Նկարագրություն
Եթերայուղ «Նարինջ» ՝ եթերայուղերից հանդիսանում է առավել հասանելին։ Այն ստացվում է նարնջի թարմ կեղևից՝ հիդրոդիստիլյացիայի եղանակով։ Բավականին դյուրին ստացման եղանակը դարձնում է այս պրոդուկտը ոչ շատ թանկ և եթերայուղերի այլ ներկայացուցիչների նկատմամբ առավել հասանելին։
Նարնջի եթերայուղը ունի քաղցր–մրգային բույր՝ թեթև ամառային նշաններով։ Վերջինիս պատճառով էլ հիմնավորվում է մարդու հոգեբանական կարգավիչակի և էմոցիոնալ տրամադրվածության վրա դրական ազդեցությունը։ Այն ակտիվորեն կիրառվում է դեմքի մաշկի, մազերի խնամքի ժամանակ, ցելյուլիտի բուժման ժամանակ, հետևաբար, այն պայքարում է հավելյալ քաշի դեմ։
Ի շնորհիվ հանգստացնող, բարձր հակաբորբոքային, վերականգնող, անտիսեպտիկ, իմունախթանիչ և հանգստացնող հատկությունների շնորհիվ նարնջի եթերայուղը տիրապետում է օգտագործման լայն սպեկտրի, այդ թվում կոսմետոլոգիայում, արոմաթերապիայում և «ժողովրդական» բժշկությունում։ Եթերայուղ «Նարինջ»
Նարնջի եթերայուղը հանդիսանում է հրաշալի միջոց ցավերի և սպազմերի հեռացմանը ժամանակ, հանում է նեվրալգիան, գլխի, մկանային և հոդային ցավերը։
Նարնջի եթերայուղի ազդեցությունները օրգանիզմի վրա․
-
- Օրգանիզմում մարսողական գործընթացների կարգավորում,
- Լավացնում է ախորժակը,
- Հանդիսանում է միզամուղ միջոց,
- Նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը,
- Նպաստում է տոքսինների արտահանմանը,
- Կարգավորում է նյութափոխանակությունը,
- Իջեցնում է արյան ճնշումը,
- Խթանում է լիմֆատիկ համակարգը,
- Ուժեղացնում է իմունիտետը,
- Հանում է հարբուխը, գրիպը, բրոնխիտը,
- Օգնում է ստոմատիտի և լնդային հիվանդությունների ժամանակ,
- Լավացնում է տեսողությունը,
- Օգտագործվում է սպազմերի բուժման ժամանակ,
- Կանխում է միկրոբների աճը, ստերիլիզացնում է կտրվածքները և վերքերը,
- Օգնում է ծխելը թարգելու գործում,
- Հանդիսանում է աֆրոդեզիակ,
- Հանում է նեռվային լարվածությունը, սթրեսը,
- Բարձրացնում է տրամադրությունը,
- Նպաստում է պոզիտիվ և ստեղծարար մտածելակերպին,
- Հեռացնում է քնի հետ կապված պրոբլեմները։
Եթերայուղ «Նարինջ»
Նարնջի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
- Օգնում է բուժել բշտիկները, ակնեն և դերմատիտները,
- Հանում է մաշկի այտուցները,
- Տոնուսավորում և բարձրացնում է ձգությունը,
- Ամրեցնում է էպիդերմիսը և բարձրացնում է մաշկի տուռգոռը,
- Նպաստում է մաշկի բջիջների թարմացմանը և ռեգենեռացիային,
- Նվազեցնում է կնճիռների քանակը,
- Աջակցում է բջիջներում կոլագենի ձևավորմանը,
- Օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում,
- Ազատում է թեփից։
Ներքին օգտագործման եղանակները։
Նարնջի եթերայուղը օգնում է մարսողական գործընթացներին։ Այն առաջարկվում օգտագործել ներքին եղանակով հետևյալ կերպ․ մեկ թեյի գդալ մեղրին ավելացնել 1-2 կաթիլ նարնջի եթերայուղ և հաջորդիվ խմել տաք ջուր կամ թեյ։
Լնդերի հիվանդության և ստոմատիտների պրոֆիլակտիկայի համար անհրաժեշտ է կատարել ողողումներ՝ մեկ բաժակ տաք ջրին ավելացնելով մեկ կաթիլ նարնջի եթերայուղ։
Արագ և արդյունավետ արևայրուքի, ինչպես նաև մաշկի այրման դեմ անհրաժեշտ է մեկ բաժակ նարնջի հյութի հետ խառնել 1-2 կաթիլ եթերայուղ։
Նարնջի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակներ։
Նարնջի եթերայուղը օգնում է պայքարել դեպռեսիայի, վախերի և գրգռվածության դեմ, ինչպես նաև նպաստում է հարբուխային հիվանդությունների բուժմանը կամ պրոֆիլակտիկային։ Դրա համար անհրաժեշտ է արոմալամպի մեջ ավելացնել 3-4 կաթիլ նարնջի եթերայուղ։
Քաշի նվազեցման, ցելյուլիտի դեմ պայքարում, ցնցնումների, սպազմերի և հարբուխների դեպքում անհրաժեշտ է պատրաստել արոմատիկ վաննա։ Տաք ջրի մեջ ավելացրեք 5 կաթիլ նարնջի եթերայուղ և 10մլ էմուլգատոր (կոսմետիկ սերուցքներ, լոգանքի աղեր կամ կաթեր)։ Եթերայուղ «Նարինջ»
Նարնջի եթերայուղով մերսումները կօգնեն հաղթահարել նեռվային լարվածությունը, մկանային սպազմերը, անքնությունը՝ 7-10 կաթիլ եթերայուղ 10մլ ճարպային կամ բուսական յուղի մեջ։ Եթերայուղ «Նարինջ»
Հարբուխային հիվանդությունների և նեռվային հիմքով հիվանդությունների ժամանակ կարող է օգնել նարնջի եթերայուղով ինգալյացիաները։ Դրա համար ավելացրեք մեկ բաժակ տաք ջրի մեջ 1-2 կաթիլ եթերայուղ և խորը շնչեք մինչև 5 րոպե (ոչ ավել)։
Մաշկի որակի լավացման, ամրեցման և տոնուսավորման համար, ինչեսպ նաև ցելյուլիտի, ակնեի, թեփի և դերմատիտի բուժման համար անհրաժեշտ է կոսմետիկ միջոցները հարստացնել նարնջի եթերայուղով։ Շամպունի, կրեմի, լասյոնների կամ կաթիկների 10մլ–ի պարագայում ավելացնել 5-6 կաթիլ նարնջի եթերայուղ։ Եթերայուղ «Նարինջ»
Այլ կիրառման եղանակներ
Նարնջի եթերայուղը շատ հաճախ ավելացվում է օծանելիքային կոմպոզիցիաների և տարբեր կոսմետիկ միջոցների մեջ՝ օճառներ, մարմնի լասյոններ, դեմքի կրեմեր, դեզոդորանտներ, օդի թարմացնող միջոցներ և այլն։ Նարնջի եթերայուղը առավել հաճախ հանդիպում է հակացելյուլիտային միջոցների մեջ։
Նարնջի եթերայուղը հաճախ օգտագործում են ալկոհոլային (լիկյորներ) և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ժամանակ, հրուշակեղենային ատրադրությունում (շոկոլադ, թխվածքաբլիթներ, կոնֆետներ), մաստակներ։ Նարնջի եթերայուղը օգտագործում են նաև բուժիչ միջոցներում։
Նարինջը հրաշալի ախտահանում է և ազատում է տարածքները ոչ հաճելի բույրերից։ Եթերայուղ «Նարինջ»
Հակացուցումներ․ չի առաջարկվում օգտագործել զգայուն մաշկի դեպքում, հղիներին, խոցային հիվանդությունների և գաստրիտի ժամանակ։
Ցանկացած եթերայուղ դա ուժեղ կոնցետրացված նյութ է, որը չի կարելի օգտագործել մաքուր վիճակում։ Եթերայուղով միջոցներ օգտագործելուց առաջ առաջարկվում է կատարել տեղային նմուշառում՝ արմունգի վրա քսելով մեկ կաթիլ պրոդուկտ և հետևել ռեակցիային։
Պահպանել չոր և զով վայրում, ամուր փակ տարայում՝ երեխաների համար անհասանելի վայրում։ Հեռու պահել լույսից։ Առաջարկվում է պահել սառնարանի թևիկին։
Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն