Եթերայուղ Բերգամոտ

1500 AMD34000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Եթերայուղ «Բերգամոտ» ՝ եթերայուղ, որն ունի իրեն բնորոշ ինտենսիվ–ցիտրուսային բույր՝ թեթև նշաններով։ Ունի ոչ միայն բուժական հատկություններ, այլ նաև կոսմետիկ։

Այս յուղի ստացման հումքն է հանդիսանում չհասունացած բերգամոտի կեղևը։ 1 լիտր եթերայուղ ստանալու համար անրաժեշտ է առնվազն 200կգ առաջնային հումք, որը ենթարկվում է մամլման։

Այս բուրավետ եթերայուղը իր հատկություններով մտնում է արևային եթերայուղերի խմբի մեջ։ Դրա շնորհիվ այն նպաստում է ինքնազարգացմանը, արարմանը, ստեղծագործական հմտությունների զարգացմանը և կրում է իր մեջ դրական էներգիա։

Բերգամոտի եթերայուղը հանգստացնում է նյարդային համակարգը սթրեսային իրավիճակներում, թույլ է տալիս ազատվել դեպրեսիվ մտքերից, բարձրացնել տրամադրությունը։ Ամրեցնում է մազային հյուսվածքները՝ սնուցող նյութերի մատակարարմանը նպաստելով՝ վիտամիններով և միներալներով։ Պայքարում է թեփի և սեբորեայի դեմ։ Կարգավորում է քրտնագեղձերի սեկրեցիան։

Բերգամոտի եթերայուղի ազդեցությունը օրգանիզմի վրա․

Եթերայուղ «Բերգամոտ»

  1. Օպտիմալացնում է մարսողական համակարգը, ազատում է սնունդ ընդունելուց հետո ծանրության զգացումից,
  2. Հանդիսանում է փափուկ սպազմոլիտիկ, ազատում է ծածկծումներից,
  3. Խթանում է ախորժակը,
  4. Կարգավորում է զարկերակային ճնշումը,
  5. Կիրառվում է վեգետոանոթային դիստոնիայի ժամանակ,
  6. Օգտագործվում է ներքին սեռական հիվանդությունների բուժման ժամանակ,
  7. Օգնում է ցիստիտի և ուրետրիտի ժամանակ,
  8. Օգնում է ազատվել իմպոտենցիայից,
  9. Բարձրացնում է իմունիտետը,
  10. Հանդիսանում է հրաշալի անտիսեպտիկ, կիրառվում է բոլոր տեսակի ինֆեկցիաների թերապիայի ժամանակ,
  11. Բուժում է բորբորքային պրոցեսները քիթ–կոկորդ համակարգում,
  12. Օգնում է քրոնիկ բռոնխիտի, տուբերկուլյոզի ժամանակ,
  13. Ազատում է գրիպից, հարբուխից, տոնզիլիտից, հազից, կոկորդի բորբոքումից, հրաշալի հակավիրուսային միջոց է,
  14. Օգնում է ազատվել բերանի խոռոչի վատ հոտից,
  15. Բուժում է ջրծաղիկ, արագացնում է առողջացման պրոցեսը,
  16. Բարձր ջերմաստիճանի դեպքում իրականացնում է հովացնող էֆֆեկտ,
  17. Օգտագործվում է վերքերի, կտրվածքների, այվածքների, վարիկոզային խոցերի, էկզեմայի և ակնեի վիրակապման ժամանակ,
  18. Բարձրացնում է կոմունիկացիոն հատկությունները, ուժեղացնում է երևակայությունը,
  19. Հանդիսանում է կուրտուազ զգայուն բույր,
  20. Իրականացնում է հանգստացնող և միաժամանակ տոնուսավորող ազդեցություն,
  21. Ազատում է դեպրեսսիայից, սթրեսերից և անհանգստություններից,
  22. Բարձրացնում է տրամադրությունը։

Եթերայուղ «Բերգամոտ»

Բերգամոտի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
  1. Հանում է սթրեսերի ազդեցությունը մաշկի վրայից, հանգստացնում է գրգռվածությունը,
  2. Ունի դեզոդորացնող հատկություն, օրինակ, օգտագործում են որպես բերանի խոռոչի դեզոդորանտ,
  3. Ոչնչացնում է որոշ վիրուսներ, մասնաորապես շրթների վրա հասարակ հերպեսի վիրուսը,
  4. Հեռացնում է բորբոքային պրոցեսները (սև կետիկներ, էկզեմաներ, ակնե),
  5. Կարգավորում է մաշկի ճարպային հատվածներում ճարպային և քրտնագեղձերի սեկրեցիան, սպիտակեցնում և նեղացնում է ծակոտիները,
  6. Առաջարկվում է զգայուն մաշկի համար,
  7. Նվազեցնում է գլխի մաշկի սեբորեան, կեղևազրկումը։

Եթերայուղ «Բերգամոտ»
Բերգամոտի եթերայուղի ներքին օգտագործման եղանակները

Բերգամոտի եթերայուղը կարելի է օգտագործել ներքին եղանակով՝ արդյունավետ և արագ արևայրուքի համար, ինչպես նաև այվածքների ու կետերի ձևավորման կանխարգելման նպատակով։ Անհրաժեշտ է 1-2 կաթիլ բերգամոտի յուղը լուծել հյութի կամ մեղրի մեջ։

Կարելի է նաև բերգամոտի յուղով հարստացնել գինիները և չոր թեյը։ Դրա համար անհրաժեշտ է հեղուկի մեջ ավելացնել 5-7 կաթիլ եթերայուղ։

Բերգամոտի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները

Արոմալապտեր՝ 3-7 կաթիլ 15մ2 տարածքի համար (նյարդային լարվածություն, անհանգստություն, ապատիա)։

Լոգանքներ՝ 4-7 կաթիլ (մաշկային հիվանդություններ, ցան, բշտիկ, սեբորեա, սեռական օրգանների բորբոքում և այլն)։

Սաունաներ՝ 5-10 կաթիլ 15մ2 տարածքի համար։

Մերսումներ՝ 3-7 կաթիլ 15գ հիմնական յուղի համար (հանգստացման և տրամադրության բարձրացման համար)։

Կոսմետիկ միջոցների հարստացում՝ 1-5 կաթիլ 15գ միջոցի համար (դեմքի կրեմեր, մաշկի խնամք)։

Արոմամեդալյոններ՝ 1-2 կաթիլ (կոկորդի բորբոքում, բերանից վատ հոտ, բռոնխիտ)։

Սառը կոմպրես՝ 15 կաթիլ մեկ բաժակ ջրի համար ։

 

Այլ կիրառություն

Բերգամոտի եթերայուղը օգտագործվում է որպես հոտավորիչ՝ կոսմետիկայում և օծանելիքներում։

Բերգամոտը լայնորեն կիրառում են սննդային արդյունաբերությունում, օրինակ, թեյերի արտադրության ժամանակ, մարմելադի պատրաստման ժամանակ, ինչպես նաև պատրաստում են  մուրաբա բերգամոտի կեղևից։

Բերգամոտը օգտագործում են միջատների դեմ պայքարի ժամանակ։ Առավելագույն արդյունք ստացվում է լավանդայի եթերայուղի հետ համադրման ժամանակ։
Եթերայուղ «Բերգամոտ»

Ներմուծման տոկոս՝ կախված պրոդուկտի տեսակից, բայց որ ավել քան 3%: Չլվացվող միջոցներում ոչ ավել քան 0.4%:

Պահպանել չոր և զով վայրում, հերմետիկ փակ տարայի մեջ՝ երեխաներին անհասանելի վայրում։ Պահպանել արևից։ Ցանկալի է պահել սառնարանի թևիկի վրա։

Հակացուցումներ

Անհրաժեշտ է ստուգել բերգամոտի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։ Չի կարելի օգտագործել  12 տարեկանից փոքր երեխաներին։ Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն։ Քանի որ բերգամոտը ուժեղացնում է մաշկի ֆոտոզգայությունը՝ այն չի կարելի օգտագործել արևի վաննաներ օգտագործելուց առաջ։ Ինչպես նաև, արևային եղանակի ժամանակ անհրաժեշտ է ստուգել օգտագործվող մաշկի խնամքի միջոցի բաղադրությունը՝ բերգամոտի առկայություն չպետք է գերազանցի 2%-ը։

Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

10մլ, 100մլ, 250մլ, 500մլ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։