Պանթենոլ D 75% (Д-Пантенол)

1000 AMD38000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Պանթենոլ D 75% – հայտնի նաև որպես Վիտամին B5 (պրովիտամին B5) կամ Պանթենոլ։

Պանթենոլը դա պանթոտենային թթվի վերականգնված ձևն է։ Պանթոտենային թթուն վիտամին B5-ն է։ Վիտամին B5-ի առավելությունները արտահայտվում են հետևյալ խնդիների կարգավորման ժամանակ․

    • մազերի վաղաժամ սպիտակեցում։
    • փայլի կորուստ։
    • մազերի կոտրվածքների հայտնվելու, բարակեցման և անկման դեպքում։

Պանթենոլ D 75%

Վիտամին B5-ի կիրառումը թույլ է տալիս այդ խնդիրներին արմատային լուծում տալ։

Պանթենոլը ներմուծվում է կոսմետիկ բաղադրությունների ջրային ֆազայի մեջ։ Պանթենոլի 75%–անոց լուծույթը հեշտությամբ կարելի է չափել ներարկիչի կամ բաժանիչներով կաթոցիչի միջոցով։ Պանթենոլը կարելի է ավելացնել կրեմերի, տոնիկների, շամպունների, մազերի դիմակների մեջ։

Հեշտությամբ խառնվում է ջրում, էթանոլում, մեթանոլում և պրոպիլեն գլիկոլում։ Լավ լուծվում է եթերներում, քլորոֆորմերում։ Թույլ լուծվում է գլիցերինում։ Չի լուծվում բուսական յուղերում և ճարպերում։Պանթենոլ D 75%

Դ–պանթենոլը կայուն է լույսի և թթվածնի նկատմամբ, բայց ոչ բարձր ջերմաստիճանների ժամանակ (70˚C): Թույլ թթվայնություն ունեցող ջրային լուծույթներում պանթենոլը զգալիորեն ավելի կայուն է, քան պանթոտենային թթվի աղերը։ Բաղադրիչը կայուն չէ ուժեղ թթուներում և հիմքերում։ Առաջարկվող pH-ի մակարդակ՝ 4-8։

Պանթենոլը պատկանում է էնանտիոմերներին, այսինքն լինում է երկու տեսակի՝ D և L: Սակայն, միայն Դ–պանթենոլը (դեքսպանթենոլ) բիոլոգիապես ակտիվ է։ Դ–պանթենոլը արդյունավետ կերպով բուժում  է մաշկը, խոնավեցնում է, լավացնում է մազերի կառուցվածքը և փայլը։ Առկա են որոշ տվյալներ սպիտակած մազերի գույնի վերականգնման մասին։

Ցածր մոլեկուլար մասսան, հիդրոֆիլությունը և ցածր բևեռականությունը թույլ են տալիս ակտիվ միջոցների ներթափանցումը մաշկի խորը շերտեր։ Տեղային օգտագործման ժամանակ արագ աբսորբանում է և դառնում է պանթոտենային թթու, կապվում է պլազմայի սպիտակուցների հետ (գլխավոր կերպ՝ բետա–գլոբուլիների  և ալբումիների հետ)։ Պանթոտենային թթուն անհրաժեշտ է էպիթելի նորմալ գործունեության համար։ Դրա անհրաժեշտության բարձրացումը նշվում է մաշկային ծածկույթների և հյուսվածքների վնասման ժամանակ։ Այն պատասխանում է առողջ հյուսվածքների գործունեության և կառուցվածքի համար, լորձաթաղանթների կայունության, մազերի աճի և պիգմենտացիայի համար։

Կիրառման ոլորտներ․
    1. Երկֆազային հեղուկներ և մազերի դիմակներ։
    2. Բալզամներ – կոնդիցիոներներ։
    3. Փափկեցնող կրեմեր, դիմակներ, լասյոններ։
    4. Հակատարիքային կրեմեր, գելեր և շիճուկներ։
    5. Սափրվելուց հետո կրեմեր։
    6. Արևից պաշտպանող միջոցներ։
    7. Շամպուններ։
    8. Մարմնի սկրաբեր և այլն։

Պանթենոլ D 75%

Մաշկի համար․ խոնավեցնում է, վերականգնում և սնուցում է մաշկը։ Հեռացնում է չորացումը և քորը։

Մազերի համար․ նպաստում է վնասված կուծիկուլաների վերականգնմանը, կանխարգելում է թեփի առաջացումը։  Խորը թափանցում է մազերի ֆոլլիկուլայի մեջ՝ դարձնելով մազերը ավելի «լսող»։ Մազերին տալիս է փայլ, լավացնում է դրանց վիճակը։

Եղունգների համար․ Վերականգնում և պաշտպանում է եղունգների շերտերը։

Ներմուծման տոկոս՝ 1-5%:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

10գ, 100գ, 250գ, 500գ, 1կգ, 10կգ, 100կգ, 250կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։