Նկարագրություն
Ալոե վեռա գել 10:1 – հաճախ օգտագործվում է որպես բնական բուժիչ միջոց։ Բույսերը, որոնցից այն պատրաստված է, հաճախ կարելի է հանդիպել Աֆրիկայի, Հնդկաստանի, ինչպես նաև Մեքսիկայի չոր շրջաններում։
Ստացման եղանակը։
Ալոե վեռայի հյութը ստանում են հյուսիս–աֆրիկյան բույսի(Aloe Barbadensis) տերևների սառը մամլման արդյունքում ։ Ստացված հյութում Բիոլոգիապես Ակտիվ Նյութերը(ԲԱՆ) կազմում են միայն 1%-ը, իսկ մնացած 99%-ը ջուր է։ Գոլորշիացման միջոցով նվազեցնում են ջրի քանակը և տաս անգամ մեծացնում ԲԱՆ–երի քանակը։ Այդ իսկ պատճառով 10։1։ Չնայած, որ ֆիզիկական տեսքը հիշացնում է հյութ, սակայն, մոլեկուլյար ցանցի կառուցվածքը համապատասխանում է գելերին։ Այդ իսկ պատճառով էլ անվանում են Գել։ Այն պարունակում է ահռելի քանակությամբ սննդարար նյութեր, վիտամիններ և ամինաթթուններ։ Լավ խոնավեցնում է մաշկը։ Ալոեն որպես բուժիչ բույս հայտնի է մի քանի հազար տարի։ Ալոե վեռա գել
Ալոե–Վեռայում միաժամանակ պարունակվում է մի քանի օգտակար բաղադրիչներ(օրինակ պոլիսախարիդներ, լեցիտին և անտրախինոն)։ Ալոե Վեռայի հիմնական գաղտնիքը գտնվում է թափանցիկ հյութալի մասսայում, որը կոչվում է Ալոե Վեռա գել։ Ալոե Վեռայով բազմաթիվ կրեմերի օգտակար հատկությունների լայն սպեկտորը բացատրվում է գլխավոր բաղադրիչի յուրօրինակ բաղադրությամբ։ Ալոե Վեռան պարունակում է ալլանտոին՝ նյութ, որը ունի հզոր խոնավեցնող էֆֆեկտ։ Հիմնականում ալլանտոինի շնորհիվ է, որ Ալոե Վեռան այսօր գդել է լայն կիրառություն կոսմետիկայում։
Ալլանտոինն նաև անվանում են «տրանսպորտային միջոց», քանի որ, ներթափանցելով մաշկի խորը շերտեր, այն իր հետ առաքում է այլ բաղադրիչներ։ Այդ իսկ պատճառով Ալոե Վեռայի հիմքով կրեմերը մաշկում պահում են խոնավությունը և նպաստում են ռեգենեռացիային, ինչպես նաև օգնում են վերականգնել մաշկի բջիջների կառուցվածքը։Ալոե վեռա գել
Ալոե Վեռան օգտակար է․
- Բազմաթիվ մաշկային հիվանդություններից ազատման ժամանակ՝ ներառված կոսմետիկ անբավարարություններ,
- Գլխի մազածածկույթի շրջանի մաշկային խնդիրներից և այլ մաշկային խնդիրներից ազատման ժամանակ,
- Կարելի է օգտագործել վերքերի և այրվածքների բուժման ժամանակ,
- Մանր մաշկային ինֆեկցիաների, կիստաների ժամանակ,
- Օգտագործելով որպես խմիչք՝ բուժում է օրգանիզմը ամբողջությամբ, լինի դա շաքարային դիաբետ, ստամոքս աղիքային համակարգի հիվանդություններ, նվազեցնում է արյան մեջ խոլեստիրինի քանակը և այլն։
Օգտագործում են․
-
- Լայնորեն օգտագործվում է շամպունների, դիմակների, կրեմերի, գելերի արտադրության ժամանակ,
- Առավել արդյունավետ է արևից պաշտպանող միջոցներում՝ արևայրուքից առաջ և հետո լասյոններ և կրեմեր,
- Սափրվելուց հետո միջոցներ,
- Մանկական կոսմետիկա,
- Հակատարիքային միջոցներ, թորշնած և չորացած մաշկի խնամքի միջոցներ։
Ալոե վեռա գել
Համապատասխանում է ցանկացած տեսակի մաշկին, այդ թվում զգայուն։
Ներմուծման տոկոս՝ 3%-ից սկսած ջրային ֆազայի կամ պատրաստի պրոդուկտի մեջ։
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն