Ծծումբ նստվածքային (Сера осажденная)

Այս ապրանքը տվյալ պահին առկա չէ և անհասանելի է։

SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Ծծումբ նստվածքային (INCI: Sulfur praecipitatum) – դեղին փխրուն բյուրեղներ, որոնք չեն պարունակում հոտ և համ: Հեշտությամբ լուծվում են ծծմբածխածնում CS2: Չեն լուծվում ջրում:

Օգտարգոծվում է հետևյալների արտադրության ժամանակ․

  1. Վարդագույն ուգրիների, ակնեի և այլնի դիմակների, կրեմերի, գելերի արտադրության ժամանակ,
  2. Դեմքի մաշկի և գլխի մազածածկույթի ճարպային սեբորեի բուժման համար նախատեսված մասկաների և քսուկների արտադրության ժամանակ,
  3. Մաշկային հիվանդությունների՝ պսորիազի, էկզեմայի, որքինի և այլնի բուժման համար նախատեսված փոշիների և քսուկների արտադրության ժամանակ,
  4. Պիգմենտային կետերի և պեպենների սպիտակեցման շերտազատող միջոցների արտադրությունում,
  5. Թեփի հեռացման շամպունների, շամպուն-օճառների և դիմակների արտադրությունում,
  6. Մազերի աճի խթանման շամպունների և դիմակների արտադրությունում:
Ներմուծման միջոցները և չափաքանակը

Առաջարկվող ներմուծման կոնցետրացիան՝ մինչև 5% (հազվագյուտ դեպքում՝ մինչև 10%):

Զրոյից շամպունային օճառի արտադրության դեպքում ծծումբը ներմուծվում է գերճարպով (superfat, пережир)՝ նախապես մանրակրկիտ դիսպերգիրացված յուղերում:

Ի զուր չէ, որ ծծումբին անվանում են գեղեցկության բյուրեղ: Այն հեշտությամբ թափանցում է էպիդերմիսի խորը շերտեր և տիրապետում է եղունգների, մաշկի և մազերի արագ բարելավման հատկություններով: Առավել նկատելի է նրա ազդեցությունը ուղղակիորեն մաշկային ծածկույթի վրա կիրառելիությամբ՝ կոսմետիկ միջոցների բաղադրությունում:

ՄՍՄ – ի (անգլ. Methyl-Sulfonyl-Methane) կիառումը կոսմետոլոգիայում․

  1. Բարձրացնում է մաշկի էլաստիկությունը և առաձգականությունը, նպաստում է դրա վերականգնմանը, լավացնում է դեմքի գույնը,
  2. Խթանում է կոլլագենի արտադրումը, արագացնում է վերքերի, վնասվածքների և այրուքների հետևանքների վերականգնումը,
  3. Ակտիվացնում է մազերի և եղունգների աճը (քանի որ հանդիսանում է կերատինի սպիտակուցի սինթեզման ծծմբի մատակարարը, որոնք մեծ քանակությամբ առկա են եղունգներում և մազերում),
  4. Տիրապետում է ուժեղագույն սեբորեգուլյացիոն ազդեցությամբ,
  5. Հեռացնում է մաշկի թարախային հյուսվածքները:

ՄՍՄ-ի դեֆիցիտը արտահայտվում է մաշկի չորությամբ և փխրունությամբ՝ վաղաժամ կնճիռների առաջացմամբ:

Ծծումբը իրեն լավ է ցուցաբերել հետևյալ կոսմետիկ միջոցների բաղադրությունների մեջ․

  1. Ակնեյով մաշկի խնամքի միջոցներ,
  2. Հակաալերգիկ նյութեր,
  3. Սեբորեյա,
  4. Խոցեր,
  5. Պսորեազ,
  6. Փխրուն եղունգների և մազերի խնամքի միջոցներում:

Ծծումբը նաև լավ համադրվում է ակտիվ խոնավեցնող միջոցներ հետ՝ գիալունային թթու, էլաստին և այլն՝ օգնելով պահպանելով էպիդերմիսում խոնավությունը:

Առաջարկվող չափաքանակը․

  1. Դեմքի և մարմնի կրեմեր, լոսյուններ, գելեր՝ 2-10%,
  2. Եղունգների և մազերի ամրեցման միջոցներ՝ 1-20%:

 

 

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

10գ, 100գ, 500գ, 1կգ, 10կգ

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։