Եթերայուղ Ներոլի

2500 AMD81000 AMD

- +
Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Եթերայուղ Ներոլի – ստացվում է Փոթոթահամի ծառից (Помера́нец): Այլ անվանումներն են թթու Նարինջ, դառը Նարինջ, դառը փոթոթահամ, Չինոտտո, Բիգարադիա։ Ստացման եղանակ՝ ջրային գոլորշով դիստիլյացիա կամ լուծիչի միջոցով էկստրակցիա։ Եթերայուղի ելքի տոկոսը կազմում է 0.1%:

Համատեղելի է բենզոինի, բերգամոտի, անմահի, խորդենու, ժասմինի, իլանգ–իլանգի, կարդամոնի, կիպարիսի, լավանդայի, միրրայի, պետիգրեինի, վարդի, վարդի ծառի, երիցուկի և գրեթե բոլոր ծաղկային և ցիտրուսային եթերայուղերի հետ։
Եթերայուղ Ներոլի
Փոթոթահամի ծառը միշտ կանաչ ծառ է, որի բարձրությունը հասնում է 2-10 մետրի։ Փոթոթահամի ծառը ունի երկար և բարակ ճյուղեր՝ սույր վերջույթներով, հերթականությամբ  փայլուն տերևներ՝ վերևից կանաչ, իսկ տակից բաց կանաչ գույնի։ Ծառը ունի խոշոր բուրավետ սպիտակ ծաղիկներ՝ մի հատով կամ հավաքված փնջերում 2-7 ծաղիկ։ Պտուղը՝ հատապտղային, գնդաձև կամ թեթև սեղմված՝ հաստ կեղևով։

Ներոլիի հայրենիքը համարվում է Հարավ–Արևելյան Ասիան։ Բույսը մշակվում է Միջերկրական ծովի շրջանում, Հաիթի կղզում, Չինաստանում, Պարագվայում, Վեստ–Ինդիայում, Կովկասում։
Եթերայուղ Ներոլի
Ծաղիկները հավաքում են ապրիլի վերջին և մայիսի սկզբին։ Պտուղները հասունանում են նոյեմբեր–հունվար ամիսներին։

Պատմություն։

Առաջին անգամ Փոթոթահամ ծառի մասին հիշատակվել է IX-X դարերին արաբական երկրներում։ Այս բույսից այստեղ սիրում էին պատրաստել քաղցրավենիք, ինչպես նաև, օգտագործում էին դեղամիջոցների պատրաստման ժամանակ (հանգստացնող, ցավազրկող և այլն)։ Համարվում է, որ արդեն այդ ժամակներում բուրավետ «նարենգայի» ծաղիկցներից, այդպես էին անվանում արաբները փոթոթահամը, ստանում էին եթերայուղ։

Հին Հունաստանում թթու փոթոթահամը հանդես էր գալիս որպես կուսության և պտղաբերության նշան։ Հենց այստեղից է գալիս այն ավանդույթը, երբ ծաղիկներից հյուսում էին հարսնացուի մազերի զարդարանքը, իսկ ճյուղերից պատրաստում էին գլխապսակ փեսացուի համար։
Եթերայուղ Ներոլի
Համարվում է, որ փոթոթահամի ծաղիկների եթերայուղը եվրոպացիաները անվանել են «ներոլի»՝ ի պատիվ իտալուհի թագուհի Աննա Մարիա Օրսինիի՝ Բրաչչանոյի դքսուհի։ Աննա Մարիան շատ էր սիրում ներոլի անկրկնելի բույը և ստեղծել էր այս բույսի ծաղիկների օծանելիքների համար մոդա։ Սակայն, այս յուղը կարող էին վայելել միայն հարուստները՝ նրա շատ թանկ լինելու պատճառով։

Այլ աղբյուրով «ներոլի» անվանումը եկել է Իտալիայում գտնվող «Ներոլյա» տեղայնքի անվանումից։  Տեղացի իշխաններից մեկի կինը իր ձեռնոցները սնուցում էր այս յուղով, ինչպես նաև օգտագործվում էր լոգանքի ժամանակ։

