Ալանտոին

600 AMD20000 AMD

Համեմատել
SKU. N/A Բաժին․

Նկարագրություն

Ալանտոին – այս նյութը հաճախ օգտագոծվում է դեմքի, սպիերի և այլնի կրեմերի բաղադրություններում:

Ալանտոինը կոսմետիկայում կարելի է ստանալ սինթետիկ և բուսական եղանակներով: Բուսական ծագման ալանտոնիը ստանում են քարխոտի արմատներից, ծլած ցորենից, սոյայի լոբիներից և  բրնձի կեղևից:

Ալանտոինը կոսմետիկայում հրաշալի միջոց է վնասված հյուսվածքները վերականգնելու համար: Մաշկին քսելուց միանգամայն հետո սկսվում է բջիջների ռեգեներացման գործընթացը պրոլիֆերացիայի հաշվին: Այն ուժեղանում է երկարաժամկետ փափկեցնող էֆֆեկտով և հանում է ցավային սինդրոմը: Վերոհիշյալը զգացվում է նյութը օգտագործելուց շատ կարճ ժամանակ հետո: Այն նաև փափկեցնում և խոնավեցնում է մաշկը:

Դեղագործական պրակտիկայում ալանտոինը կիրառվում է դանդաղ բուժվող վերքերի, այվածքների և վնասված մաշկերի դեպքում:

Ապացուցված է, որ ալանտոինը տիրապետում է կեռատոլիկ հատկությանը, որը նպաստում է մաշկի բջջային ռեգեներացիային, գրգռվածության հանմանը և այլն:

Այն փափկեցնում է եղջերաթաղանթը, խթանում է մահացած բջիջների արտահանմանը: Ալանտոինով կոսմետիկ միջոցները հաճախ առաջարկվում է ագրեսիվ միջավայրում գտնվող մաշկերի համար: Այն հանգստացնում է մաշկը արևայրուքներից հետո, մեխանիկական կամ քիմիական գրգռվածությունից հետո:

Ալանտոինը հրաշալի է նաև մազերի խնամքի ժամանակ՝ բակտերիաների քանակի աճին խանգարող հատկության շնորհիվ: Այս նյութը տիրապետում է սեբոկարգավորող հատկությունների, հեռացնում է մազերի ավելցուկային յուղերը:

Օգտագործվում է դեզոդորանտներում բակտերի նվազեցման հատկության շնորհիվ: Լվացող միջոցներում ավելացնում են մաշկի գրգռվածությունը նվազեցնելու նպատակով:

Ալանտոինը թունավոր չէ և չի խթանում բորբոքային ռեակցիաները: Արդյունավետ է նույնիսկ փոքր չափաքանակներով:

Ներմուծման տոկոս՝ 0,5-2%:

Օգտագործվում ՝

  1. Կրեմերում, լասյոններում, տոնիկներում,
  2. Սափրվելու միջոցներում,
  3. Դեզոդորանտներում,
  4. Ստրիների բուժման կրեմերում,
  5. Հանգստացնող պաշտպանող գելերում:
  6. Զրոյից օճառներում:

Այլ հավելումներ կարող եք դիտել այստեղ

Հետևեք նորություններին մեր FB էջում

Հավելյալ տեղեկատվություն

Քաշ

10գ, 50գ, 100գ, 250գ, 1կգ, 10կգ, 25կգ, 100կգ, 250կգ

Availability Now available in-store at
Վիկտոր Համբարձումյան 8/1, 137 արհ․ Երևան 0033

Powered With Oliver Pos

Դիտարկումներ

Տվյալ պահին դիտարկումներ առկա չեն

Միայն գնում կատարած և մուտք գործած հաճախորդները կարող են թողնել դիտարկում։