Soaptima PRO Սպիտակ օճառի հումք

Այս ապրանքը տվյալ պահին առկա չէ և անհասանելի է։

SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Գլիցերինային օճառի համար նախատեսված սպիտակ, շուտ սառչող հումք հատուկ խստապահանջ և պրոֆեսիոնալ օճառագոչծների համար:

Առանձնահատկությունները․

  1. Հրաշալի օճառային հատկություններ,
  2. Չի չորացնում մաշկը,
  3. Բազային թափանցիկ հումքից 1,5-2 անգամ ավելի արագ է սառում
  4. Ունի բարձր փրփրունություն
  5. Աննշան չորություն
  6. Առավել բարձր ամրություն
  7. Չի պարունակում SLS (Նատրիումի Լաուրիսուլֆատ)

Պրոֆեսիոնալ սպիտակ հումք Soaptima PRO

Տնային պայմաններում օճառ պատրաստելու համար անհրաժեշտ մինիմալ պարագաները և պատրաստման եղանակը ստորև.👇👇👇
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
💁Օճառի հումք

💁Գունանյութեր ( մինչև ցանկալի գույնի ստացումը)

‼️Կարող եք ընտրել այստեղ` Գունանյութեր

💁Բազային յուղ (մինչև 20 կաթիլ
100 գրամի համար)
‼️Կարող եք ընտրել այստեղ` Բազային յուղեր
💁Եթերայուղ (մինչև 10կաթիլ) կամ հոտավորիչ (մինչև 15-20 կաթիլ)
‼️Կարող եք ընտրել այստեղ` Եթերայուղ / Հոտավորիչ
💁Սպիրտ սփրեյ խցանով
‼️Կարող եք ընտրել այստեղ՝ Տարաներ
💁Կաղապար (ֆորմա)
‼️Կարող եք ընտրել այստեղ՝ Ֆորմաներ
💁 Տախտակ, դանակ, խառնելու փայտ կամ գդալ, հալեցման տարա(կարող եք օգտագործել սովորական ապակյա բանկա)
‼️Կարող եք գտնել այստեղ՝ Գործիքներ
💁Հնարավոր են նաև մի շարք այլ հավելումներ` կավեր, սուրճ, քրքում, ջրիմուռներ, սկրաբային հատիկներ, սպունգեր և այլն։
‼️Կարող եք գտնել այստեղ՝ Հավելումներ
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Պատրաստման համար`
1️⃣Հարկավոր է կտրատել հումքը քառակուսիներով, լցնել տարայի մեջ և հալեցնել(կամ միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա)։
2️⃣Հալվելուց հետո ավելացնում ենք գունանյութը և խառնում։(Պաստայանման գունանյութերը սիրում են տաք հումք, եթե այն չլուծվի լրացուցիչ 5-7 վայրկյանով դրեք միկրոալիքային վառարանի մեջ)
3️⃣ Ավելացնում ենք բազային յուղը(կարող եք օգտագործել նույնիսկ Ձեր խոհանոցի Զեյթունի յուղը, այն շատ լավ կփափկեցնի ու կխոնավեցնի մաշկը)
4️⃣Ավելացնում ենք եթերայուղ կամ հոտավորիչ, լավ խառնում ենք(բայց ոչ շատ ինտենսիվ, որպեսզի շատ պղպջակներ կամ փրփուռ չառաջանա)
5️⃣Պատրաստ հումքը լցնում ենք նախապես սպիրտով ցողած ֆորմայի մեջ, հաջորդիվ վերացնում ենք մակերեսին առաջացած պղպջակները` դարձյալ սպիրտի միջոցով։
6️⃣Սպասում ենք օճառը սառի, եթե օգտագործում եք սիլիկոե ֆորմա, սառելուն պես հանգիստ կարող եք հանել օճառը, իսկ եթե ֆորման պլաստմասե է, ապա սառելուն պես 2 րոպե դնում եք սառցեխցիկը(ոչ ավել քան 2րոպե!!) և պատրաստ օճառը շատ հեշտ դուրս կգա կաղապարից։
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
Նշումներ
❇️Եթե պատրաստում եք օճառ կավերով կամ օրինակ ակտիվացված ածուխով, նախապես մի փոքր գլիցերինի մեջ բացեք այն նոր լցրեք հումքի մեջ (որ այն հնարավորինս համաչափ տարածվի ոչ թե նստի օճառի հատակին)
❇️Եթե ուզում եք ստանալ հագեցած և Չթափանցիկ գույն հարկավոր է օգտագործել թափանցիկ հումքը, ստանալ ցանկալի գույնը և հետո ավելացնել հալեցված սպիտակ հումքը(կաթիլներով, որ շատ չլինի, ընդամենը վերանա թափանցիկությունը)
❇️Եթե ուզում եք պատրաստել օճառ մի քանի շերտերով(գույներով) հարկավոր է լցնել մի գույնը սպասել սառի, ատամի չափով խազիկներ անել, սպիրտ ցողել լցնել հաջորդ շերտը(ոչ շատ տաք, որ չհալեցնի նախորդը)։ Սա արվում է նրա համար, որ շերտերը լավ կպնեն իրար մեջ և չառանձնանա:
❇️Եթե ֆորմայի վրա կան մանր դետալները որոնք տարբեր գույներ պիտի ունենան կարող եք օգտագործել պլաստիկ կաթոցիչ(պիպետկա) կամ արդեն պատրաստ օճառի վրա ակրիլային ներկով լրացնել (այս տեսակը կհամապատասխանի միայն մանր դետալների պարագայում, օրինակ` աչքեր)
❇️Պլաստիկ կաթոցիչ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ բաժակով տաք ջուր, որ աշխատելու ընթացքում կամ գույնի փոփոխության դեպքում կաթոցիչը ջրով մաքրեք (այդպես ավելի երկար ժամանակ կօգտագործեք 1կաթոցիչը և կկարողանաք տարբեր գույներ լցնել նույն կաթոցիչով)
❇️Ցանկալի է աշխատանքից առաջ բոլոր տարաները, գործիքները ցողել սպիրտով։
❇️Չի կարելի թույլ տալ,որ հումքը եռա։
❇️Եթե ինչ-ինչ պատճառով օճառը չեք հավանել կամ մի որոշ ժամանակ անց ցանկանում եք փոխել այն, կարելի է վերահալեցնել հումքը մինչև 3-4անգամ! Կարևոր է թույլ չտալ,որ այն եռա!!!
❇️Միկրոալիքային վառարանով հալեցման դեպքում միացնում ենք այն 20-30 վայրկյանով, եթե հալված չլինի խառնում ենք ու նորից միացնում 20-30 վայրկյան։(Սա արվում է նրա համար,որ արդեն հալված հումքը ՉԵՌԱ)

*Նյութի հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Տարածելու դեպքում պարտադիր նշեք՝ ©Labofsoap.

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

1կգ, 10կգ, 100կգ, 1000կգ

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։