Ներոլիի եթերայուղի ազդեցությունը օրգանիզմի վրա․
  1. Կարգավորում է ստամոքս–աղիքային համակարգի աշխատանքը։
  2. Հանում է գաստրիտային բորբոքումները և քրոնիկական խցանումները։
  3. Օգտագործվում է ծակծկոցների, դիարեաների և այլնի ժամանակ։
  4. Հանդիսանում է թույլ միզամուղ միջոց։
  5. Կարգավորում է էնդոկրինային համակարգի աշխատանքը։
  6. Լավացնում է սրտի աշխատանքը։
  7. Կարգավորում է արյան ճնշումը։
  8. Ունի հակասկլերոտիկ հատկություններ։
  9. Կարգավորում է արյան շրջանառությունը։
  10. Ամրացնում է անոթները։
  11. Բուժում է հարբուխը, գրիպը, շնչուղիների հիվանդությունները, քթաբորբը։
  12. Լավացնում է մարմնի ճկունությունը։
  13. Ազատում է գլխացավից և գլխապտույտներից։
  14. Մաքրում է վերքերը և կտրվածքները կեղտերից և բակտերիաներից։
  15. Հանում է մաշկի գրգռվածությունը, արյան զեղումները, կապտուկները։
  16. Հանդիսանում է աֆրոդեզիակ։
  17. Կարգավորում է հորմոնալ ֆոնը։
  18. Ազատում է իմպոտենցիայից և ֆրիգիտությունից։
  19. Հանգստացնում է։
  20. Օգնում է հանել նյարդային, շոկային վիճակները, դեպրեսիաները, հիսթերիաները, վախի վիճակը։
  21. Լավացնում է ինքնազգացողությունը։
  22. Հանում է անքնությունը։
Ներոլիի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
  1. Ազատում է մաշկը ստրիաներից, ձգվածքներից, մանր անոթային պատկերներից, սթրեսային կետերից։
  2. Օգնում է ազատվել էկզեմաներից, դերմատիտներից, սև կետիկներից և հերպետիկ ցանից։
  3. Հեռացնում է աչքերի սև շրջանները։
  4. Երիտասարդեցնում է մաշկը, հարթեցնում է կնճիռները։
  5. Խթանում է մաշկի բջիջների աճը և ռեգեներացիան։
  6. Բարձրացնում է մաշկի էլաստիկությունը։
  7. Կարգավորում է դեմքի մաշկի բնական գույնը։
  8. Խոնավեցնում է չոր մաշկը։
  9. Խոնավեցնում է մազերը, բարձրացնում է դրանց էլաստիկությունը։
Ներոլիի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները։

Ներոլիի եթերայուղը կիրառվում է ներքին օգտագործման համար՝ մարսողության և ստամոքս–աղիքային համակարգի աշխատանքի կարգավորման նպատակով։ Դրա համար անհրաժեշտ է 1-2 կաթիլ եթերայուղը ավելացնել մեկ թեյի գդալ մեղրին, ջեմին, յոգուրտին կամ գինուն և օգտագործել խառնուրդը օրը 3 անգամ։
Եթերայուղ Ներոլի
Ներոլիի եթերայուղը հաճախ ավելացնում են գինիների և թեյի չոր տերևների մեջ՝ հոտավորելու նպատակով։ Անհրաժեշտ է ընդամենը մի քանի կաթիլ։

Ներոլիի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները։

Ներոլիի եթերայուղը արդյունավետ օգտագործվում է մերսման յուղերում, լոգանքներում, կոմպրեսսներում, արոմալամպերում, ինչպես նաև կոսմետիկ միջոցների հարստացման համար։

Սթրեսային վիճակը և գերհոգնացությունը հանելու, ինչպես նաև ինքնազգացողությունը լավացնելու համար բավական է 4-7 կաթիլ ներոլիի եթերայուղը ավելացնել արոմալամպի մեջ։

Վերոնշյալ նպատակների, ինչպես նաև ցավային զգացմունքները հանելու համար կարելի է օգտագործել արոմալոգանք։ Դրա համար անհրաժեշտ է տաք վաննայի մեջ ավելացնել 5-7 կաթիլ ներոլիի եթերայուղ՝ խառնած 10մլ էմուլգատորի հետ (լոգանքի աղեր, փրփուրներ, կոսմետիկ սերուցքներ կամ յուղեր)։
Եթերայուղ Ներոլի
Արյան շրջանառության կարգավորման, ցավերից ազատման համար, հանգստացնել և տրամադրել ինտիմ միջավայրի՝ կարելի է իրականացնել ներոլիի եթերայուղով մերսումներ։ Անհրաժեշտ է ավելացնել 6-7 կաթիլ եթերայուղ 10մլ բուսական կամ ճարպային յուղի մեջ։

Դերմատոզներից, չոր մաշկից, անոթային հիվանդություններից և այլ տեսակի մաշկային բորբոքումներից ազատվելու համար կօգնի ներոլիի եթերայուղով կոմպրեսը՝ 7-8 կաթիլ եթերայուղը ավելացնել 10մլ յուղ–հիմքի մեջ։
Եթերայուղ Ներոլի
Ստիաներից, սև կետիկներից և այլ մաշկի թերությություններից ատատվելու, ինչպես նաև մաշկի և մազերի կառուցվածքի լավացման համար անհրաժեշտ է 5-7 կաթիլ ներոլիի եթերայուղը խառնել 10մլ հիմքի հետ (կրեմեր, լասյոններ, տոնիկներ և շամպուններ)։

Այլ կիրառություն։

Ներոլիի եթերայուղը լայնորեն կիրառվում է կոսմետիկ և օծանելիքի արդյունաբերություններում։ Այն հանդիսանում է օծանելիքներում առավել տարածված ծաղկային բույրերից մեկը։

Ներոլիի եթերայուղից պատրաստում են մարմելադներ, զովացուցիչ ըմպելիքներ և այլն։ Ինչպես նաև սննդային արդյունաբերությունում շատ հաճախ օգտագործում են փոթոթահամի ծաղիկների թուրմերը։

 Հակացուցումներ։

Անհրաժեշտ է ստուգել ներոլիի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։  Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն։
Եթերայուղ Ներոլի
Չի կարելի օգտագործել  12 տարեկանից փոքր երեխաներին։ Պենք չէ օգտագործել արևային ժամերին տանից դուրս գալուց առաջ։

Պահպանել չոր և զով վայրում, հերմետիկ փակ տարայի մեջ՝ երեխաներին անհասանելի վայրում։ Պաշտպանել արևի ուղղակի ճառագայթներից։ 

Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում