Նկարագրություն
Հիալուրոնաթթու ցածրամոլ։ Նատրիումի հիալուրոնաթթուն իրենից ներկայացնում է սպիտակ փոշի թեթև բույրով, բնական պոլիսախարիդ՝ կազմված N–ացետիլ–D-գլիկոզամինայից և D – գլյուկուրոնային թթվից։
Հիալուրոնաթթուն հանդիսանում է մարդու օրգանիզմի միջբջջային նյութի հիմնական բաղադրիչը։ Այս նյութը առավել շատ պարունակվում է սինովալ հեղուկում, աչքի ապակենման մարմնում, աճառանման հյուսվածքներում, մաշկում (ավելի քան 50%), ինչպես նաև պորտալարում։ Հիալուրոնաթթու
Հիալուրոնաթթվի ստացման հիմնական աղբյուրներն են․ պորտալարը, աքաղաղի «գահը», ջրիմուռները, ինչպես նաև բակտերիալ շաքարի ֆերմենտացիան մինչ առավելագույն մաքրության։
Այս թթուն հրաշալի լուծվում է ջրում, որի արդյունքում առաջանում է մածուցիկ նյութ։
Հիալուրոնաթթվի հիմնական հատկություններին կարելի է դասել հատևյալները․
Թաղանթաձևավորիչ. Սա ուժեղ պոլիմեր է, որը կարող է մաշկին քսելուց հետո ձևավորել թաղանթ։ Մազերին քսելու դեպքում առաջացած թաղանթը խոնավեցնում է, խնամում է մեր մազերը, տաիս դրանց փափկություն և մետաքսի էֆֆեկտ։
Խոնավեցնող․ Մաշկում ջրի պահպանումը օգնում է կոլագենի հիդրոտացմանը և աջակցում է մաշկի երիտասարդեցման և ձգության պահպանման գործում։
Սնուցող․Այս նյութը խորը թափանցում է դերմիս, այդ կերպ պահպանում է խոնավությունը, սնուցում է, լավացնում է միկրոշրջանառությունը, ապահովում է օգտակար նյութերի կլանումը։Հիալուրոնաթթու
Վերականգնող․Ակտիվորեն մասնակցում է մաշկի ռեգենեռացիայի գործընթացին, պայքարում է ազատ ռադիկալների դեմ, տալիս է մաշկին էլաստիկություն և երիտասարդություն։ Վերականգնում է վերքերը, պաշտպանում է մաշկը բոլոր հնարավոր վնասվածքներից։
Իմունաձևավորող։
Հակաբորբոքային․ հիալուրանաթթուն պարունակում է ուժեղ խոնավություն պահպանող հատկության, ինչի շնորհիվ այն անփոխարինելի է մեր մաշկի համար (մաշկը 70%-ով բաղկացած է ջրից), անընդհատ մասնակցում է վերականգնման, թարմեցման և բջջային վերականգնման գործընթացերին։ Հիալուրոնաթթվի բավական քանակը մաշկում ապահովում է նրան ոչ բարեխիղճ գործոնների նկատմամբ կայունության, ձգության և մաշկածածկույթի հրաշալի տուռգոռի։
Ի շնորհիվ իր խոնավեցման հատկության հիալուրոնաթթուն ստացել է լայն կիրառություն հետևյալ ոլորտներում․
-
- Բժշկություն։ Օգտագործվում է այրվածքների, վերքերի, տրոֆիկ խոցերի և այլնի բուժման ժամանակ։ Այս թթվով բուժման միջոցները տիրապետում են վերքի շրջանում հակագրգիռ էֆֆեկտի և հակաանտիգեն հատկութունների։
- Դեղագործություն։
- Սնունդ։
- Անասնաբուժություն։
- Կոսմետոլոգիա։
Հիալուրոնաթթու
Հիալուրոնաթթուն մտնում է տարիքային մաշկի խնամքի միջոցների բաղադրության մեջ։ Տարեց մաշկի բաղադրությունում խոնավությունը զգալի պակասում է, որի արդյունքում առաջանում են կնճիռներ, մաշկը դառնում է չոր, թորշնած և «հոգնած»։ Սակայն, հիալուրոնաթթվով միջոցների պարբերաբար օգտագործման դեպքում մաշկը դառնում է հարթ, մեծանում է խոնավության չափը, և ինչը շատ կարևոր է, խոնավությունը պահպանվում է դերմիսում, որը նպաստում է մետաբոլիզմի պրոցեսների խթանմանը։
Անհրաժեշտ է նշել, որ հիալորնաթթուն հանդիսանում է սնուցող և վերքերի վերականգնման կոսմետիկ միջոցների բաղադրիչ մասը, որոնք ստացել են լայն կիրառություն այնպիսի տրավմատիկ պրոցեդուրաների կիրառման միջոց, ինչպիսիք են պլաստիկ օպերացիաները, մեխանիկական, լազերային և քիմիական «հղկումը»,շուրթերի պիլինգները։ Վերականգնում է մաշկը, նվազեցնում է բարդությունների առաջացման ռիսկերը (սպիեր, ինֆեկցիաներ)։
Հիալուրոնաթթվի ներարկումներ․
Ժամանակակից աշխարհում լայնորեն օգտագործվում են հիալուրոնաթթվային ներարկումները (օգտագործվում են հատուկ պրեպորատներ), որոնց արդյունքում հիալուրոնաթթուն ավելացվում է դերմիսի խորը շերտերում։ Արդյունքում մեր մաշկը ստանում է էլաստիկություն, ձգություն, լավանում է մաշկի տուռգոռը։
Հիալուրոնաթթուն հանդիսանում է սնուցող միջոցների միջնորդ։
Այս թթուն համարվում է հետևյալ կոսմետիկ միջոցների հիմնական բաղադրիչը․
- Տարիքային կոսմետիկա՝ կնճիռների դեմ միջոցներ, հակատարիքային միջոցներ,
- Արևից պաշտպանող միջոցներ՝ արևայրուքից առաջ և հետո պաշտպանող միջոցներ,
- Խոնավեցնող միջոցներ՝ լասյոններ, կրեմեր, գելեր և այլն,
- Պաշտպանիչ կոսմետիկ միջոցներ,
- Չոր և զգայուն մաշկի խնամքի միջոցներ,
- Մազերի խնամքի միջոցներ (բալզամներ, շամպուններ, կոնդիցիոներներ),
- Պրոֆեսիոնալ կոսմետիկա,
- Հակացելյուլիտային կրեմեր,
- Կոպերի և աչքերի շուրջ մաշկի խնամքի գելեր,
- Շրթներկեր և բալզամներ։
Հիալուրոնաթթուն կարելի է համատեղել կոլագենի, կերամիդների և վիտամինների հետ։
Ներմուծման տոկոս՝ 0.05-0.5%:
Պահել չոր և արևի ճառագայթներից հեռու տարածքում։
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն