Նկարագրություն
Ֆուկուս փոշի: “Ֆուկուս փոշի”-ն տարածված ջրիմուռի տեսակ է, որը համարվում է տոնուսավորող և ճարպը այրող միացությունների հզոր աղբյուր: Այն պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ և այլ ակտիվ մոլեկուլներ, որոնք անհրաժեշտ են դերմայում և էպիդերմիսում նյութափոխության ճիշտ իրականացման համար: Ֆուկուսն օգնում է պահպանել ինչպես մաշկի երիտասարդությունը, այնպես էլ գեղեցիկ կազմվածքը՝ միաժամանակ ապահովելով հակացելյուլիտային, ամրացնող, տոնուսավորող, սնուցող և հանգստացնող ազդեցություն: Այն խթանում է մաշկի բջիջների ռեգեներացիան, կանխում է վաղաժամ ծերացումը, լավացնում է արյան շրջանառությունը, նպաստում է անոթների լայնացմանը և լիպոլիտիկ պրոցեսների ակտիվացմանը՝ ինչի շնորհիվ սկսում է ճարպի այրման, ճարպագեղձերից տոքսինների դուրսբերման գործընթացը:
Ֆուկուսի փոշին վերացնում է մանր կնճիռները, կանխում նոր կնճիռների առաջացումը, պայքարում է ցելյուլիտի և ավելորդ քաշի դեմ, վերացնում է մաշկի թեփոտութնունը, պահպանում է էլաստիկութնունն ու ընդգծում է դեմքի օվալը, ցուցված է նաև մազերի խնամքի համար։
Ֆուկուսի փոշին կարելի է օգտագործել.
- Որպես սովորական դիմակ( 1-2 թեյի գդալ փոշին բացել գոլ ջրով, մինչև թթվասեր խտությամբ զանգվածի ստացումը)
- Որպես մազերի դիմակի բաղադրիչ
- Օճառագործության մեջ` և հումքով և բնական օճառների մեջ։
- Հակացելյուլիտային փաթաթումների համար։
- “Նիհարեցնող” խնամքի միջոցներում
- Տարբեր դիմակներում` որպես ակտիվ հավելում։
- Կրեմներում
- Կավերի համադրությամբ դիմակներում։
- Տնային խնամքի միջոցներում։
- Հակատարիքային խնամքի միջոցներում։
Բաղադրատոմս. Դիմակ ծերացող, թոշնած մաշկի համար՝
- 100գրամ կրեմանման օճառային հումք
- 5 գրամ Ֆուկուսի փոշի
- 5 գրամ արգանի յուղ
Հետևեք նորություններին մեր FB էջում:
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն