Հրաշագործ Մարգոզայի կամ Նիմ յուղը:

Հրաշագործ Մարգոզայի կամ Նիմ յուղը:

Նիմը կամ Մարգոզան Հնդկաստանում ամենահայտնի բուժիչ հատկություններով օժտված ծառն է: Ծառի տերևները օգտագործվում են դեղագործական նպատակներով: Բույսը իր կազմի մեջ ներառում է ավելի քան 140 օգտակար բաղադրիչ, դրանով էլ բացատրվում է նրա յուրահատուկ բուժական հատկությունները: Այն ունի կիրառման լայն շրջանակ: Արդյունավետորեն պայքարում է ինչպես վնասատուների, այնպես էլ տարբեր հիվանդությունների դեմ:

Կարոտինոիդները, որոնք առկա են բույսի բաղադրիչների մեջ, հանդես են գալիս որպես հակաօքսիդիչ միացություններ, օգնում են պաշտպանել մաշկը տարբեր վնասակար ազդեցություններից: Ճարպային թթուների և վիտամին E-ի բարձր պարունակության շնորհիվ,յուղը արագ թափանցում է մաշկի արտաքին շերտերը, և վերականգնում չոր ու վնասված մաշկը՝ թողնելով բարենպաստ ազդեցություն:

Նիմի հիմնական օգտակար հատկություններից մեկը նաև այն է, որ այն մաքրում է մարմինը տոքսիններից: Յուղը հարթեցնում է կնճիռները, խթանում կոլագենի արտադրությունը, վերացնում է մաշկի չորությունը, նվազեցնում էկզեման և ակնեն:

Մաքրում է մաշկը բակտերիաներից, նվազեցնում է բորբոքվածությունն ու կարմրությունը: Յուղի մեջ առկա ճարպաթթուները կանխում և նպաստում են բշտերի արագ բուժվելուն: Յուղը կարող եք օգտագործել դեմքի համար նախատեսված դիմակների կիրառման մեջ, քանի որ այն մաքրում է մաշկը աղտոտվածությունից, և նեղացնում ծակոտիները:

Կանոնավոր օգտագործման դեպքում այն նվազեցնում է գլխամաշկի գրգռվածությունն ու չորությունը, ինչպես նաև օգնում է դիմակայել սնկային և բակտերիալ ինֆեկցիաներին, որոնք հաճախ թեփի առաջացման պատճառ են հանդիսանում: Բացի այդ, յուղը օգնում է վերականգնել գլխամաշկի բնական ph մակարդակը, որը կարևոր դեր է խաղում, թեփի դեմ պայքարում: Բարելավում է լնդերի առողջությունը:

Յուղը ունի բնական հակաբակտերիալ հատկություններ, որոնք գերազանց օգնում են լնդերի արյունահոսության ժամանակ, և կանխում են դրանց բորբոքումը (գինգիվիտ): Կարող եք խառնել 1-2 յուղի կաթիլ բազային յուղի հե` ինչպիսիք է օրինակ կոկոսը, և այդ խառնուրդով մաքրել ատամները: Այն կամրացնի լնդերը , ինչպես նաև բարենպաստ ազդեցություն կթողնի բերանի խոռոչի վրա: Յուղը արդյունավետ է նաև միջատների և մոծակների խայթոցների դեմ պայքարում: Յուղը կիրառվում է նաև բորբոքային հիվանդությունների, մրսածության, տենդերի, մալարիայի ժամանակ:

Կանխարգելիչ միջոց է հոդերի, մկանների ցավերի, ռևմատիզմի, արթրիտների, կապանների ձգման, ականջի ցավերի դեպքում: Նիմ յուղը բուժում է նաև շների, կատուների մոտ առկա մաշկաբորբը (դերմատիտ): Պայքարում է մակաբուծական վարակների, ինչպես նաև տիզերի, աղիքային մակաբույծների և բլոխերի դեմ:

Հակացուցումները: Նիմը աներևակայելի հզոր յուղ է, այդ պատճառով հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ, այնպես որ, նախքան օգտագործումը յուղը մի փոքր քանակությամբ փորձել դաստակի վրա , և թողնել 20 րոպե: Եթե չեն առաջացել գրգռվածություն ու կարմրություն, ապա կարող եք հանգիստ օգտագործել:

Նյութի հեղինակ՝ Աննա Սեմերջյան

Յուղի գներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորև նշված հղումով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բաժանորդագրվեք մեր էլ–հաղորդագրություններին

Միացեք մեզ և պարբերաբար ստացեք առաջարկություններ և զեղչեր

Հասցե

ք․ Երևան, Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․

Whatsapp կապ մեզ

+(374)77-277-130

[email protected]

Շուտով․․․

“Lab of Soap”– կոսմետիկ միջոցներ արտադրելու համար անհրաժեշտ բաղադրիչների մասնագիտացված խանութ

Մեր Վճարային գործընկերներ

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 LabofSoap
Կայքը պատրաստել և սպասարկում է LOB International

error: Բովանդակությունը պաշտպանված է !!
X
Ավելացնել զամբյուղ