Նկարագրություն
Պարաֆին Պ-2 – առավելագույն ածխաջրերի (ալկանների) ոսկանման խառնուրդ՝ մեծամասնությամբ բաղադրության նորմալ կառուցվածքով:
Պարաֆինը ստանում են նավթի վերամշակման ժամանակ: Այն չունի հոտ և համ, սակայն, շատ լավ պահպանում է ջերմությունը: Վերջինիս շնորհիվ պարաֆինոթերապիան թույլ է տալիս հանել շատ հիվանդությունների սիմպտոմները:
Նույնիսկ մինչև 70°C տաքացնելու դեպքում պարաֆինը չի կարողանում վառել մաշկը, քանի որ իր տաքությունը տալիս է դանդաղ և հավասարաչափ:
Հաճախ պարաֆինոթերապիան օգտագործվում է կոսմետոլոգիայում․ դեմքի համար հատուկ դիմակների օգնությամբ կարելի է ազատվել կնճիռներից և ձգել կոնտուրը, համանման պատրաստուքների միջոցով ձեռքերի և ոտքերի համար կարելի է հանել հոգնածությունը և լարվածությունը:
Ինչպես մի շարք բուժման եղանակները, այնպես էլ պարաֆինոթերապիայի պրոցեդուրան տիրապետում է մի շարք առավելություններ․
- Պարբերաբար կատարելով պարաֆինոթերապիայի վաննաներ՝ կարելի է ձերբազատվել մաշկի ճաքերից, չորությունից և կեղևազատումներից, ինչպես նաև երիտասարդանալ:
- Պարաֆինը թույլ է տալիս արագ ազատվել ցավային զգացումներից, որոշ դեպքերում գործում է ավելի արդյունավետ, քան որոշ դեղամիջոցներ:
- Մեծ քանակությամբ բժիշկներ խորհուրդ են տալիս իրենց հիվանդներին պարաֆինաբուժությունը, քանի որ այս եղանակի արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է:
- Հեղուկ պարաֆինը հրաշալի կերպով խոնավեցնում է մաշկը և թույլ է տալիս արագ ձերբազատվել կեղևազատումից: Բացի դա, այս միջոցի ազդեցության ներքո լավանում է արյան շրջանառությունը, դուրս են բերվում շլակերը և տոքսինները:
Պետք է հաշվի առնել, որ պարաֆինոթերապիան ոչ թե հիմնական, այլ հավելյալ բուժում է: Դրա միջոցով հանում են միայն սիմպտոմները, այլ ոչ թե հիվանդության պատճառները:
Պարաֆինը լուծվում է միներալ յուղերում և օրգանական լուծիչներում: Չի լուծվում սպիրտում և ջրում:
Հալման ջերմաստիճանը՝ 45-60°C:
Պարաֆին Պ-2 օգտագործում են․
- Մոմերի արտադրությունում,
- Պարաֆինոտերապիայի ժամանակ,
- Ֆլորենցյան սաշեներ պատրաստելիս:Պարաֆին Պ-2
Պարաֆինը մոմերի համար:
Պարաֆինից պատրաստում են դեկորատիվ մոմեր տնային պայմաններում՝ խառնելով այն ցերեզինի և ստեարինի հետ, որոնք տալիս են մոմերին սպիտակություն և փափկություն, ինչպես նաև ավելացվում է ոսկ: Վերջինս հաճախ ավելացվում է դեկորատիվ և տնտեսական մոմերի արտադրման ժամանակ:
Ինչպես պատրաստել մոմեր․ Վերցնում ենք 70% պարաֆին և 30% ցերեզին: Ցերեզինը ավելացվում է, որպեսզի մոմերը չհոսեն, քանի որ այս նյութը ունի ավելի մեծ հալման ջերմաստիճան, քան պարաֆինը: Եթե պարաֆինից մոմերի արտադրամն ժամանակ ավելացնենք գունանյութեր և եթերայուղեր կամ հատուկ հոտավորիչների նախատեսված մոմերի համար, ապա կստացվի հրաշալի դեկորատիվ մոմեր:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն