Լամինարիա փոշի

400 AMD120000 AMD

Համեմատել

Նկարագրություն

Լամինարիա փոշի ՝ այս ծովաբույսը ստացել է լայն կիրառություն խոհարարության, կոսմետոլոգիայի և բժշկության ոլորտներում:

Քիմիական բաղադրությունը․

  1. Յոդ ՝ լամինարիան զբաղեցնում է առաջնորդային դեր յոդի պարունակությամբ,
  2. Պոլինեհագեցած ճարպաթթուներ,
  3. Ալգինատներ (ալգինատային և ջրիմուռային թթուներ)՝ արժեքավոր նյութ, որը կարող է կլանել ջուրը:

Շագանակագույն ջրիմուռները հանդիսանում են վիտամինների գանձարան: Այդ իսկ պատճառով սնուցում են ոչ միայն ամբողջ օրգանիզմը, այլ նաև դեմքի մաշկը: Կոսմետոլոգիայում շատ հաճախ օգտագործում են դիմակներ չոր լամինարիայի փոշով՝ դեմքի և մարմնի համար: Լամինարիան հայտնի է իր վիտամինների և միկրոէլեմենտների բարձր քանակությամբ: Օրինակ՝ 10գ չորացված լամինարիայի փոշին պարունակում է ավելի շատ վիտամին C քան 10կգ ծիրանը: Իր բաղադրության մեջ առկա են նաև հետևյալ բաղադրիչները․

  1. Կարոտինոիդներ,
  2. Վիտամիններ B1,B3, B6, B12, D, E և այլ օգտակար նյութեր:

Դեմքը ամենաշատն է տուժում մեծաքանակ բացասական ազդեցութուններից: Այդ իսկ պատճառով դեմքի մաշկը կարիք ունի պարբերաբար խնամքի և սնուցման: Ջրիմուռները ապահովում են խոնավեցում, էպիթելի սնուցումը խորը մակարդակներում: Ակտիվ կենսաբանական նյութերը նպաստում են դեմքի մաշկի արագ ձգմանը, ինչպես նաև տոնուսավորում են այն:

Չորացված ջրիմուռները փոշու տեսքով չեն տիրապետում հոտի և համի: Այս հանգամանքը թույլ է տալիս հարստացնել այն մարդկանց սննակարգը, ովքեր չեն սիրում այս ջրիմուռները մաքուր վիճակում՝ սպեցիֆիկ համի պատճառով: Լամինարիա փոշի

Լամինարիայի փոշին հաջողությամբ օգտագործվում է լիպոլիտիկ և հակացելյուլիտային կոսմետիկ միջոցներում:

Լամինարիայի օգտագործումը լավ կերպով է անդրադառնում գլխի մազերի և մազարմատների վրա: Այն խթանում է ճկունության և փայլի վերականգնումը:

Լամինարիայով լոգանքը նպաստում է մաշկի խոնավեցմանը և փափկեցմանը: Միաժամանակ, այն դուրս է հանում է օրգանիզմից թույնները: Նման լոգանքը ակտիվացնում է մաշկը, բարձրացնում է նրա ճկունությունը, հարթեցնում է կնճիռները, խթանում է արյան շրջանառությունը:

Լամինարիան շատ լավ համապատասխանում է տնային և սալոննային SPA պրոցեդուրաներին․

  1. Ձգում է, ամրեցնում է դեմքի և մարմնի մաշկը:
  2. Կարգավորում է մաշկի հյուսվածքներում և ճարպաշերտում նյութափոխանակությունը: Վերջինիս արդյունքում լավ երևում է այս նյութի արդյունավետությունը ցելյուլիտի դեմ պայքարում:
  3. Վերականգնում է մաշկի ձգությունը վզի և դեկոլտեի հատվածում: Լամինարիա փոշի
Անվտանգության կանոններ: Չի առաջարկվում օգտագործել միջոցներ, որոնք պարունակում են լամինարիա այն խնդիրների ժամանակ, որոնց դեպքում հակացուցված է յոդը: Պետք է հաշվի առնել, որ նման միջոցները արգելված են հղիության ժամանակ:

Ներմուծման տոկոս՝

  1. Դեմքի խնամքի միջոցներ՝ 1-5%:
  2. Մարմնի խնամքի միջոցներ՝ մինչև 10%:

 

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

10գ, 50գ, 100գ, 500գ, 1կգ, 10կգ, 25կգ, 100կգ, 250կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։