Նկարագրություն
Օլիվեմ 1000 – բուսական էմուլգատոր «յուղ/ջուր» տեսակի՝ բնական ծագման: Ստացվում է ձիթապտղի յուղից և համադրվում է մեծ քանակությամբ ակտիվ միջոցների և թթվայնության մակարդակի PH լայն դիապազոնում (3-ից 12):
Օլիվեմ 1000 – ը ներկայացված է սպիտակ թեփի տեսքով, պինդ, լուծվում է յուղի մեջ: Կարող է ձևավորել լամելյար էմուլսիաներ: Չի դասվում պոլիէթիլեն գլիկոլների դասին:
Հալման ջերմաստիճան՝ 60 – 75 C0
Սպիտակեցման ցուցանիշ ՝ 120 – 140
рН (SOL 15%) – 5-7
HLB – 12
Օլիվեմ 1000 – նոր սերնդի «կանաչ» էմուլգատոր, որը իր մեջ ընդգրկում է բարդ ճարպային թթուներ, որոնք լիպիդային կառուցվածքով նմանատիպ են դերմայի հետ, ինչպես նաև աջակցում են և վերականգնում են մաշկի ամբողջականությունը:
Այս էմուլգատորի կիրառումը կոսմետիկայի արտադրությունում դարձնում է միջոցները ավելի հաճելի և հարմարավետ մաշկին քսելու համար:
Օլիվեմ 1000 – ը ինքնաէմուլգացվող բաղկացուցիչ է, որը միաժամանակ կարող է հանդես գալ ինչպես ճարպային ֆազայի աղբյուր, այնպես էլ էմուլգատոր: Այսինքն, կրեմը կարելի է պատրաստել մեկ տարայում ջրային ֆազայի հետ և արդյունքում ստանալ թեթև գելային էմուլսիա:
Օլիվեմ 1000-ի հատկությունները․
- Խոնավեցում,
- Տեղափոխող (շատ լավ տեղափոխում է ակտիվները մաշկի խորը շերտեր),
- Փափկեցնող,
- Օգտագործման դյուրավետություն (նույնիսկ սկսնակների համար),
- Էմուլգատորի բնականություն և նրա բնական ծագում,
- Ստաբիլ էմուլսիաների արտադրության հնարավորություն, որոնք կայուն են շերտավորման դեմ:
Օլիվեմ 1000 – ը շատ կայուն է, և միաժամանակ, բավականին պարզ և հարմար աշխատանքում: Դրա օգտագործումը օգնում է պատրաստել կրեմեր, շիճուկներ և այլ բավականին թափանցիկ նյութեր: Ապահովում է հուսալիությունը նույնիսկ հեղուկ էմուլսիաների դեպքում, որը տալիս է հնարավորություն բարձրացնել ջրի մակարդակը պրոդուկտում մինչև 90%:
Այն կարելի է կիրառել համատեղ մրգային թթուների հետ: Կարող է հանդես գալ որպես լիպիդների հիմք ոչ յուղային լոսյոնների արտադրության ժամանակ: Խթանում է արևապաշտպանիչ ֆիլտրի առկայություն, և գլխավորը, օգնում է մաշկին մնալ հարթ, մետաքսյա և խոնավեցնում է կլոր տարի:
Օլիվեմ 1000 – ը օգտագործում են որպես էմուլգատոր հետևյալ կոսմետիկ միջոցների արտադրության ժամանակ․
- Մաքրման կոսմետիկա,
- Հակածերացման միջոցներ և շիճուկներ,
- Կոսմետիկա արևայրուկից առաջ և հետո (загар),
- Մանկական կոսմետիկա,
- Դեկորատիվ և հիպոալերգիկ կոսմետիկ միջոցներ,
- Մազերի կոսմետիկա,
- Մարմնի և դեմքի մաշկի խնամքի միջոցներ:
Կիրառման առաջարկվող չափաքանակ․
- Բարձր մածուծիկությամբ միջոցներ՝ մինչև 5%,
- Ցածր մածուծիկությամբ միջոցներ՝ մինչև 3%,
- Որպես սոլո-էմուլգատոր՝ մինչև 8%:
Արտադրված է Իտալիայում
Դիտարկումներ
Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն