Կերատին բուսական (ֆիտոկերատին)

Այս ապրանքը տվյալ պահին առկա չէ և անհասանելի է։

SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Կերատին բուսական (ֆիտոկերատին) ՝ կոսմետիկ միջոց բնական բաղադրիչների հիման վրա։ Ի շնորհիվ բուսական ծագման՝ այս միջոցը համահունչ կերպով տեղավորվում է հյուսվածքների կառուցվածքի մեջ՝ տալով մազերին և եղունգներին առողջ տեսք։ Այն նաև  ապահովում է արդյունավետ պաշտպանություն՝ արտաքին միջավայրի բացասական գործոնների նկատմամբ։

Այս նյութի հիմքն են հանդիսանում պրոտեինները, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ կերատին՝ ամինաթթվի տեսքով։ Այս նյութը նույնպես առկա է եղունգների և մազերի մեջ։ Հենց այս նյութն է պատասխանում հյուսվածքների ձգության և ջրային բալանսի համար։ Այն կոսմետիկ միջոցները, որոնց բաղադրության մեջ առկա է ֆիտոկերատինը ՝ բացառապես դրական են ազդում մազածածկույթի որակի և եղունգների շերտերի վրա։ Կերատին բուսական (ֆիտոկերատին)

Ֆիտոկերատինը, ի տարբերություն պրոտեինների մեծամասնությանը, չի առաջացնում մազերի վրա հավելյալ շերտ, այլ ներթափանցում է դրանց մեջ և գործում ներսից։

Լուծվում է ջրում, սակայն, չի լուծվում յուղերում։

Ֆիտոկերատինը տիրապետում է օգտակատ հատկությունների խոշոր սպեկտրի․
  1. Պահպանում է ջրային բալանսի օպտիմալ մակարդակը,
  2. Ամրեցնում է եղունգների շերտերը,
  3. Փափկեցնում է մազերը և դարձնում է դրանք փայլուն,
  4. Պաշտպանում է հյուսվածքները արտաքին միջավայրի բացասական ազդեցություններից,
  5. Կանխարգելում է մաշկային ծածկույթների ջրազրկումը։

Կոսմետիկ միջոցների արտադրողները ներառում են ֆիտոկերատինը շամպունների, կրեմերի և եղունգների խնամքի միջոցների բաղադրության մեջ։Կերատին բուսական (ֆիտոկերատին)

Օգտագործում են հետևյալների առկայության դեպքում․
  1. «Հասուն» մաշկ,
  2. Չոր, ջրազրկված մաշկեր,
  3. Բարակ և թորշնած մազեր,
  4. Վնասված և ներկված մազեր,
  5. Փափուկ և կոտրվող եղունգներ,
  6. Հազվագյուտ թարթիչներ,
  7. Մազերի քայքայվող վերջույթներ։
Ֆիտոկերատինը օգտագործում են հետևյալների արտադրության ժամանակ․
    1. Մարմնի և դեմքի կրեմեր և լասյոններ՝ վերականգնող, խոնավեցնող,
    2. Լվացման միջոցներ,
    3. Մազերի խնամքի ամենօրյա շամպուններ՝ դարձնում է դրանք փափուկ և փայլող,
    4. Փխրուն և վնասված մազերի խնամքի շիճուկներ,
    5. Մազերի դիմակներ և կոնդիցիոներներ՝ խոնավեցնում, ամրացնում և տալիս է մազերին փայլ,
    6. Մազերի չլվացվող միջոցներ,
    7. Թարթիչների խնամքի միջոցներ, տուշեր,
    8. Եղունգների խնամքի միջոցներ։

Կերատին բուսական (ֆիտոկերատին)

Այս նյութը անհրաժեշտ է ավելացնել ջուր պարունակող պրոդուկտի վերջնական փուլում։ Ավելացնել ֆիտոկերատինը և խառնել մինչ միասեռ մասսայի ստացումը։ Այն կարելի է ավելացնել արդեն պատրաստ կրեմերի մեջ։ Ցանկալի է ավելացնել նեիտրալ կրեմերի մեջ։

Ներմուծման տոկոս․

  1. Դեմքի և մարմնի միջոցներ՝ 1-5%,
  2. Մազերի խնամքի միջոցներ՝ 5-10%:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում