Լավանդայի՝ նարդոս եթերայուղը ունի հակաբակտերյալ հատկություն: Այն օգտագործվում է տարբեր մաշկային հիվանդությունների բուժման նպատակով: Եթերայուղը սովորաբար օգտագործվում է վերքերի, կտրվածքների, այրվածքների և արեւային այրվածքների բուժման գործընթացն արագացնելու նպատակով : Այս յուղը վերացնում է կարմրությունը, ուռուցքը, թեփը, գրգռվածությունը, բորբոքումը:
✅Նարդոսի թուրմը իդեալական է վնասված կամ գերզգայուն մաշկի հատուկ խնամքի համար:
Լավանդայի յուղը բուժում է բորբոքային ցանը, խոչընդոտում բակտերիաների աճը, միաժամանակ կարգավորում ճարպագեղձերի աշխատանքը:
Կանոնավոր կիրառման դեպքում կանխում է սպիների, պիգմենտային բծերի առաջացումը: Բացի այդ, նարդոսի յուղը հիանալի միջոց է մազերի խնդիրների լուծման համար, մասնավորապես օգտակար է վնասված կառուցվածքի, մազաթափության, թեփի եւ փխրունության դեպքում:
Հակացուցումները՝
Հղիները և կերակրող մայրերը պետք է խուսափեն օգտագործել լավանդայի (նարդոսի) յուղ , ինչպես նաև բազմաթիվ այլ Եթերային յուղեր: Բացի այդ, նարդոսի յուղը խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով հիվանդներինՙ կամ տվյալ պահին որևէ դեղահաբ օգտագործող մարդկանց: Նաև այն հակացուցված է զգայուն մաշկ ունեցողներին: Այն կարող է առաջացնել տարբեր ալերգիկ ռեակցիաներ: Հաճախակի կամ չափից շատ օգտագործման դեպքում լավանդայի եթերայուղը կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և գլխացավ: Եվ, թերևս, ամենակարևորը, նարդոսի յուղը երբեք չպետք է ներթափանցի օրգանիզմ: Այն միայն կիրառվում է արտաքին օգտագործման կամ արոմաթերապիայի նպատակով:
Նյութի հեղինակ՝ Աննա Սեմերջյան