Կոլագեն (Коллаген,DesamidoCollagen K 1.5)

5000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Կոլագեն (DesamidoCollagen K 1.5) – ֆիբրիլ սպիտակուց, որը հանդիսանում է բոլոր բազմաբջիջ կաթնասունների միացումային հյուսվածքների հիմքը, ինչպես նաև որոշ ձկների և  փափկամարմինների: Կոլլագենի շնորհիվ մաշկը պահպանում է հարթություն, ճկունություն և չի ծածկվում կնճիռներով: Կոլագեն

Կոլլագենի հատկությունները, որոնք օգտագործվում են կոսմետիկայում․

      1. Երիտասարդեցնող: Կոլլագենը կոսմետիկայում խթանում է մաշկի ֆիբրոբլաստներին սինթեզել նոր կոլլագենային մանրաթելեր, բարձրացնում է ձգությունը և ճկունությունը, կանխարգելում է կնճիռների ի հայտ գալը և հարթեցնում է արդեն առաջացներին, զգալիորեն դանդաղեցնում է մաշկի ծերացումը:
      2. Խոնավեցնող: Կոլլագենը կոսմետիկայում ձևավորում է մաշկի վրա խոնավություն պահպանող շերտ, նպաստում է խոնավության հավաքմանը խորը շերտերում և հստակորեն հարթեցնում է մաշկը: Կոլլագենային թաղանթի չորացման ժամանակ մաշկը ձգվում է և մի քանի ժամ ապահովում է կայուն լիֆտինգային էֆֆեկտ: Քանի որ կոլլագենի մոլեկուլները բավականին խոշոր են և չեն անցնում մաշկի խորը շերտեր՝ այն առաջացնում է թաղանթ մաշկի մակերևույթին, որի հաշվին խոնավությունը պահպանվում է մաշկի մեջ և հարթեցնում է այն:
      3. Վերականգնող: Կոլլագենը իր մանրաթելերի ճկունության շնորհիվ ընդունակ է զգալիորեն արագացնել այրվածքների, խոցերի, կտրվածքների, քերծվածքների արագ վերականգնման գործընթացը:
      4. Ամրեցնող: Կոլլագենը ամրեցնում է մազի կառուցվածքը, տալիս է ճկունություն եղունգներին:

Կիրառությունը կոսմետիկայում․

  1. Դեմքի մաշկի ամենօրյա խնամքի կրեմեր և շիճուկներ,
  2. Ամենօրյա կամ կուրսային խնամքի դիմակներ,
  3. Աչքերի շուրջ նուրբ մաշկի ձգության բարձրացման շիճուկներ,
  4. Ստրիաների դեմ միջոցներ։

pH-ի դիապազոն՝ 3.5-4.0։

Այս պրոդուկտը շատ զգայուն է տաքացմանը։ Այն անհրաժեշտ է ավելացնել էմուլսիայի մեջ 40C-ի ջերմաստիճանից իջենելուց հետո։

Անհրաժեշտ է պահել չոր և արևի ճառագայթներից պաշտպանված վայրում։ Ցանկալի է սառնարանի թևիկին։

  1. Օգտագործման առաջարկվող չափաքանակ.Կոլագեն
    1. Մաշկի խնամքի միջոցներ՝ 1-3.5%,
    2. Մարմնի լոսյոն՝ 0.5-3%,
    3. Սափրվելուց հետո՝ 0.5-4%,
    4. Արևից հետո՝ 0.5-4%,

    Արտադրվել է Գերմանիայում

    Պահպանել չոր և մութ տարածքում 10-25°C ջերմաստիճանի պայմաններում:

    Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

    Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

20գ, 100գ, 250գ, 500գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։