Նկարագրություն
Եթերայուղ «Բերգամոտ» ՝ եթերայուղ, որն ունի իրեն բնորոշ ինտենսիվ–ցիտրուսային բույր՝ թեթև նշաններով։ Ունի ոչ միայն բուժական հատկություններ, այլ նաև կոսմետիկ։
Այս յուղի ստացման հումքն է հանդիսանում չհասունացած բերգամոտի կեղևը։ 1 լիտր եթերայուղ ստանալու համար անրաժեշտ է առնվազն 200կգ առաջնային հումք, որը ենթարկվում է մամլման։
Այս բուրավետ եթերայուղը իր հատկություններով մտնում է արևային եթերայուղերի խմբի մեջ։ Դրա շնորհիվ այն նպաստում է ինքնազարգացմանը, արարմանը, ստեղծագործական հմտությունների զարգացմանը և կրում է իր մեջ դրական էներգիա։
Բերգամոտի եթերայուղը հանգստացնում է նյարդային համակարգը սթրեսային իրավիճակներում, թույլ է տալիս ազատվել դեպրեսիվ մտքերից, բարձրացնել տրամադրությունը։ Ամրեցնում է մազային հյուսվածքները՝ սնուցող նյութերի մատակարարմանը նպաստելով՝ վիտամիններով և միներալներով։ Պայքարում է թեփի և սեբորեայի դեմ։ Կարգավորում է քրտնագեղձերի սեկրեցիան։
Բերգամոտի եթերայուղի ազդեցությունը օրգանիզմի վրա․
Եթերայուղ «Բերգամոտ»
- Օպտիմալացնում է մարսողական համակարգը, ազատում է սնունդ ընդունելուց հետո ծանրության զգացումից,
- Հանդիսանում է փափուկ սպազմոլիտիկ, ազատում է ծածկծումներից,
- Խթանում է ախորժակը,
- Կարգավորում է զարկերակային ճնշումը,
- Կիրառվում է վեգետոանոթային դիստոնիայի ժամանակ,
- Օգտագործվում է ներքին սեռական հիվանդությունների բուժման ժամանակ,
- Օգնում է ցիստիտի և ուրետրիտի ժամանակ,
- Օգնում է ազատվել իմպոտենցիայից,
- Բարձրացնում է իմունիտետը,
- Հանդիսանում է հրաշալի անտիսեպտիկ, կիրառվում է բոլոր տեսակի ինֆեկցիաների թերապիայի ժամանակ,
- Բուժում է բորբորքային պրոցեսները քիթ–կոկորդ համակարգում,
- Օգնում է քրոնիկ բռոնխիտի, տուբերկուլյոզի ժամանակ,
- Ազատում է գրիպից, հարբուխից, տոնզիլիտից, հազից, կոկորդի բորբոքումից, հրաշալի հակավիրուսային միջոց է,
- Օգնում է ազատվել բերանի խոռոչի վատ հոտից,
- Բուժում է ջրծաղիկ, արագացնում է առողջացման պրոցեսը,
- Բարձր ջերմաստիճանի դեպքում իրականացնում է հովացնող էֆֆեկտ,
- Օգտագործվում է վերքերի, կտրվածքների, այվածքների, վարիկոզային խոցերի, էկզեմայի և ակնեի վիրակապման ժամանակ,
- Բարձրացնում է կոմունիկացիոն հատկությունները, ուժեղացնում է երևակայությունը,
- Հանդիսանում է կուրտուազ զգայուն բույր,
- Իրականացնում է հանգստացնող և միաժամանակ տոնուսավորող ազդեցություն,
- Ազատում է դեպրեսսիայից, սթրեսերից և անհանգստություններից,
- Բարձրացնում է տրամադրությունը։
Եթերայուղ «Բերգամոտ»
Բերգամոտի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․
- Հանում է սթրեսերի ազդեցությունը մաշկի վրայից, հանգստացնում է գրգռվածությունը,
- Ունի դեզոդորացնող հատկություն, օրինակ, օգտագործում են որպես բերանի խոռոչի դեզոդորանտ,
- Ոչնչացնում է որոշ վիրուսներ, մասնաորապես շրթների վրա հասարակ հերպեսի վիրուսը,
- Հեռացնում է բորբոքային պրոցեսները (սև կետիկներ, էկզեմաներ, ակնե),
- Կարգավորում է մաշկի ճարպային հատվածներում ճարպային և քրտնագեղձերի սեկրեցիան, սպիտակեցնում և նեղացնում է ծակոտիները,
- Առաջարկվում է զգայուն մաշկի համար,
- Նվազեցնում է գլխի մաշկի սեբորեան, կեղևազրկումը։
Եթերայուղ «Բերգամոտ»
Բերգամոտի եթերայուղի ներքին օգտագործման եղանակները
Բերգամոտի եթերայուղը կարելի է օգտագործել ներքին եղանակով՝ արդյունավետ և արագ արևայրուքի համար, ինչպես նաև այվածքների ու կետերի ձևավորման կանխարգելման նպատակով։ Անհրաժեշտ է 1-2 կաթիլ բերգամոտի յուղը լուծել հյութի կամ մեղրի մեջ։
Կարելի է նաև բերգամոտի յուղով հարստացնել գինիները և չոր թեյը։ Դրա համար անհրաժեշտ է հեղուկի մեջ ավելացնել 5-7 կաթիլ եթերայուղ։
Բերգամոտի եթերայուղի արտաքին օգտագործման եղանակները
Արոմալապտեր՝ 3-7 կաթիլ 15մ2 տարածքի համար (նյարդային լարվածություն, անհանգստություն, ապատիա)։
Լոգանքներ՝ 4-7 կաթիլ (մաշկային հիվանդություններ, ցան, բշտիկ, սեբորեա, սեռական օրգանների բորբոքում և այլն)։
Սաունաներ՝ 5-10 կաթիլ 15մ2 տարածքի համար։
Մերսումներ՝ 3-7 կաթիլ 15գ հիմնական յուղի համար (հանգստացման և տրամադրության բարձրացման համար)։
Կոսմետիկ միջոցների հարստացում՝ 1-5 կաթիլ 15գ միջոցի համար (դեմքի կրեմեր, մաշկի խնամք)։
Արոմամեդալյոններ՝ 1-2 կաթիլ (կոկորդի բորբոքում, բերանից վատ հոտ, բռոնխիտ)։
Սառը կոմպրես՝ 15 կաթիլ մեկ բաժակ ջրի համար ։
Այլ կիրառություն
Բերգամոտի եթերայուղը օգտագործվում է որպես հոտավորիչ՝ կոսմետիկայում և օծանելիքներում։
Բերգամոտը լայնորեն կիրառում են սննդային արդյունաբերությունում, օրինակ, թեյերի արտադրության ժամանակ, մարմելադի պատրաստման ժամանակ, ինչպես նաև պատրաստում են մուրաբա բերգամոտի կեղևից։
Բերգամոտը օգտագործում են միջատների դեմ պայքարի ժամանակ։ Առավելագույն արդյունք ստացվում է լավանդայի եթերայուղի հետ համադրման ժամանակ։
Եթերայուղ «Բերգամոտ»
Ներմուծման տոկոս՝ կախված պրոդուկտի տեսակից, բայց որ ավել քան 3%: Չլվացվող միջոցներում ոչ ավել քան 0.4%:
Պահպանել չոր և զով վայրում, հերմետիկ փակ տարայի մեջ՝ երեխաներին անհասանելի վայրում։ Պահպանել արևից։ Ցանկալի է պահել սառնարանի թևիկի վրա։
Հակացուցումներ
Անհրաժեշտ է ստուգել բերգամոտի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։ Չի կարելի օգտագործել 12 տարեկանից փոքր երեխաներին։ Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն։ Քանի որ բերգամոտը ուժեղացնում է մաշկի ֆոտոզգայությունը՝ այն չի կարելի օգտագործել արևի վաննաներ օգտագործելուց առաջ։ Ինչպես նաև, արևային եղանակի ժամանակ անհրաժեշտ է ստուգել օգտագործվող մաշկի խնամքի միջոցի բաղադրությունը՝ բերգամոտի առկայություն չպետք է գերազանցի 2%-ը։
Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն