Ստեարինաթթու (Стеариновая кислота)

600 AMD100000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Ստեարինաթթու (Стеариновая кислота) – բնության մեջ առավել տարածված ճարպաթթվի տեսակներից մեկը, գլիցերիդի տեսքով լիպիդների բաղադրությունում, նախ և առաջ կենդանական ծագման տրիգլիցերիդներում (Ճարպեր), որոնք իրականացնում են էներգետիկ դեպոյի ֆունկցիա: Սինթեզվում է պալմիտինային թթուներից ֆերմենտների ազդեցության ներքո(էլոնգազ, որը պատասխանում է ճարպաթթուների ալիֆատիկ շղթայի երկարացման համար):

Ստեարինաթթվի ստացման հիմնական արդյունաբերական  մեթոդն է հանդիսանում ստեարինից նրա արտահանումը՝ օճառի արտադրության ժամանակ ճարպերի հիդրոլիզի պռոդուկտ:  Ստեարինաթթվի աղերը և ճարպերը կոչվում են ստեարատներ: Եթերների տեսքով հանդիսանում է բուսական և կենդանական յուղերի բաղադրիչ: Ստեարինաթթվի աղը հանդիսանում է օճառների բաղադրիչ մասը:

Ստեարինաթթու (Стеариновая кислота)

Այս բաղադրիչի կիրառությունը սերտ կամպված է կոսմետիկ արդյունաբերության հետ:

Նյութը հալվում է 70*C, իսկ եռում է 376-ի ժամանակ: Թթուն հեշտությամբ այրվում է և նույնքան հեշտ փչանում է, առավել ևս արևի տակ: Այս նյութը առաջին անգամ ստացվել է խոզերի ճարպից: Այս նյութը երկար կարելի է պահել միայն չոր, ցուրտ և մութ տարածքներում:

Ստեարինաթթվով կրեմերը կորցնում են թափանցիկությունը, դառնում են ավելի խիտ և թանձր:

Լայոնրեն կիրառվում են կոսմետիկ արդյունաբերութունում՝ նատրիումի ստեարատ հանդիսանում է օճառի հիմնական բաղադրիչներից մեը, իսկ ստերարինաթթուն՝ բազբաթիվ կոսմետիկ միջոցների մեջ:  Նատրիումի, կալցիումի, կապարի ստեարատները օգտագործվում են որպես պլաստիկ քսայուղերի բաղադրիչ:

Կոսմետիկայում կիրառելությունը․

  1. Որպես խառնուրդի էմուլգատոր և ստաբիլիզատոր
  2. Նյութերը դարձնում է ոչ թափանցիկ
  3. Հանդիսանում է որպես խտացուցիչ՝ օճառների և պինդ կոսմետիկ միջոցների արտադրության ժամանակ:

Ներմուծման տոկոս՝

  1. Կոսմետիկ միջոցներում՝ 2-10%,
  2. Մոմերում՝ 20%

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

50գ, 100գ, 200գ, 500գ, 1կգ, 10կգ, 25կգ, 100կգ, 250կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։