Նկարագրություն
Դեցիլգլիկոզիդ (Децилгликозид): Այս բնական նյութը չի թողնում ագռեսիվ ազդեցություն մազերի վրա, այլ հակառակը, նույնսիկ լավացնում է դրանց կառուցվածքը: Այս նյութը օգտագործվում է որպես փրփուրի կարգավորիչ, ինչպես նաև որպես կոնդիցիոնավորող բաղադրիչ ավելացնում են մազերի խնամքի բալզամների մեջ:
Դեցիլգլիկոզիդը օժանակ Մակերևույթային ակտիվ նյութ է, որը հանդիսանում է բազմաթիվ կոսմետիկ միջոցների բաղադրիչ: Այն ստացվում է եգիպտացորենի օսլայի վերամշակման և դրա հաջորդիվ միաձուլմամբ կոկոսի ճարպաթթուների հետ: Սա ամբողջովին բնական նյութ է, որը տիրապետում է հակաճարպային և խոնավեցնող հատկությունների:
Դեցիլգլիկոզիդի հիմնական հատկություններն են․
- Փափուկ օժանդակ Մակերևույթային ակտիվ նյութ, որը չի գրգռում մաշկը՝ ամենաապահով նյութերից մեկն է,
- Համատեղելի է բոլոր տեսակի սուրֆակտանտների հետ, կարող է կիրառվել որպես հիմնական սուրֆակտանտ,
- Փրփուրի կարգավորիչ,
- Տիրապետում է թույլ հակաճարպային, բայց բարձր խոնավեցնող հատկությունների,
- Կատիոննային Մակերևույթային ակտիվ նյութերի կոնդիցիավորող հատկությունների բարձրացում:
Բուսական ծագումը, մաշկի վրա ագրեսիվ ազդեցությունը և մաքրող հատկությունները այս ՄԱՆ-ի հիմնական առանձնահատկություններն են, որոնց շնորհիվ դեցիլգլիկոզիդը ակտիվորեն կիրառվում է հետևյալ կոսմետիկ միջոցների արտադրությունում․
- Հեղուկ օճառ,
- Լոգանքի փրփուրներ և գելեր,
- Մաշկի մաքրող լասյոններ և փրփուրներ,
- Սկռաբեր,
- Սափրվելու փրփուրներ,
- Անհատական օգտագործման շամպուններ,
- Մանկական շամպուններ և այլն:Դեցիլգլիկոզիդ
Ներմուծման չափաբաժինը մեծ մասամբ կախված է բաղադրատոմսում այլ ՄԱՆ-երի առկայությամբ: Եթե դեցիլգլիկոզիդը օգտագործվում է որպես երկրորդային սուրֆակտանտ, ապա ներմուծման տոկոսները կկազմեն․
- Շամպուններ (այլ տենզիդների հետ համատեղ)՝ 4-10%,
- Լոգանքի գելեր(այլ տենզիդների հետ համատեղ)՝ 3-5%,
- Լոգանքի փրփուրներ՝ 5-10%:
pH ցուցանիշ՝ 11.5-12.5
Տենզիդների գրգռիչ ազդեցությունը նվազեցնելու նպատակով բաղադրատոմսի մեջ ավելացնում են գլիցերին, սորբիտոլ, լիզոլեցիտին, պրոտեինների հիդրոլիզատներ և այլ կիսաէլեկտրոլիտներ:
Դեցիլգլիկոզիդի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է հիշել pH-ի բարձր ցուցանիշների մասին և վերջնական պրոդուկտի pH մակարդակի ճշգրտման մասին: Որպես օրենք՝ վերջինի համար օգտագործում են «փափուկ» թթուներ՝ կաթնաթթու, կիտրոնաթթու, քացախ: Թթուները ավելացնելուց հետո վերջնական պրոդուկտը մեծացնում է իր մածուցիկությունը և խտությունը:
Ակտիվ նյութերի քանակ՝ 2-50%:
Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ
Հետևեք նորություններին մեր FB էջում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն