Նկարագրություն
Պրոպիլեն գլիկոլ USP ` իրենից ներկայացնում է օրգանական միացություն առանց գույնի, թափանցիկ և մածուցիկ: Գրեթե առանց հոտի, թեթև արտահայտված քաղցր համով: Ժամանակակից քիմիայում կիրառում են դրա հոմանիշները՝ α պրոպիլեն գլիկոլ, 1,2-պրոպանդիոլ, 1,2 – դիօքսիպրոպան, պրոպան – 1,2- դիոլ:
Ավելի պարզ ասած՝ այս նյութը ստանում են նավթամթերքներից՝ սուբլիմանացիայի մեթոդի կիրառմամբ, մաքրման և ապրոբացիայի մեթոդներով: Այն համադրելի է կենդանական ծագման բջիջներին հետ:
Ունի կիրառման խոշոր սպեկտր: Առաջին հերթին առանց դրա չի կարող գործել սննդային արդյունաբերությունը և կոսմետիկ միջոցների ոլորտը:
Տվյալ պահին այն ակտիվորեն կիրառվում է հետևյալ արտադրություններում․
- Դեղամիջոցներ (ներարկվող և բերանով ընդունվող դեղամիջոցներ՝ Դիազեպամ և Լորազեպամ):
- Պարենային ապրանքներում որպես E1520 հավելում (դիսպերգիրացնող, փափկեցնող և խոնավություն պահպանող ագենտ, սննդային պրոդուկտների կոնսերվանտ, լուծիչ), ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլացված խմիչքներում, էներգետիկ խմիչքներում, թխվածքաբլիթներում, բիսկվիթային ռուլետներում, կոնֆետներում և այլ հրուշակեղենային ապրանքերում:
- Թռչնի մսի թրջման ժամանակ, ավելի հազվագյուտ մրգերի և հատապտուղների ժամանակ՝ քաշը ավելացնելու նպատակով:
- Ծխախոտային արտադրությունում:
- Կենդանիների կերեր:
- Էլեկտրոնային ծխախոտների հեղուկներ:
- Կոսմետիկայում (Պրոպիլեն Գլիկոլ USP հրաշալի կերպով պահում է խոնավությունը և փափկեցնում է), անձնական հիգիենայի միջոցներում, էլիքսիրներում և մարմնի լասյոններում, էմուլսիաներում, մածուկներում, շամպուններում, կրեմերում և շրթներկերում:
- Սննդային գունանյութերում և հոտավորիչներում, որոնք օգտագործվում են պարենային ապրանքների արտադրման ժամանակ:
- Պլաստմասսաներում:
- Որպես հովացուցիչ և լուծիչ միջոց:
- Բնակելի տներում և հասարական նշանակության շենքերում ջեռուցման, օդափոխանակության և հովացման համակարգերում:
- Սննդային արդյունաբերությունում հովացման համակարգերում և այլ թերմոփոխանակման սարքավորումներում:
Բարձր աբսորբացման և լուծման հատկությունների շնորհիվ օգտագործվում է բույսերի էկստրակցիայի ժամանակ:
Արդյունավետ փափկեցնում է մաշկը, հեշտացնում է մազերի սանրման հնարավորությունը: Պահում է խոնավությունը և հանդիսանում է օգտակար նյութերի միջնորդ, մաշկի վրա թողնում է թեթև սառեցման ազդեցություն: Տիրապետում է կոնսերվացման և բակտերիցիդ հատկությունների:
Թույլ է տալիս արդյունավետ կերպով փոխարինել սպիրտը գլիցերային օճառի պատրաստման ժամանակ: Տալիս է հրաշալի թափանցիկություն, հաճելի զգացումներ օգտագործման ժամանակ: Նման օճառը, ի տարբերություն սպիրտով օճառի, չի չորացնում մաշկը և տիրապետում է լավ փրփրարտադրության:
Ներմուծման տոկոս՝ 1-15%, «զրոյից» գլիցերինային օճառների համար մինչև 45%:
Պահել չոր, սենյակային ջերմաստիճանային պայմաններում: Թույլ չտալ արևի ճառագայթների ուղղակի ազդեցություն:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն