Կոֆեին բնական

800 AMD3000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Կոֆեին բնական՝ ալկալոիդ, որը խթանում է նեռվային համակարգը և մետաբոլիզմը: Բնական կոֆեինը պարունակվում է սուրճի հատիկներում, թեյի տերևներում, կակաոյի պտուղներում, մատեյում և այլն: Կոֆեինը ստանում են նաև թեյի ծառի տերևներից և կոֆեի հատիկներից:

Լուծվում է ջրում՝ ավելի հեշտ տաք ջրում, շատ դժվար սպիրտում:

Կոֆեինի քանակական պարունակություն՝ ոչ պակաս քան 98.5%:

Խոնավորություն՝ ոչ ավել քան 1.5%:

Կոֆեինի հիմնական առանձնահատկությունները․

  1. Խթանիչ (բարձրացնում է ֆիզիկական և մտավոր ակտիվությունը),
  2. Միզամուղ,
  3. Ձգող,
  4. Տոնուսավորող,
  5. Հակաօքսիդանտ,
  6. Կծկող,
  7. Դեզոդորանտ,
  8. Ճարպ այրող,
  9. Վերականգնող (կարգավորում է մաշկի ջրային լիպիդային հավասարակշռությունը):

Կոֆեինը բարձրացնում է զարկերակային ճնշումը, արագացնում է մարսողականությունը և ակտիվացնում է բջջային նյութափոխանակությունը, հանում է հոգնածությունը և բարձրացնում է տրամադրութունը, լավացնում է հիշողությունը և կարգավորում է ստամոսք-աղիքային համակարգը:

Կոֆեինը լայնորեն կիրառվում է էներգետիկ խմիչքների, սպորտսմենների սննդի, ակտիվ հավելումների արտադրության ժամանակ:

Ուժեղացնում է մաշկի արյան շրջանառությունը, օգնում է պայքարել մաշկի տակի նստվածքների հետ:

Կոֆեինը հանդիսանում է բնական, բուսական խթանիչ: Դրա օգտագործումը բարձրացնում է դիմացկությունը ֆիզիկական պարապմունքների ժամանակ և օգնում է (կարելի է ասել ստիպում է) օրգանիզմին այրել ճարպային նստվածքները:

Ի շնորհիվ իր բուժական հատկություններին՝ կոֆեինը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում է մարդու մոտ ֆիզիկական ակտիվությունը և մեծացնում է էներգիան, ինչպես նաև ընդհանուր առմամբ բարձրացնում է տրամադրությունը: Կոֆեինը հանդիսանում է մեծ քանակության դեղամիջոցների բաղադրիչ:

Կոֆեինը կոսմետիկ միջոցների արտադրությունում օգտագործվում է հետևյալներում․
  1. Կրեմեր, պիլինգներ, սկռաբեր, լասյոններ և այլն,
  2. Հակացելյուլիտային կոսմետիկա,
  3. Արևայրուքի միջոցներ,
  4. Դիմակների պատրաստում,
  5. Մարմնի փաթաթում,
  6. Բնական օճառ և այլն: Կոֆեին բնական

Կոֆեինի ազդեցությունը մազերի վրա․ արագացնում և խթանում է աճը, պայքարում է դրանց անկման դեմ, ուժեղացնում է արյան շրջանառությունը:

Կոֆեինի ազդեցությունը մաշկի վրա․ Տոնուսավորում է մաշկը, բարձրացնում է դրա ձգությունը և ճկունությունը, ձգում է դերման:

Կոֆեինը շատ հաճախ օգտագործվում է ցելյուլիտի դեմ պայքարում, օգնում է մարմնի ձևավորման գործընթացում, բաժանում է ճարպային նստվածքները, հարթեցնում է կնճիռները, լավացնում է դիմագծերը:

Հեռացնում է կապտուկները և այտուցները:

Առաջարկվող ներմուծման տոկոս.

Աչքերի շուրջ մաշկի խնամքի միջոցներ՝ 0.5-1%,

Հակացելյուլիտային միջոցներ՝ 3-7%,

Դեմքի կոսմետիկա՝ 1-3%,

Մազերի խնամքի միջոցներ՝ 1-4%:

Ներմուծել ջրային ֆազայի մեջ(գոլ ջրում):

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

10գ, 50գ, 100գ, 500գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։