Պրոտելան – ցորենի պրոտեին

800 AMD6000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Պրոտելան ՝ հիդրոլիզացված ցորենի սպիտակուց, բարձրամոլեկուլային, ֆիտոկերատին՝ ստացված ցորենի սոսնձանյութի ֆերմենտատիվ հիդրոլիզով:

Լուծելիություն՝ պրոտելանը լուծվում է ջրում:

Ցորենի պրոտեինի բաղադրության մեջ մտնում են՝ գլուտամին, սերին, պրոլինան և այլ ամինաթթուներ: Ցորենի պրոտեիների օգտագործումը կոսմետիկայում գերազանց կխոնավեցնի և կփափկեցնի մաշկը՝ ձևավորելով մաշկի մակերևույթին պաշտպանիչ շերտ, ինչով կպայքարի խոնավության կորստի դեմ, կհարթեցնի մաշկային ռելիեֆը, կհարթեցնի առկա կնճիռները, բարձրացնում է մաշկի տուռգոռը (նվազեցնում է փխրունությունը):

Ցորենի պրոտեինները ակտիվ մասնակցում են փոխանակման պրոցեսսներին և մաշկի թթվային բալանսի կարգավորման պրոցեսսներին:

Ազդեցությունը մազերի վրա․ ամրեցնում է մազերի սոխուկները, դարձնում է մազերը ճկուն և փայլուն, ինչպես նաև հաստացնում և պաշտպանում է մազերը, ինչպես ներսից, այնպես էլ դրսից:

Պրոտելան – կիրառելիությունը․

  1. Հակատարիքային կոսմետիկա,
  2. Երեխաների համար կոսմետիկայի արտադրություն,
  3. Եղունգների և մազերի խնամքի միջոցների արտադրություն (շամպուն, բալզամ, եղունգների խնամքի միջոցներ),
  4. Մազերի կոնդիցիոներ,
  5. Մարմնի կոսմետիկա,
  6. Դեմքի խնամքի միջոցներ,

Առաջարկվող չափաքանակը․

  1. Մաշկի խնամք՝ մինչև 2%,
  2. Մազերի խնամք՝ մինչև 5%:

Պահել չոր և զով պայմաններում:

Արտադրող՝ Իտալիա

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

20մլ, 100մլ, 250մլ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։