունաստանում թթու փոթոթահամը հանդես էր գալիս որպես կուսության և պտղաբերության նշան։ Հենց այստեղից է գալիս այն ավանդույթը, երբ ծաղիկներից հյուսում էին հարսնացուի մազերի զարդարանքը, իսկ ճյուղերից պատրաստում էին գլխապսակ փեսացուի համար։
Եթերայուղ Ներոլի
Համարվում է, որ փոթոթահամի ծաղիկների եթերայուղը եվրոպացիաները անվանել են «ներոլի»՝ ի պատիվ իտալուհի թագուհի Աննա Մարիա Օրսինիի՝ Բրաչչանոյի դքսուհի։ Աննա Մարիան շատ էր սիրում ներոլի անկրկնելի բույը և ստեղծել էր այս բույսի ծաղիկների օծանելիքների համար մոդա։ Սակայն, այս յուղը կարող էին վայելել միայն հարուստները՝ նրա շատ թանկ լինելու պատճառով։
Այլ աղբյուրով «ներոլի» անվանումը եկել է Իտալիայում գտնվող «Ներոլյա» տեղայնքի անվանումից։ Տեղացի իշխաններից մեկի կինը իր ձեռնոցները սնուցում էր այս յուղով, ինչպես նաև օգտագործվում էր լոգանքի ժամանակ։
Ներոլիի եթերայուղի ազդեցությունը օրգանիզմի վրա․
- Կարգավորում է ստամոքս–աղիքային համակարգի աշխատանքը։
- Հանում է գաստրիտային բորբոքումները և քրոնիկական խցանումները։
- Օգտագործվում է ծակծկոցների, դիարեաների և այլնի ժամանակ։
- Հանդիսանում է թույլ միզամուղ միջոց։
- Կարգավորում է էնդոկրինային համակարգի աշխատանքը։
- Լավացնում է սրտի աշխատանքը։
- Կարգավորում է արյան ճնշումը։
- Ունի հակասկլերոտիկ հատկություններ։
- Կարգավորում է արյան շրջանառությունը։
- Ամրացնում է անոթները։
- Բուժում է հարբուխը, գրիպը, շնչուղիների հիվանդությունները, քթաբորբը։
- Լավացնում է մարմնի ճկունությունը։
- Ազատում է գլխացավից և գլխապտույտներից։
- Մաքրում է վերքերը և կտրվածքները կեղտերից և բակտերիաներից։
- Հանում է մաշկի գրգռվածությունը, արյան զեղումները, կապտուկները։
- Հանդիսանում է աֆրոդեզիակ։
- Կարգավորում է հորմոնալ ֆոնը։
- Ազատում է իմպոտենցիայից և ֆրիգիտությունից։
- Հանգստացնում է։
- Օգնում է հանել նյարդային, շոկային վիճակները, դեպրեսիաները, հիսթերիաները, վախի վիճակը։
- Լավացնում է ինքնազգացողությունը։
- Հանում է անքնությունը։
Ներոլիի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
- Ազատում է մաշկը ստրիաներից, ձգվածքներից, մանր անոթային պատկերներից, սթրեսային կետերից։
- Օգնում է ազատվել էկզեմաներից, դերմատիտներից, սև կետիկներից և հերպետիկ ցանից։
- Հեռացնում է աչքերի սև շրջանները։
- Երիտասարդեցնում է մաշկը, հարթեցնում է կնճիռները։
- Խթանում է մաշկի բջիջների աճը և ռեգեներացիան։
- Բարձրացնում է մաշկի էլաստիկությունը։
- Կարգավորում է դեմքի մաշկի բնական գույնը։
- Խոնավեցնում է չոր մաշկը։
- Խոնավեցնում է մազերը, բարձրացնում է դրանց էլաստիկությունը։
Ներոլիի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները։
Ներոլիի եթերայուղը կիրառվում է ներքին օգտագործման համար՝ մարսողության և ստամոքս–աղիքային համակարգի աշխատանքի կարգավորման նպատակով։ Դրա համար անհրաժեշտ է 1-2 կաթիլ եթերայուղը ավելացնել մեկ թեյի գդալ մեղրին, ջեմին, յոգուրտին կամ գինուն և օգտագործել խառնուրդը օրը 3 անգամ։
Եթերայուղ Ներոլի
Ներոլիի եթերայուղը հաճախ ավելացնում են գինիների և թեյի չոր տերևների մեջ՝ հոտավորելու նպատակով։ Անհրաժեշտ է ընդամենը մի քանի կաթիլ։
Ներոլիի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները։
Ներոլիի եթերայուղը արդյունավետ օգտագործվում է մերսման յուղերում, լոգանքներում, կոմպրեսսներում, արոմալամպերում, ինչպես նաև կոսմետիկ միջոցների հարստացման համար։
Սթրեսային վիճակը և գերհոգնացությունը հանելու, ինչպես նաև ինքնազգացողությունը լավացնելու համար բավական է 4-7 կաթիլ ներոլիի եթերայուղը ավելացնել արոմալամպի մեջ։
Վերոնշյալ նպատակների, ինչպես նաև ցավային զգացմունքները հանելու համար կարելի է օգտագործել արոմալոգանք։ Դրա համար անհրաժեշտ է տաք վաննայի մեջ ավելացնել 5-7 կաթիլ ներոլիի եթերայուղ՝ խառնած 10մլ էմուլգատորի հետ (լոգանքի աղեր, փրփուրներ, կոսմետիկ սերուցքներ կամ յուղեր)։
Եթերայուղ Ներոլի
Արյան շրջանառության կարգավորման, ցավերից ազատման համար, հանգստացնել և տրամադրել ինտիմ միջավայրի՝ կարելի է իրականացնել ներոլիի եթերայուղով մերսումներ։ Անհրաժեշտ է ավելացնել 6-7 կաթիլ եթերայուղ 10մլ բուսական կամ ճարպային յուղի մեջ։
Դերմատոզներից, չոր մաշկից, անոթային հիվանդություններից և այլ տեսակի մաշկային բորբոքումներից ազատվելու համար կօգնի ներոլիի եթերայուղով կոմպրեսը՝ 7-8 կաթիլ եթերայուղը ավելացնել 10մլ յուղ–հիմքի մեջ։
Եթերայուղ Ներոլի
Ստիաներից, սև կետիկներից և այլ մաշկի թերությություններից ատատվելու, ինչպես նաև մաշկի և մազերի կառուցվածքի լավացման համար անհրաժեշտ է 5-7 կաթիլ ներոլիի եթերայուղը խառնել 10մլ հիմքի հետ (կրեմեր, լասյոններ, տոնիկներ և շամպուններ)։
Այլ կիրառություն։
Ներոլիի եթերայուղը լայնորեն կիրառվում է կոսմետիկ և օծանելիքի արդյունաբերություններում։ Այն հանդիսանում է օծանելիքներում առավել տարածված ծաղկային բույրերից մեկը։
Ներոլիի եթերայուղից պատրաստում են մարմելադներ, զովացուցիչ ըմպելիքներ և այլն։ Ինչպես նաև սննդային արդյունաբերությունում շատ հաճախ օգտագործում են փոթոթահամի ծաղիկների թուրմերը։
Հակացուցումներ։
Անհրաժեշտ է ստուգել ներոլիի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։ Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն։
Եթերայուղ Ներոլի
Չի կարելի օգտագործել 12 տարեկանից փոքր երեխաներին։ Պենք չէ օգտագործել արևային ժամերին տանից դուրս գալուց առաջ։
Պահպանել չոր և զով վայրում, հերմետիկ փակ տարայի մեջ՝ երեխաներին անհասանելի վայրում։ Պաշտպանել արևի ուղղակի ճառագայթներից։
Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն