Նատրիումի հիդրօքսիդ NaOH

1600 AMD90000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Նատրիումի հիդրօքսիդ (NaOH): Այլ կերպ անվանում են կաուստիկ սոդա կամ կծու նատրոն։ Լավ լուծվում է ջրում, որի դեպքում տալիս է ուժեղ ջերմային ռեակցիա։ Նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթը ունի ուժեղ ալկալային ռեակցիա, որը յուղերի հետ կոնտակտավորման ժամանակ ձևավորում է պինդ օճառ և գլիցերին։ Օճառի ստացման այս եղանակը հայտնի է մի քանի հարյուրամյակ։ Դեռ հնում նկատել էին, որ հասարակ մոխիրը, որը ավելացվում էր ջրին, օգնում էր լվացքի և ամանների լվացման ժամանակ։ Նատրիումի հիդրօքսիդի կիրառմամբ օճառի պատրաստման մասին առաջին անգամ հիշատակվել է VII-րդ դարում։ Օճառի արդյունաբերական արտադրությունում այս եղանակը գրեթե չի կիրառվում՝ տեղը զիջելով արտադրական էլեկտրոքիմիական եղանակներին։ Սակայն, կաուստիկ սոդայով օճառների պատրաստման եղանակը արդի է բարձր որակի բնական օճառներ պատրաստելիս։

Կաուստիկ սոդայի մաքրության մակարդակները ըստ աճման․
  1. Տ` տեխնիկական, ինչպիսին է օրինակ “Крот”-ը խողովակների մաքրման համար։
  2. Մ՝ մաքուր, բոլոր թույլատրելի տարբերակներից վատագույնը։
  3. ԱՀՄ՝ անալիզների համար մաքուր, միջին մաքրության կաուստիկ սոդա։
  4. ՔՄ՝ Քիմիկապես մաքուր, առավել հնարավոր և լավագույն մաքրության մակարդակ մեր նպատակների համար։
  5. ՀՄ՝ հատուկ մաքրության։ Պրակտիկայում չի հանդիպում, ավելի շատ թեորեմներում՝ գիտական նպատակների համար։

Պահպանումը․ Պահել չոր, զով, մութ տեղում, ամուր փակ կափարիչով։Երեխաներից և կենդանիներից հեռու։ Օդից խոնավության ներթափանցումը և գնդիկների առաջացումը վատացնում են այս նյութի հատկությունները։ Նատրիումի հիդրօքսիդ NaOH

Ոչնչացումը․ Չօգտագործված կաուստիկ սոդան անհրաժեշտ է ոչնչացնել տոքսիկ նյութերի ընդունման հատուկ կետերերում։

Հարմար տարբերակ է հանդիսանում մնացորդների կիրառումը սանտեխնիկական խողովակների մաքրման համար։

NaOH-ը շատ քայքայիչ նյութ է։ Ունի երկրորդ դասի վտանգավորության մակարդակ։ Այդ իսկ պատճառով դրա հետ աշխատելիս անհրաժեշտ է պահպանել տենիկական անվտանգության կանոնները՝ մաշկի և լորձաթաղանթների քիմիական այրվածքներից խուսափելու համար։

Անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ միջոցներ․
  1. Ալկալապաշտպանիչ ձեռնոցներ։
  2. Աչքերի պաշտպանության համար ակնոցներ։
  3. Պոլիէթիլային գոգնոցներ։
  4. Երկար թևնոցներ։
  5. ՌԵսպիրատորներ։

Եթե այնուամենայնիվ տեղի ունեցել խառնուրդի կոնտակը մաշկի հետ՝ անհրաժեշտ է վնասված հատվածը լվանալ կիտրոնաթթվի թույլ լուծույթով։ Լորձաթաղանթերի վրա ընկնելուց հետո անհրաժեշտ է լվանալ հոսող ջրի տակ մինչև 30 րոպե՝ անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության։ Նատրիումի հիդրօքսիդ NaOH

Կաուստիկ սոդան օգտագործում են պինդ կտորային օճառ ստանալու համար՝ անհրաժեշտ ներմուծման տոկոսները հաշվարկվում են հատուկ հաշվիչի օգնությամբ՝ ելնելով յուղերի քանակից և տեսակից։

Կաուստիկ սոդայի կշռումը անհրաժեշտ է կատարել ճշգրիտ կշեռքների միջոցով՝ բաղադրատոմսին առավելագույն հստակ հետևելու համար։

Առաջարկվում է իրականացնել pH–ի մակարդակի ստուգում ցանկացած պատրաստի և հասունացած օճառի խմբաքանակի համար։

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

1կգ, 25կգ, 100կգ, 500կգ, 1000կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։