Նկարագրություն
Լանոլին – կենդանական ծագումով բնական ոսկ, որը ստանում են ոչխարի բուրդը լվալով ալկային լուծույթում: Շատ խիտ մածուցիկ նյութ, որը ունի բաց սաթեից մինչ մուգ շագանակագույն երանգ՝ կախված մաքրության աստիճանից: Ինչպես նաև տիրապետում է իրեն բնորոշ յուրահատուկ հոտով:
Այս բաղադրիչի օգտակար հատկությունները բացահայտվել են դեռ հնում, բայց այն արդիական է մինչ այսօր: Հաշվի առնելով, որ կառուցվածքով այն շատ նման է մարդու մաշկի կառուցվածքին՝ այն կարող է սնուցել, փափկեցնել և խոնավեցնել մաշկը՝պահելով խոնավությունը՝ստեղծելով պաշտպանիչ շերտ արտաքին գործոններին դեմ:
Օգտագործվում է չոր և վնասված մաշկի պաշտպանող և սնուցող կրեմերում, շրթներկերում և շուրթերի բալզամներում, մանկական կոսմետիկայում: Տիրապետում է կոնսերվանտի հատկությունների՝ երկարեցնելով վերջնական պրոդուկտի պիտանելիության ժամկետը: Հանդիսանում է բուսական էմուլգատոր՝ նպաստելով ջրային և յուղային ֆազաների խառնման գործընթացին: Հրաշալի սնուցող բաղադրիչ, որը նպաստում է մաշկի վերականգնմանը:
Լանոլինը չի առաջարկվում օգտագործել մաքուր վիճակում, քանի որ նրա բարձր խտությունը և յուղայնությունը կարող է նպաստել մաշկի ծակոտիների խացնմանը, մաշկային շնչառության խախտմանը և բորբոքային պրոցեսների ձևավորմանը: Բշտիկների առաջացմանը հակված յուղոտ մաշկի դեպքում լանոլինով պրոդուկտները պետք է օգտագործել զգուշությամբ: Անկախ այն փաստից, որ լանոլինը իր բաղադրությունով շատ մոտ է մարդու մաշկի բաղադրությանը, այն կարող է առաջացնել ալերգիա, այդ իսկ պատճառով մինչ այն օգտագործելը անհրաժեշտ է իրականացնել մաշկային նմուշառում:
Լայնորեն կիրառվում է տնային կոսմետիկայում, կրեմերում, դիմակներում, շուրթերի բալզամներում, զրոյից օճառներում: Ավելացվում է պրոդուկտի յուղային ֆազա տաքացված և հեղուկ վիճակում(пережир) – 7-10%, կրեմերում և շուրթերի բալզամներում 1-10% (դեմքի կրեմ և դեկոլտեի գոտի- ոչ ավել քան 2%), քսուկների մեջ որպես հիմք՝ 30% (ի տարբերություն այլ հիմքերի զգալիորեն բարձրացնում է արդյունավետությունը՝ հաշվի առնելով բարձր թափանցելիության հատկությունը):
Պահպանել չոր, մութ, ոչ տաք տարածքում ամուր փակ տարայով:
Արտադրվել է Բելգիայում
Ազատ ճարպաթթուներ (%) | 0.27% |
KOH | 0.54 |
Խոնավություն(%) | 0.01% |
Հալման ջերմաստիճան (°C) | 42°C |
Օճառացման թիվ | 103.6 |
Յոդի թիվ | 27.85 |
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն