Նկարագրություն
Կերատին բուսական (ֆիտոկերատին) ՝ կոսմետիկ միջոց բնական բաղադրիչների հիման վրա։ Ի շնորհիվ բուսական ծագման՝ այս միջոցը համահունչ կերպով տեղավորվում է հյուսվածքների կառուցվածքի մեջ՝ տալով մազերին և եղունգներին առողջ տեսք։ Այն նաև ապահովում է արդյունավետ պաշտպանություն՝ արտաքին միջավայրի բացասական գործոնների նկատմամբ։
Այս նյութի հիմքն են հանդիսանում պրոտեինները, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ կերատին՝ ամինաթթվի տեսքով։ Այս նյութը նույնպես առկա է եղունգների և մազերի մեջ։ Հենց այս նյութն է պատասխանում հյուսվածքների ձգության և ջրային բալանսի համար։ Այն կոսմետիկ միջոցները, որոնց բաղադրության մեջ առկա է ֆիտոկերատինը ՝ բացառապես դրական են ազդում մազածածկույթի որակի և եղունգների շերտերի վրա։ Կերատին բուսական (ֆիտոկերատին)
Ֆիտոկերատինը, ի տարբերություն պրոտեինների մեծամասնությանը, չի առաջացնում մազերի վրա հավելյալ շերտ, այլ ներթափանցում է դրանց մեջ և գործում ներսից։
Լուծվում է ջրում, սակայն, չի լուծվում յուղերում։
Ֆիտոկերատինը տիրապետում է օգտակատ հատկությունների խոշոր սպեկտրի․
- Պահպանում է ջրային բալանսի օպտիմալ մակարդակը,
- Ամրեցնում է եղունգների շերտերը,
- Փափկեցնում է մազերը և դարձնում է դրանք փայլուն,
- Պաշտպանում է հյուսվածքները արտաքին միջավայրի բացասական ազդեցություններից,
- Կանխարգելում է մաշկային ծածկույթների ջրազրկումը։
Կոսմետիկ միջոցների արտադրողները ներառում են ֆիտոկերատինը շամպունների, կրեմերի և եղունգների խնամքի միջոցների բաղադրության մեջ։Կերատին բուսական (ֆիտոկերատին)
Օգտագործում են հետևյալների առկայության դեպքում․
- «Հասուն» մաշկ,
- Չոր, ջրազրկված մաշկեր,
- Բարակ և թորշնած մազեր,
- Վնասված և ներկված մազեր,
- Փափուկ և կոտրվող եղունգներ,
- Հազվագյուտ թարթիչներ,
- Մազերի քայքայվող վերջույթներ։
Ֆիտոկերատինը օգտագործում են հետևյալների արտադրության ժամանակ․
-
- Մարմնի և դեմքի կրեմեր և լասյոններ՝ վերականգնող, խոնավեցնող,
- Լվացման միջոցներ,
- Մազերի խնամքի ամենօրյա շամպուններ՝ դարձնում է դրանք փափուկ և փայլող,
- Փխրուն և վնասված մազերի խնամքի շիճուկներ,
- Մազերի դիմակներ և կոնդիցիոներներ՝ խոնավեցնում, ամրացնում և տալիս է մազերին փայլ,
- Մազերի չլվացվող միջոցներ,
- Թարթիչների խնամքի միջոցներ, տուշեր,
- Եղունգների խնամքի միջոցներ։
Կերատին բուսական (ֆիտոկերատին)
Այս նյութը անհրաժեշտ է ավելացնել ջուր պարունակող պրոդուկտի վերջնական փուլում։ Ավելացնել ֆիտոկերատինը և խառնել մինչ միասեռ մասսայի ստացումը։ Այն կարելի է ավելացնել արդեն պատրաստ կրեմերի մեջ։ Ցանկալի է ավելացնել նեիտրալ կրեմերի մեջ։
Ներմուծման տոկոս․
- Դեմքի և մարմնի միջոցներ՝ 1-5%,
- Մազերի խնամքի միջոցներ՝ 5-10%:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն