Նկարագրություն
Հիդրոլատ «Իլանգ-իլանգ»: Իլանգ-իլանգ՝ ծաղկային ջուր, հիդրոլատ՝ շատ փափուկ պրոդուկտ, որը առաջարկվում է օգտագործել աչքերի շրջանի մաշկի խնամքի համար:
Իլանգ-իլանգի հիդրոլատը լայն կիրառություն է գդել օծանիլիքի և կոսմետիկայի արտադրություններում: Այն տիրապետում է փափկեցնող և անտիսեպտիկ հատկությունների: Օգտագործվում է դեմքի մաշկի և մարմնի համար՝ ճարպագեղձերի աշխատանքի կարգավորման համար, ակնեի և ցանի հեռացման համար, դեմքի գույնի լավացման համար: Իլանգ-իլանգի ջուրը կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը: Խթանում է բջիջներում նյութափոխանակությանը և տիրապետում է հակաբորբոքային ազդեցության:
Սա շատ արդյունավետ միջոց է մազերի խնամքի համար՝ տալիս է մազերին փայլ և մետաքսյա շղարշ, պայքարում է մազերի անկման դեմ:
Իլանգ-իլանգի ջրով կոմպրեսները հանգստացնում են լարված մկանները, կարգավորում են մենստրուալ ցիկլը (կոմպրեսսը պետք է գտնվի փորի կամ մեջքի ստորին հատվածում), հանում է ցածր զարկերակային ճնշման արդյունքում առաջացած գլխացավը:
Օգտագործվում է եղունգների խնամքի միջոցներում:
Նուրբ էկզոտիկ ծաղկային բույրը կարող է հանել ծանր աշխատանքային օրվա էմոցիոնալ լարվածությունը, առավոտյան օգտագործումից հետո տրամադրվել պոզիտիվ: Քաղցր և միաժամանակ «չզզվացնող» իլանգ-իլանգ ծաղկային ջրի հոտը հաճախ օգտագործվում է օծանելիքի արտադրությունում և ավելի հաճախ համատեղվում է լավանդայի և ներոլիի ջրերով: Լավանդայի հիդրոլատի հետ համատեղ կիրառվում են ակնեի բուժման համար և զգայուն և ծերացող մաշկի խնամքի համար: Ներոլիի հիդրոլատի հետ համատեղ ստեղծվում է անկրկնելի հագեցած ծաղկային կոմպոզիցիա, որը թողնում է թանկարժեք օծանելիքի բույր և տիրապետում է բազմաթիվ երանգների: Այս համադրումը ուժեղացնում է մազերի և եղունգների նկատմամբ դրական ազդեցությունը:
Կոսմետիկ առանձնահատկությունները: Հիդրոլատ «Իլանգ-իլանգ»
Իլանգ-իլանգը նախ և առաջ ցուցված է յուղոտ և համակցված մաշկի խնամքի համար․
- Տոնսուսավորում է,
- Կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը,
- Հարթեցնում է մաշկի կառուցվածքը, կարգավորում է նրա գույնը,
- Սնուցում և խոնավեցնում է մաշկը,
- Ակտիվացնում է արյան շրջանառությունը և օդով հագեցնում է մաշկը,
- Հանում է գրգռվածությունը և չորացումը,
- Պաշտպանում է վաղաժամ ծերացումից:
Հակացուցումներ․
Ալերգիկ ռեակցիայի դեպքում (“տաքացում”, կարմրեցում) անհրաժեշտ է օգտագործել ավելի թույլ խառնուրդ (բացել ջրի հետ 1:3 կամ 1:4 հարաբերակցությամբ):
Կարելի է օգտագործել որպես մաքուր տեսքով տոնիկ, սակայն, առանց նախապես մաշկի մաքրման օճառային միջոցներով: Հիդրոլատը վերձնել բամբակյա տամպոնի միջոցով և նրբորեն սրբել մաշկը: Հիդրոլատը տիրապետում է թթվային pH, իսկ օճառը՝ ալկալային: Ձեր մաշկը գոհ չի լինի նման կտրուկ փոփոխություններից: Կարելի է օգտագործել սփրեյի տեսքով մազերի համար՝ սանրման դյուրինության համար:
Այլ հիդրոլատներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն