Նկարագրություն
“Դիմակ Կոնդիցիոներ” հումքի առվելություններն են․
- Հումքը արտադրված է “նուրբ” արտադրության տեխնոլոգիայով, որի դեպքում բոլոր բնական բաղադրիչները առավելագույն կերպ պահպանում են նյութի օգտակար հատկությունները:
- Բաղադրության մեջ մտնում են 98%-ով բնական բաղադրիչներ բուսական հիմքի վրա (փափուկ ՄԱՆ-երը տիրապետում են “կանաչ” բուսական հումքի սերտիֆիկատ, որոնք նախատեսված են երեխաների մաշկի համար):
- Հումքը չի պարունակում պարաբեններ, սիլիկոններ և միներալ յուղեր, որոնք վատ են ազդում մազերի վրա:
- Հումքը շատ լավ ընդունում է յուղեր, կոսմետիկ ակտիվներ, էքստրակտներ, գունանյութեր, հոտավորիչներ և եթերայուղեր:
- Տիրապետում է նուրբ ուրույն հոտի, որը բնորոշ է բոլոր “կանաչ” ՄԱՆ-երին, սակայն, հեշտորեն ծածկվում է հոտավորիչի ավելացումով:
- Շնորհիվ ճիշտ հաշվարկված բաղադրության հիմքը լավ խոնավեցնում է գլխի մաշկը և խնամում է մազերը:
“Դիմակ Կոնդիցիոներ”-ի բաղադրություն՝ ջուր, գլիցերին, ցետիլ սպիրտ, կոկոսի յուղ, ցիտրիմոնիումի քլորիդ, պոլիկեվաթներ, Լ-Արգինին: Արտադրվել է ՌԴ-ում “Lab of Soap”-ի պատվերով: Տվյալ հումքից դիմակ ստանալու համար անհրաժեշտ է վերցնել հումքը, մի փոքր խառնել` որ թուլանա և ավելի լավ ընդունի ավելացվող հավելումները։ Դրանից հետո կարող եք ավելացնել էքստրակտներ, յուղեր, եթերայուղեր, վիտամիններ, կերատին, նարնջի չոր էքստրակտ/պուդրա և այլն…. Ավելացվող յուղերի չափը մոտավոր պատկերացնելու համար 100գր. պատրաստ դիմակին շուրջ 1ճ.գդալ!! Տվյալ հումքից բալզամ պատրաստելու համար նորից օգտագործվում է վերը նշված եղանակը, պարզապես այս դեպքում խորհուրդ կտամ չավելացնել շատ ակտիվներ, բավարարվել միայն յուղով և եթերայուղով` քանի որ սա արագ լվացվող միջոց է։ Իսկ դիմակի պարագայում այն պետք է փուզայի օգնությամբ քսել մազարմատին, ցանկության դեպքում տարածել նաև մազերի ամբողջ երկայնքով, թողնել 15-20րոպե, ապա լվանալ սովորական ձևով։ Ցանկալի է կրել տաք գլխարկ կամ փաթաթել վարսերը սրբիչով։ Դիմակը լվանալուց հետո կարելի է օգտագործել բալզամը` ավելի լավ արդյունքի համար։ Այլ տեսակի հումքերին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն