Նկարագրություն
Սա ունիվերսալ բազա է, որը հեշտությամբ ընդունում է տարբեր յուղեր և էքստրակտներ։ Կարելի է գունավորել և հոտավորել այն։ Բազան համապատասխանում է բոլոր տիպի մազերին` կախված ավելացվող յուղերից կամ եթերայուղերից կարող եք ստանալ շամպուն տարբեր տիպի գլխամաշկի և մազերի համար։
Շամպունի մեջ ավելացվող որոշ բազային յուղեր.
Չոր, վնասված,ներկած մազերի համար.
Մակադամիա
Խաղողի կորիզ
Ժոժոբա
Նորմալ և յուղոտ մազերի համար.
Նուշ
Խաղողի կորիզի
Թեփի դեմ .
Ժոժոբա
Գերչակ
Խաղողի կորիզ
Շամպունի մեջ ավելացվող եթերայուղեր.
Յուղոտ և նորմալ մազերի համար.
Իլանգ-իլանգ
Բերգամոտ
Թեյի ծառ
Նարինջ
Վարդ
Ներոլլի
Լիմոն
Ռոզմարին
Անանուխ
Չոր մազերի համար
Լավանդա
Իլանգ-իլանգ
Նարինջ
Միրրա
Ժասմին
Վարդ
Ներոլլի
Ռոզմարին
Խորդենի(Герань)
Մազերի ամրացման համար
Էվկալիպտ
Իլանգ-իլանգ
Լավանդա
Ռոզմարին
Շալֆեյ
Լիմոն
Թեփի դեմ յուղոտ մազերի դեպքում`
Էվկալիպտ
Թեյի ծառ
Ռոզմարին
Թեփի դեմ չոր մազերի դեպքում
Լավանդա
Երիցուկ
Կիպարիս
Շամպունի պատրաստման եղանակը շատ պարզ է։ Հումքը կոնցենտրատ չէ` հարկ չկա ավելացնել ջրային մաս։
Պետք է պարզապես տաքացնել այն մոտ 50 աստիճան (միկրոալիքային վառարանով շուրջ 20 վայրկյան) ավելացնել անհրաժեշտ հավելումներն ու խառնել։
Բացի յուղերից, եթերայուղերից, էքստրակտներից կարելի է ավելացնել նաև վիտամիններ` օր. B-կոմպլեքս կամ E վիտամին։
Կերատին` այն հատկապես արդյունավետ կլինի սալոնային կերատին արված մազերի համար, մյուս դեպքերում ևս արդյունքը նկատելի կլինի արդեն առաջին օգտագործումից։
Եթե ստացված շամպունը ձեզ համար բավական պինդ չլինի, կարող եք ավելացնել աղ մինչև 1տոկոսի չափով (աղը հանդիսանում է բնական խտացուցիչ)
Աղի հետ չափն անցնելու դեպքում կարող եք ստանալ հակառակ արդյունք, այնպես որ, ավելացրեք այն իսկապես անհրաժեշտության դեպքում և աստիճանաբար։
Շամպունի հումքի բաղադրությունը` ջուր, կոկոսի յուղի դիէթանոլամիդ կոկամիդոպրոպիլ բետային, պոլիկվատերիում-7, նատրիումի լաուրետսուլֆատ, նատրիումի քլորիդ, կիտրոնաթթու, կոնսերվանտ
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն