Նկարագրություն
Սիլիցիումի երկօքսիդ (Диоксид кремния) (ակտիվացված) – միկրոնիզացված, սպիտակ գույնի թեթև փոշի: Չի տիրապետում համի և հոտի:
Մասնիկների չափերը՝ 6-ից 40 մկր:
Սիլիցիումի երկօքսիդի մասնիկները կարող են առաջացնել դիսպերսիա գլիցերինում, յուղերում (ինչպես հանքային, այնպես բուսական), ջրում և այլ հեղուկներում՝ խտացնելով դրանք:
Սիլիցիումի երկօքսիդը փաստացի չեզոք է բոլոր նյութերի նկատմամբ և քիմիապես կայուն: Թունավոր չէ և անվնաս է, անվտանգ է և պայթուցիկ չէ: Տիրապետում է ուդելային բարձր մակերեսի, քանի որ պարունակում է իր մեջ մեծ քանակությամբ նանոչափերի մասնիկներ: Այդ իսկ պատճառով սինթետիկ սիլիցիումի երկօքսիդը գդել է մեծ կիրառություն արյունաբերության տարբեր ոլորտներում:
Ամորֆ սիլիցիումի երկօքսիդը տիրապետում է հետևալ հատկություններին․
- Խտացուցիչ՝ բարձացնում է պրոդուկտի խտությունը (կախված անհրաժեշտ խտության չափից սիլիցիումի երկօքսիդը ներմուծման չափաքանակը 1-30%):
- “Հոսունության” բարձրացում և պաշտպանում է պրոդուկտի գնդիկավորումից՝ դրանով իսկ ապահովելով պրոդուկտի պիտանելիության ժամկետի մեծացումը:
- Սպիտակեցնող:
- Բարձրացնում է դիմադրությունը և ամրությունը:
- Ակտիվ բաղադրիչների կրող (հատկապես դեղագործության մեջ և կոսմետիկայում):
- Կոսմետիկ պրոդուկտներում և օծանելիքներում (պիլինգներ, սկրաբեր) կրում է աբրազիվ նյութի դեր:Սիլիցիումի երկօքսիդ (Диоксид кремния)
Սիլիցիումի երկօքսիդի կիրառության հիմնական ոլորտները:
Դեղագործություն:
Սիլիցիումի երկօքսիդը կիրառվում է որպես օժանդակ բաղադրիչ հաբերի և այլ դեղագործական միջոցների պատրաստման ժամանակ:
Սիլիցիումի երկօքսիդը օգնում է օրգանիզմից հանել թունավոր նյութերը և ծանր մետաղները:
Կոսմետիկ արդյունաբերություն:
Սիլիցիումի երկօքսիդը կոսմետիկ արդյունաբերությունում օգտագործվում է ինչպես հիմնական բաղադրիչ, այնպես էլ որպես հավելյալ բաղադրիչ:
Արդյունավետ կերպով շղարշապատում է, հարթեցնում է մաշկը և հեռացնում է կնճիռները: Հաջողությամբ հեռացնում է մահացած բջիջները:
Այս նյութը կիրառում են ատամի մածուկներ պատրաստելիս որպես անվտանգ սպիտակեցնող միջոց: Այն չի վնասում ատամի էմալը և դրական է ազդում ատամների և լնդերի վրա:
Կոսմետիկայում սիլիցիումի երկօքսիդը օգտագործվում է բոլոր տեսակի մաշկերի համար:
Սննդային արդյունաբերություն:
Սննդային արդյունաբերությունոմ սիլիցիումի երկօքսիդը օգտագորխում են որպես “հակաթխիչ” ագենտ, կանխում է գնդիկավորումը և մեծացնում է պրոդուկտի “հոսունությունը”: Այս նյութի օգտագործումը նպաստում է պրոդուկտի պիտանելիության ժամկետի մեծացմանը և կանխում է սնկերի առաջացումը:
Օպտիմալ ներմուծման տոկոս՝ մինչև 0.6%:
Կենցաղային քիմիայի արտադրություն:
Սիլիցիումի երկօքսիդը կանխում է շերտավորումը, խտացնում է և մեծացնում է պրոդուկտի մածուցիկությունը, մեծացնում է “հոսունությունը” և պիտանելության ժամկետը:
Օպտիմալ ներմուծման տոկոս՝ մինչև 1%:
Գյուղատնտեսության մեջ այս նյութը օգտագործվում է որպես կերերի հավելում:
Բացի դա, սիլիցիումի երկքօսիդը հանդիսանում է տարբեր մեխանիզմների և հանգույցների յուղերի և քսանյութերի բաղադրիչ (շփման մակարդակի և մաշվածության մակարդակի նվազեցման համար): Սիլիցիումի երկօքսիդը օգտագործում են մեծ բյուրեղներ աճեցնելու համար: Կավե իրերի, կվարցային ապակիների, սիլիկտաների, էլեկտրոնային կոմպոնենտների, հանգցման փոշիների արտադրության ժամանակ:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն