Մասուրի յուղի մասին

Մասուրի յուղի մասին

Մասուրի յուղը համարվում է դեմքի մաշկի համար ամենաարդյունավետ յուղը, այն վերականգնում է մաշկի փայլը, կանխում մաշկի ծերացումը և հզոր վերականգնող ազդեցություն է թողնում: Մասուրի յուղը բնական A վիտամինի աղբյուր է, որը երիտասարդության և մաշկի առողջության համար պայքարի հիմնական բաղադրիչներից մեկն է:

Մասուրի յուղը չունի յուղերի աշխարհում 100% անալոգներ, քանի որ քչերից մեկն է պարունակում տրենտոին(վիտամին Ա ) կամ տրանս-ռետինաթթու: Կոսմետոլոգիայում այս բաղադրիչն ունի կիրառման լայն սպեկտր ‘ սկսած բշտիկների դեմ պայքարից, վերջացրած տարիքային մաշկի առաձնահատկություններից:

✅Օգնում է ավելի արագ բուժել մաշկի ցանկացած վնասվածք, այդ թվում՝ A խմբի վիտամինների անբավարարությունը և կանխում է էկզեմայի, բերանի անկյունների ճաքերի ու բշտերի առաջացումը և այլն:

✅Օգնում է պայքարել բշտերի, բորբոքումների և այլ բորբոքային դրսևորումների դեմ՝ կայունացնելով ավելցուկային ճարպի արտադրությունը, և օգնում է ավելի արագ մաքրել մաշկը բորբոքումներից:

✅Վերականգնում է մաշկի լիպիդային պատնեշը, և թույլ է տալիս ավելի հեշտ դիմակայել արտաքին բացասական ազդեցություններին, ինչպիսիք են՝ սառը օդը, քամին և նույնիսկ ծանր մետաղները, որոնք այս կամ այն կերպ առկա կարող են լինել ցանկացած քաղաքի օդային թաղանթում:

✅Լուծում է ջրազրկված մաշկի խնդիրը, իսկ ջրազրկված մաշկը հանգեցնում է մաշկի առաձգականության կորուստի, թեփի և գրգռվածության (որը հանդիպում է ցանկացած տեսակի մաշկի մոտ, այդ թվում՝ յուղոտ):

✅Բարելավում է դեմքի գույնը:

✅Խթանում է մաշկի առաձգականությունը:

✅Այն ցուցված է նույնիսկ ռոզացեայի, կուպերոզի մաշկի դեպքում, քանի որ ամրացնում է անոթների պատերը.

✅Արդյունավետ է հիպերպիգմենտացիայի դեմ պայքարում:

✅ Հավասարեցնում է մաշկի երանգը , մաշկի վրա թողնելով մեղմ հանգստացնող ազդեցություն:

✅Գլխամաշկի խնդիրների դեպքում՝ թեփ, քոր, բորբոքումներ և մազերի բարձր յուղայնություն :

✅Մասուրի յուղը օգտագործվում է ոչ միայն իմ թվարկած մաշկի կոսմետիկ խնդիրների դեպքում, այլև մաշկի այնպիսի լուրջ հիվանդությունների բուժման նպատակով, ինչպիսիք են՝ դերմատիտը, սպիները, փսորիազը և էկզեման: Անպայման խորհրդակցել բժշկի հետ տվյալ նպատակով օգտագործելուց առաջ:

Հակացուցումները՝ Անհատական ալերգիկ ռեակցիաներ և անհանդուրժողականություն: Ալերգիկ ռեակցիա ունենալը նույն վիտամին A-ի կամ C-ի դեպքում: Շնորհիվ վիտամին A և C-ի բարձր կոնցենտրացիայի, մասուրի յուղ չպետք է օգտագործել փողոց դուրս գալուց առաջ, հատկապես ակտիվ արևի ճառագայթների ժամանակ, հակառակ դեպքում սպիտակեցման և ծերացման դեմ պայքարի փոխարեն կարող եք ստանալ հիպերպիգմենտացիայի: Մասուրի յուղը պետք է օգտագործել միայն գիշերը, խուսափելով աչքերի շուրջ գտնվող մաշկի հատվածից:

Նյութի հեղինակ՝ Աննա Սեմերջյան Յուղի գներին և մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով ստորև նշված հղումով:  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բաժանորդագրվեք մեր էլ–հաղորդագրություններին

Միացեք մեզ և պարբերաբար ստացեք առաջարկություններ և զեղչեր

Հասցե

ք․ Երևան, Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․

Whatsapp կապ մեզ

+(374)77-277-130

[email protected]

Շուտով․․․

“Lab of Soap”– կոսմետիկ միջոցներ արտադրելու համար անհրաժեշտ բաղադրիչների մասնագիտացված խանութ

Մեր Վճարային գործընկերներ

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2024 LabofSoap
Կայքը պատրաստել և սպասարկում է LOB International

error: Բովանդակությունը պաշտպանված է !!
X
Ավելացնել զամբյուղ