Եթերայուղ Լեմոնգրասս

1800 AMD50000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Եթերայուղ «Լեմոնգրասս» ՝ ստանում են թարմ քաղած կամ չորեցված Լեմոնգրասսի խոտից։ Բույսը այլ կերպ անվանում են ցիմբոպոգոն, կիտրոնային սորգո, կիտրոնային շիլա, կիտրոնի խոտ, ցիտրոնելլա կամ չելնոբորոդնիկ։ Ստացման եղանակ՝ ջրային գոլորշով դիստիլյացիա։ Լեմոնգրասսի եթերայուղի ելքը կազմում է 0.2-0.5%:

Համատեղելի է խորդենու, լավանդայի, գիհի, պալմարոզայի, վարդի, նվենու և բոլոր ցիտրուսային եթերայուղերի հետ։

Լեմոնգրասսը բազմամյա, միշտ կանաչ խոտային բույս է, որի բարձրությունը հասնում է երեք մետրի։ Ունի մուգ կանաչ տերևներ և արտադրում է սերմեր։ Լեմոնգրասսը ունի կիտրոնի շատ ուժեղ բույր։
Եթերայուղ «Լեմոնգրասս»
Բույսի հայրենիքն է համարվում Հնդկաստանը։ Լեմոնգրասսը մշակվում է գրեթե ամբողջ աշխարհում՝ Թայվանում, Ուգանդայում, Թայլանդում, Շրի Լանկայում, Չինաստանում, Մալայզիայում, Տանզանիայում, Բրազիլիայում, Պարագվայում, Հնդկաստանում, ԱՄՆ–ում, Անգլիայում, Մադագասկարում և Սեյշելյան կղզինեում։ ԱՊՀ երկրներում լեմոնգրասսը գրեթե չի հանդիպում։ Բույսը սիրում է չափավոր, տրոպիկ և սուբտրոպիկ կլիմա։ Այն լավ աճում է ավազային հողերում՝ լավ դրենաժով։

Լեմոնգրասսը հավաքում են մեխանիկական եղանակով և ձեռքով՝ տարվա մեջ մոտ չորս անգամ։ Եթերայուղի առավելագույն քանակ առկա է չորսից ութ տարեկան բույսի մեջ։

Պատմություն

Լեմոնգրասսի եթերայուղը օգտագործել են ավանդական հնդկական բժշկության մեջ հարյուրավոր տարիներ շարունակ։ Եթերայուղը հանդիսանում էր հրաշալի թարմեցնող հավելում ծխելու միջոցներում և մոմերում, հակասնկային միջոցներում, օգնում էր բորբոքված և գրգռված մաշկին։
Եթերայուղ «Լեմոնգրասս»
Լեմոնգրասսը օգտագործվել է չինական բժշկությունում հարբուխի, գլխացավի թեթևացման համար, մարսողության խնդիրների և այլ հիվանդությունների ժամանակ։

Բուժական տեսանկյունից լեմոնգրասսի արոմաթերապևտիկ հատկությունները նման են կիտրոնի եթերայողի հատկություններին, սակայն, այդքան ունիվերսալ չեն։ Հին բժիշկները օգտագործում էին եթերայուղը ինֆեկցիաների և տենդերի ժամանակ, ինչպես նաև որպես նյարդային համակարգի համար հանգստացնող միջոց։
Եթերայուղ «Լեմոնգրասս»
Լեմոնգրասսի եթերայուղի արտադրությունը սկսվել է XIX—րդ դարի վերջին Հնդկաստանում։ Եվրոպա այս եթերայուղը սկսել են ներմուծել Գվատեմալայից և Չինաստանից։ Յամաիկայում  սկսել են արտադել թեյի փաթեթներ լեմոնգրասսից՝ տեղական օգտագործման համար։

Լեմոնգրասսի եթերայուղի ազդեցությունը օրգանիզմի վրա․
  1. Լավացնում է մարսողությունը։
  2. Օգնում է ճարպերի թույլ մարսողության և ներծծման համար։
  3. Ունի միզամուղ էֆֆեկտ։
  4. Օգնում է հանել թթվայնությունը և գազերը։
  5. Թեթևացնում է փորկապության ժամանակ դեֆեկացիան։
  6. Նվազեցնում է խոլեստիրինի քանակը։
  7. Խթանում է լյարդի աշխատանքը։
  8. Լավացնում է ընդհանուր վիճակը։
  9. Ուժեղացնում է իմունային համակարգը։
  10. Թեթևացնում է գլխացավը։
  11. Հանգստացնում է մկանները։
  12. Օգնում է հիվանդությունների ժամանակ իջեցնել մարմնի ջերմաստիճանը։
  13. Թեթևացնում է հարբուխային հիվանդությունները, բրոնխիտը և ասթման։
  14. Հանում է հազը։
  15. Հեռացնում է տենդը։
  16. Ունի ջերմիջեցնող հատկություններ։
  17. Մեծացնում է քրտնարտադրությունը։
  18. Արագացնում է արյան կոագուլացման պրոցեսը։
  19. Կանխարգելում է արյան ավելորդ կորուստը։
  20. Ազատում է օրգանիզմը տոքսիններից։
  21. Արյդունավետ պայքարում է միջատների դեմ։
  22. Հանում է նյարդային բորբոքումները։
  23. Թեթևացնում է նախանշանները, որոնք կապված են դեպրեսիայի, անհանգստությունների և խուճապային հարձակումների հետ։
  24. Օգտագործվում է սնկային և բակտերիալ ինֆեկցիաների պրոֆիլակտիկայի և բուժման համար։
  25. Հանգստացնում է ֆիզիկական վիճակը։
  26. Հանում է կատաղության և հիասթափության վիճակը։
Լեմոնգրասսի եթերայուղի կոսմետիկ ազդեցությունները․

Եթերայուղ «Լեմոնգրասս»

  1. Հանում է այտուցները։
  2. Նվազեցնում է ակնեն, էկզեմաները, մաշկի գրգռվածությունը։
  3. Օգնում է ազատվել սև կետիկներից։
  4. Նվազեցնում է ծակոտիներից։
  5. Մաքրում է ճարպոտ մաշկը։
  6. Ձգում է կախված մաշկը։
  7. Օգնում է ազատվել ցելյուլիտից։
  8. Մազերին տալիս է առողջ փայլ։
  9. Ամրեցնում է մազային ֆոլլիկուլները։
  10. Պայքարում է մազերի անկման դեմ։
  11. Խթանում է մազերի աճը։
  12. Հանգստացնում է գլխամաշկի չոր քորը։
  13. Օգտագործվում է չոր և յուղոտ գլխամաշկի համար։
  14. Ունի դեզոդորացնող էֆֆեկտ։
  15. Կանխարգելում է ավելցուկային քրտնարտադրությունը։
  16. Հանդիսանում է ոտերի թարմեցնող հրաշալի միջոց։
Լեմոնգրասսի եթերայուղի ներքին օգտագործման եղանակները։

Եթերայուղ «Լեմոնգրասս»
Լեմոնգրասսի եթերայուղը չի կարելի է օգտագործել ներքին նպատակներով։

Լեմոնգրասսի եթերայուղի արտաքին օգտագորխման եղանակները։

Լեմոնգրասսի եթերայուղը օգտագործում են մերսումներում, վաննաներում, ինգալյացիաներում, արոմալամպերում և արոմակուլոններում։

Մերսումը օգնում է ինֆեկցիաների, տարբեր տեսակի ցավերի և հարբուխային հիվանդությունների ժամանակ։ Անհրաժեշտ է խառնել 3-4 կաթիլ լեմոնգրասսի եթերայուղը 10մլ կոսմետիկ յուղի հետ (ժոժոբա, ավոկադո, դեղձի և այլն)։

Վերին շնչառական ուղիների հիվանդությունների, ասթմաների, հազերի, բրոնխիտի և մաշկային և սնկային հիվանդությունների ժամանակ օգնում են արոմատիկ լոգանքները։ Անհրաժեշտ է 3-4 կաթիլ եթերայուղը խառնել 10մլ էմուլգատորի հետ՝ լոգանքի աղեր, հեղուկ օճառ, սերուցք և աղ։

Ինգալյացիաները հանում են հարբուխային հիվանդությունները։ Դրա համար անհրաժեշտ է 1-2 կաթիլ եթերայուղը խառնել մեկ բաժակ տաք ջրի հետ և կատարել պրոցեդուրան 4-6 րոպե։

Օդի արոմատիզացիայի համար, ընդհանուր ինքնազգացողության և տրամադրության բարձրացման համար ավելացրեք արոմալամպի մեջ 2-4 կաթիլ 15մ2 տարածքի համար։ Կարելի է ավելացնել 1-2 կաթիլ նաև արոմակուլոնի մեջ։

Կոսմետիկ միջոցների հարստացման համար անհրաժեշտ է ավելացնել 15 մլ հիմքի մեջ (կրեմեր, շամպուններ, լասյոններ և այլն) 2-4 կաթիլ լեմոնգրասսի եթերայուղ։
Եթերայուղ «Լեմոնգրասս»

Այլ կիրառման եղանակներ։

Լեմոնգրասսի եթերայուղը օգտագործվում է որպես բուրավետիչ օծանելիքներում, օճառներում, օդի թարմացնող միջոցներում, լվացող միջոցներում և տնտեսական քիմիայում։

Լեմոնգրասսի եթերայուղը ավելացնում են սուպերի, ձկնային և մսային ուտեստների, թխվածքների, գառնիրների, կարրիի և ոչ ալկոհոլային խմիչքների մեջ։ Աֆրիկայում այն հաճախ օգտագործվում թեյի տեսքով։ Թարմ վիճակում լեմոնգրասսը կիրառվում է ասիական երկրներում սնունդների մեջ՝ մասնավորապես թայլանդական խոհանոցում։

Լեմոնգրասսի եթերայուղը հանդիսանում է մեծ քանակությամբ բժշկական միջոցների բաղադրիչ մասը։

Լեմոնգրասսը հաճախ մշակվում է որպես դեկորատիվ բույս։

Հակացուցումներ

Անհրաժեշտ է ստուգել լեմոնգրասսի եթերայուղի բույրը անհատական անհանդուրժողականության նպատակով։ Չի կարելի օգտագործել  12 տարեկանից փոքր երեխաներին։ Արտաքին օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել զգուշություն և կատարել տեղային նմուշառում։ Չի առաջարկվում օգտագործել հղիներին և կերակրող մայրերին։

Պահպանել չոր և զով վայրում, հերմետիկ փակ տարայի մեջ՝ երեխաներին անհասանելի վայրում։ Պաշտպանել արևի ուղղակի ճառագայթներից։ Ցանկալի է պահել սառնարանի թևիկի վրա։

Այլ եթերայուղեր կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

 

Հավելյալ տեղեկատվություն

Ծավալ

10մլ, 100մլ, 250մլ, 500մլ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։