Գուար մաստիկ (ГУАРОВАЯ КАМЕДЬ)

1200 AMD15000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Գուար մաստիկ: Սա E412 հավելումն է, որը կիրառվում է սննդային արդյունաբերությունում որպես կարգավորիչ, խտացուցիչ: Ինչպես նաև որպես նյութ, որը պրոդուկտին տալիս է մածուցիկություն:

Գուար մաստիկը արտադրվում է Գուար բույսի սերմերից: Ըստ բնույթի, մաստիկը դա ծառի սոսիձն է, որը ստացվում է ծառի վնասված կեղևից:  Գուար մաստիկի երկրորդ տարածված անվանումն է «Գուարան», որը շատ հաճախ կարելի է նկատել սննդային պրոդուկտների պիտակների վրա: Բաղադրությունով գուարը նման է Կարոբ ծառի մաստիկին (Е410 հավելում), բայց գերազանցում է դրան իր հատկություններով: Գուար մաստիկը լավ լուծվում է ջրում, այն էլաստիկ է և ամուր, դիմանում է սառեցմանը և հակասառեցմանը:

Առավել հաճախ գուար մաստիկը օգտագործվում  է պաղպաղակների և թխվածքների ատրադրությունում, որոնք մատուցվում են սառը վիճակում: Այս հավելումը նպաստում է սառույցի բյուրեղացման գործընթացի դանդաղեցմանը: Որպես կարգավորիչ մաստիկը օգտագործվում է մսային պրոդուկտների, կաթնային պրոդուկտների, պանիրների, ժելեների, ջեմերի և տոպինգների արտադրությունում: Որպես ալյուրի լավացնող հատկություն մաստիկը օգտագործվում է հացաբուլկեղենի արտադրության ժամանակ: Որպես պրոդուկտների բաղադրիչների միմյանց կպչունությունը ապահովող՝  գուարանը օգտագործում են յուղերի և ճարպերի արտադրությունում: Մաստիկը ավելացնում են սոուսների, կետչուպների մեջ՝ դրանց տալով խիտ կոնսիստենցիա: Հաճախ արտադրողները օգտագործում են գուար մաստիկը կարոբի մաստիկի հետ, ագառի, մեթիլցելյուլոզայի, կառռագանինի, պեկտինի և այլ նյութերի հետ՝ լավացնելով պրոդուկտի կառուցվածքը։ Դրանք ուժեղացնում են մեկը մյուսի ազդեցությունը:

Գուար մաստիկի կիրառումը սննդային արդյունաբերությունում թույլատրված է գրեթե բոլոր երկներում:

Քիմիական տեսանկյունից գուար մաստիկը հանդիսանում է գալակտոմաննան՝ իրեն բնորոշ մակրոմոլեկուլյար կառուցվածքով: Գուարի մակրոմոլեկուլյար կառուցվածքը հանդիսանում է սֆերոկոլլոիդների և գծային հիդրոկոլլոիդների միջինը։

Գուար մաստիկը հրաշալի բուսական պրոդուկտ է կոսմետիկ արդյունաբերությունում օգտագործելու համար:

Գուար մաստիկի առանձնահատկություններն են․
  1. Մածուցիկության բարձրացում,
  2. Սառը պրոցեսի հնարավորություն,
  3. Լուծիչների նկատմամբ կայուն է,
  4. Թաղանթաձևավորիչ,
  5. Պաշտպանիչ կոլլոիդ կայուն pH-ի փոփոխությունների նկատմամբ,
  6. Բուսական ծագում,
  7. Անվտանգ և մատչելի:Գուար մաստիկ
Էմուլսիաներում գուար մաստիկը օգտագործվում է հետևյալների համար․
  1. Պրոդուկտի մեջ շերտավորման կանխում:
  2. Էմուլսիայի կայունության բարձրացում:
  3. Սիներեզիսից պաշտպանություն:
  4. Ջրի կորստի կանխում:
  5. Կիրառում որպես պաշտպանիչ կոլլոիդ:
  6. Սառեցման և հալեցման պրոցեսում կայունացնում է էմուլսիան:
  7. Լասյոններում այն հավելյալ ապահովում է ծորունությունը և քսելուց հետո հաճելի զգացումը:
  8. Աերոզոլ խառնուրդներում մաստիկը փոքրացնում է փչվող ամպիկի միգրացիան:

Այս մաստիկի իներտությունը և համադրելի բնավորությունը այլ ՄԱՆ-երի հետ դարձնում է հնարավոր դրա կիրառումը շամպուններում և լվացող միջոցներում: Մազերի ներկերը պարունակում են գուար մաստիկ՝ խտացման նպատակով: Գուար մաստիկը կարող է կիրառվել դեմքի համար չոր դիմակներ արտադրելու համար:Գուար մաստիկ

Գուար մաստիկը օգտագործվում է ատամի մածուկներում՝ տարայից դուրս գալու հատկությունները լավացնելու նպատակով: Սափրվելու միջոցներում կիրառվում է նույն նպատակով, բացի դա, կարգավորում է համակարգը, լավացնում է սողունությունը և մաշկի վրա զգացումը օգտագործելուց հետո:

Վերջնական մածուցիկությունը կախված է կոնցետրացիայից, pH-ից, ջերմաստիճանից և այլ նյութերի առկայությունից: Գուար մաստիկի առավել հետաքրքիր հատկությունն է համարվում դրա կայունությունը pH-ի լայն սպեկտրում, որը ապահովում է դրա ոչ իոնային բնույթը: Սական, pH-ի էքստրեմալ ցուցանիշների ժամանակ, ինչպիսիք են 4-ից ցածր և 10.5-ից բարձր՝ բերում են մածուցիկության անկման՝ պայմանավորված սպիտակուցների քայքայմամբ: Այնուամենայնիվ, համարվում է, որ գուար մաստիկը կարող է կիրառվել pH-ի 1-10 ցուցանիշների դեպքում: Ջերմաստիճանի բարձրացումը հանգում է նրան, որ ջրի մոլեկուլները կորցնում են իրենց դիրքը գուար մաստիկի մոլեկուլների շուրջը, որը բերում է մածուցիկության անկման: Հիդրոտացման լավագույն ջերմաստիճան է համարվում 25-40*C:Գուար մաստիկ

pH-ի բարձր կամ ցածր ցուցանիշների դեպքում գուար մաստիկի կիրառումը առաջարկվում է հիդրոտացնել սկզբից ջրում՝ pH-ի 8-9 ցուցանիշների պայմաններում: Այնուհետև pH-ի ցուցանիշը կարգավորել մինչ ցանկալի մակարդակը: pH-ի 4-ից ցածր և 10-ից բարձր ցուցանիշների դեպքում հիդրատացման պրոցեսը կլինի առավել դանդաղ:

Գուար մաստիկը խառնուրդում 1%-ից ավել կոնցետրացիայի դեպքում շատ տիքսատրոպ է:

Առանձնահատկություններ․
  1. Լուծվում է տաք և սառը ջրում,
  2. Ջրի մածուցիկության բարձրացման ուժեղ հնարավորություններ,
  3. Հրաշալի խտացուցիչ, էմուլգատոր և կայունացնող,
  4. Թաղանթ ստեղծող,
  5. Ոչ իոնային բնույթ, ապահովում է բարձր մածուցիկություն pH-ի լայն սպեկտրում,
  6. Համատեղելի է մեծ քանակության օրգանական և ոչ օրգանական նյութերի հետ,
  7. Այլ մաստիկների և օսլաների հետ լավ սիներգիա:

Առաջարկվող ներմուծման տոկոս՝ 0.1-1% և ավելի:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

50գ, 100գ, 500գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։