Ավոկադոյի յուղ ռաֆ

1000 AMD11000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Ավոկադոյի յուղ (ռաֆինացված)

Ավոկադոյի յուղը դեռ շատ վաղ ժամանակներից հայտնի է որպես «Գեղեցկության յուղ»:  Այն բուսական , բնական յուղ է ստացված ավոկադոյի կորիզից, սառը մամլման եղանակով: Օգտագործվում է էկզեմաների, դերմատիտի , արևայրուքի, կտրվածքների,փոքր վնասվածքների, բորբոքումների ժամանակ: Յուղը արագ վերականգնում է մաշկի վնասվածքներն ու կանխում սպիերի, հետքերի առաջացումը: Այս յուղն ունի հանգստացնող հատկություն , ուստի հրաշալի կերպով համապատասխանում է գրգռված, այտուցված մաշկի համար: Այն ազդում է էպիդերմիսի խորը շերտերի վրա՝ ավելացնելով բնական կոլագենի քանակը և վերադարձնելով մաշկի էլաստիկությունը:
Կարելի է օգտագործել բոլոր մերսման յուղերի միքսերում, հրաշալի պայքարում է ցելյուլիտի և ստրիաների դեմ: Ավոկադոյի յուղը կարգավորում է արյան շրջանառությունը՝ հարստացնելով մաշկը թթվածնով և միկրոէլեմենտներով: Հզոր հակաօքսիդանտ է պաշտպանում է մաշկը ջրազրկումից, վաղաժամ ծերացումից, հրաշալի է հակատարիքային միջոց է, պայքարում է նաև մանր կնճիռների և տարիքային հետքերի դեմ: Ավոկադոյի յուղը մաքուր վիճակում խորհուրդ չի տրվում օգտագործել դեմքի մաշկի համար, քանի որ այն կաչող է խցանել ծակոտիները:
Բոլոր բազային յուղերի մեջ ավոկադոն ամենամեղմ ազդեցությունը ունի` նույնիսկ ամենանանուրբ մանկական մաշկի համար: Այն հիպոալերգեն է և համարվում է ամենաանվտանգ յուղերից մեկը: Համապատասխանում է մաշկի բոլոր տիպերին, կարող է օգտագործվել ամեն օր և ամբողջ մարմնի համար: Հատկապես արդյունավետ է ծերացող, թոշնած, թոռոմող, ջրազրկված, չոր և զգայուն մաշկի համար:
Ավոկադոյի յուղը շատ լավ է մազերի և եղունգների խնամքի համար: Այն սնուցում և վերականգնում է մազարմատը, հաղորդում է մազերին բնական , առողջ փայլ: Հատկապես ցուցված է ներկած և վնասված, խճճվող և ճյուղավորված մազերիի համար: Ամրացնում և արագացնում է եղունգների աճը, փափկեցնում է կուտիկուլան, լավացնում է մանր ճաքերն ու գրգռվածությունը: Այն շատ լավ է կիրառել նաև շրթունքների բալզամների բաղադրության մեջ:
Ավոկադոյի յուղը հրաշալի համադրվում է բոլոր յուղերի հետ, բայց իդեալական է հատկապես մակադամիայի և քունջութի յուղերի հետ: Պիտանի է 2 տարի : Ցանկալի է պահպանել մուգ ապակյա տարայով,սառնարանի թևիկին: Սառնարանում պահելու արդյունքում կարող են առաջանալ նստվածքային փաթիլներ, որոնք, սակայն, սենյակային ջերմաստիճանում կանհետանա:

Ավոկադոյի յուղի հատկությունները

  • Սնուցող
  • Վերականգնող
  • Հանգստացնող
  • Հակաբակտերիաl

Ավոկադոյի յուղի օգտագործումը․
Մաշկի համար` պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից, վերացնում է գրգռվածությունը, բորբոքումը, արագ է ներծծվում, սնուցում և հարթեցնում է մաշկը:
Եղունգների և մազերի համար՝ պաշտպանում և սնուցում է մազարմատները, նպաստում է եղունգների արագ և առողջ աճին, փափկեցնում է կուտիկուլան:

ԱՎՈԿԱԴՈՅԻ ՅՈՒԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ․

  • Մարմնի և դեմի քսուկներում, լոսյոններում ավելացվում է 2-20 %
  • Շրթունքների բալզամի համար ավելացվում է մինչև 30%
  •  Բնական օճառի մեջ ավելացվում է 1-12.5%
  •  Մազերի խնամքի միջոցներում ավելացվում է 5 կաթիլ:
  • Մազերի դիմակների համար կարելի է օգտագործել 1։1 հարաբերությամբ այլ բազային յուղի հետ:
  • Եղունգների խնամքի համար ևս կարելի է օգտագործել յուղը մաքուր վիճակում կամ ցանկացած այլ բազային յուղի հետ միախառնելով 1։1 հարաբերությամբ ավելի լավ արդյունքի համար կարելի է ավելացնել եթերայուղ 2-3 կաթիլ:
  •  Ցանկացած կոսմետիկ միջոցի հարստացման համար կարելի է ավելացնել 5 կաթիլ յուղ:
  •  Մերսման համար կարելի է օգտագործել յուղը եթերայուղերի միքսով ՝ լավանդա, ռոզմարին, լիմոն յուրաքանչյուրից 2-3 կաթիլ:
  •  Արևայրուքից, ուժեղ քամուց կամ ցրտից հետո կարելի է օգտագործել 1 գդալ ավոկադոյի յուղը 5 կաթիլ լավանդայի եթերայուղով:
  • Չոր, վնասված մաշկի համար կարելի է օգտագործել 1 գդալ ավոկադոյի յուղը խառնելով 2-ական կաթիլ պաչուլիի և նարնջի եթերայուղերին:
  • Հակացելյուլիտային միջոց ստանալու համար կարելի է խառնել 1 գդալ ավոկադոյի յուղին 3 կաթիլ ռոզմարինի, ֆենխելի, լիմոնի և նվենու եթերայուղեր:

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

30մլ, 100մլ, 250մլ, 500մլ, 1լ, 10լ, 100լ, 250լ, 1000լ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։